Քացախի բաղադրության մեջ մտնող նյութերը օգնում են լուծել մազերի և գլխի մաշկի հետ կապված խնդիրները: Այն բաղկացած է օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ միկրոէլեմենտներից` մագնեզիում, կալիում,կալցիում, երկաթ, նատրիում, ինչպես նաև բջջանյութերից` էնիզմա, բետա-կարոտին և այլն:
Մազերն ամրացնելու համար հարկավոր է դրանք լվանալուց հետո ցայել խնձորի քացախից պատրաստված լուծույթով: Չկա որևէ կոնկրետ խորհուրդ քացախի չափերի վերաբերյալ: Ոմանք առաջարկում են ավելացնել 4 բաժին ջրին՝ 1 բաժին քացախ, ոմանք 2 ճաշի գդալ քացախը՝ 1լիտր ջրին, ընդունելի է նաեւ հիսունը հիսունի տարբերակը:
Այնուամենայնիվ, մասնագետների կարծիքները մի բանում համընկնում են. այսպիսի լուծույթը հրաշալի կերպով վերականգնում է վնասված մազերը՝ դարձնելով դրանք ամուր, փարթամ և փայլուն, ինչպես նաև վերացնում է թեփը: Մազերը քացախի լուծույթով ցայելուց հետո կարելի է կրկին ցայել մաքուր ջրով կամ հենց այդպես էլ թողնել: Լուծույթով ցայելուց հետո մազերը ստանում են հաճելի մրգային բույր:
Երբեմն քացախի խիտ լուծույթն առաջարկում են քսել մազերի արմատներին. այն վերացնում է քորը և թեփը, ինչպես նաև կարգավորում ճարպային գեղձերի գործնեությունը: Վերջինս շատ օգտակար է հատկապես յուղոտ մազերի դեպքում:
LN-ն առաջարկում է քացախով լուծույթի այս տարբերակը.
Վերցնում ենք կես բաժակ ջուր, ավելացնում 1 թեյի գդալ քացախ, 1 ճաշի գդալ մեղր: Ստացված խառնուրդը լվալուց 30 րոպե առաջ քսում ենք մազերին և արմատներին:
22-04-2025 10:55 Սննդաբանները նշել են այն սնունդը, որը վտանգավոր է ուտել դատարկ ստամոքսին: Սուրճը, ըստ գիտնականների, խթանում է ստամոքսում թթվի ավելացումը և գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, որն առաջացնում է սրտխառնոց և այրոց: Նշվում է, որ օրգանիզմը մեծ էներգիա է ծախսում միսը, ինչպես նաև ցանկացած կենդանական սպիտակուց մարսելու վրա: Հացաբուլկեղեն և ալյուրով պատրաստված ուտելիքներ նույնպես խորհուրդ չի տրվում ուտել դատարկ ստամոքսին: Սննդաբաններն այս սնունդն անվանում են «ճարպակալման ուղիղ ուղի»: Դա կարող է առաջացնել նաև արյան շաքարի բարձրացում:
22-04-2025 10:43 Առաջին ալիքը բացահայտել է «Երկու աստղ» շոուի նոր եթերաշրջանի ժյուրիի կազմը: Այսպիսով, մասնակիցների ելույթները կգնահատեն Հրաչ Քեշիշյանը, Լուիզա Ներսիսյանն ու Գարիկ Պապոյանը: Կլինի նաեւ հրավիրված անդամ:
22-04-2025 10:38 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չկարողացավ նվաճել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի տիտղոսը։ Բելառուսի ներկայացուցիչը եզրափակիչում մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։
21-04-2025 10:40 Իդեալական ըմպելիքը, որը կարելի է օգտագործել ինչպես ուտելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, ջուրն է, որը չպետք է լինի սառը, գերադասելի է սենյակային ջերմաստիճանի, նշել են դիետոլոգները։ Ըստ նրանց՝ կարծիքն այն մասին, որ ուտելիս չպետք է ջուր խմել, այդքան էլ արդարացված չէ: Քանի որ, եթե մենք ապուրն ընդունում ենք որպես առավել դիետիկ և ճիշտ ուտեստներից մեկը, ապա ապուրը, մեծ հաշվով, ջուր է ավելի կոշտ սնունդով: Այսինքն՝ կարելի է ուտելիքի վրայից խմել։
21-04-2025 10:32 ԱՄՆ կառավարական մարմինը կազմել է 100 հնարավոր ամենաօգտակար մթերքների վարկանիշը, և կրես-սալաթը ճանաչվել է սննդարար նյութերի առավել մեծ պարունակություն ունեցող բանջարեղենը։ Ցուցակում հաջորդը չինական կաղամբն է (91,99 միավոր), մանգոլդը (89,27), բազուկի տերեւը (87,08) եւ սպանախը (86,43)։ Կրես-սալաթը կանաչատերեւ բանջարեղեն է, պատկանում է նույն ընտանիքին, ինչ եւ կալե կաղամբը, բրյուսելյան եւ սպիտակակոթ կաղամբը։