Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Տրիկոտաժի 5 նորաձև տեսակ, որոնք ձեր կերպարը կդարձնեն անսովոր և ոճային

29.11.2024

Այս ձմռանը կրկին առաջին պլան է մղվում տրիկոտաժը։ Առաջարկվում են հետաքրքիր հյուսվածքներ, որոնք ցանկացած կերպար կդարձնեն անսովոր և ոճային։

Տրիկոտաժը դադարել է լինել ձանձրալի և բացառապես ֆունկցիոնալ. այն աստիճանաբար վերածվում է կերպարի հիմնական շեշտի, իսկ նորաձև հյուսվածքները օգնում են հանդերձանքն իսկապես յուրօրինակ դարձնել:

Գալիք ցուրտ սեզոնին տրիկոտաժը զարմացնում է տարբեր հյուսվածքներով և տեխնիկայով, որոնք նույնիսկ ամենապարզ սվիտերը դարձնում են արվեստի գործ: Կամ պարզապես` ոճային և գերժամանակակից:

Մենք ընտրել ենք ամենաթրենդային հյուսվածքներից հինգը, որոնք հասատ այս ձմռանն արժե ընդգրկեք ձեր զգեստապահարանում:

Հյուսքով գործվածք. դասական, որը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից

600x400

Խոշոր հյուսքերը մի գործվածք են, որը միշտ ասոցացվում է հարմարավետության և ավանդույթի հետ. նման տրիկոտաժե հագուստ մենք կրում ենք մանկուց։

Գործվածքի այս տեսակը վերադարձել է նորաձևության՝ մի փոքր հարմարվելով ժամանակակից միտումներին: Այժմ հյուսքերը ուշադրություն են գրավում իրենց ծավալային ռելիեֆով և բազմակողմանիությամբ:

600x400

Խոշոր հյուսքերը կատարյալ տեսք ունեն մեծ չափսերով սվիտերների, կարդիգանների և նույնիսկ զգեստների վրա:

Ինչի՞ հետ համադրել: Հագեք խոշոր հյուսքերով տրիկոտաժե սվիտերը պարզ վզով կամ երկար թևով և համադրեք այն լայն փողքերով տաբատի կամ ջինսերի հետ:

Ժանեկավոր գործվածք․ թեթևություն և ռոմանտիկա

600x400

Ժանեկավոր տրիկոտաժը կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են կանացիություն հաղորդել իրենց կերպարին:

Նուրբ նախշերի միահյուսումը հագուստը դարձնում է թեթև և յուրահատուկ: Միեևնույն ժամանակ, դրանք կարող են ապահովել մեծ ջերմություն, եթե ուշադիր ընտրեք արտադրանքի բաղադրությունը:

Ժանեկավոր սվիտերները կամ կարդիգանները հիանալի են շերտավորելու համար՝ ստեղծելով հետաքրքիր տեսողական էֆեկտ, բայց դրանք նաև ինքնուրույն ոճային տեսք ունեն ՝ հանդես գալով որպես շեշտադրում:

Ինչի՞ հետ համադրել: Օրինակ՝ ժանյակավոր ժակետը հագեք սովորական վերնաշապիկի կամ շապիկի վրայից: Հագուստը լրացրեք հաստ ատլասե կիսաշրջազգեստով կամ կաշվե տաբատով։

Խոտածածկույթ. ռետրո՝ ժամանակակից մեկնաբանմամբ

600x400

Երկար ճկուն հյուսվածքով տրիկոտաժը կրկին թրենդային է՝ այն հիշեցնում է 2000-ականների ոճը, բայց նոր մեկնաբանությամբ։

«Խոտածածկույթ»-ն աչքի է ընկնում իր փափկությամբ և ծավալով։ Այս սվիտերները զվարթ և համարձակ տեսք ունեն՝ կերպարին կրեատիվություն հաղորդելով:

Ինչի՞ հետ համադրել: Այս հյուսվածքի սվիտերը համադրեք մինիմալիստական իրերի հետ՝ ուղիղ ջինսե տաբատ, մատիտ կիսաշրջազգեստ կամ կաշվե շորտեր: Բայց զգույշ եղեք՝ ծավալուն դետալները կարող են փոխել կազմվածքը՝ մեծացնելով ուսերը կամ ավելորդ ծավալ հաղորդելով գոտկատեղի հատվածում։

Փափկամազ տրիկոտաժ․ հարմարավետություն նոր ձևով

600x400

Եվս մեկ «փափկամազիկ»․ այն կարելի է տարբերել «խոտածածկույթ»-ից իր ավելի կարճ և խիտ բաղադրիչով։ Այս թրենդը համադրում է փափկությունն ու ջերմությունն ուղիղ իմաստով և նույնիսկ ձմռանը մարմնավորում է հարմարավետությունը:

Ալպակայից, մոհայրից կամ անգորայից պատրաստված փափուկ տրիկոտաժը հագուստն իսկապես շքեղ է դարձնում: Նյութի թեթև փայլը ավելացնում է հմայքը, իսկ հյուսվածքը՝ հարմարավետությունը:

600x400

Ինչի՞ հետ համադրել: Հագեք փափկամազ սվիտերը կաշվե կիսաշրջազգեստով կամ հաստ բրդյա տաբատով։ Լրացրեք կերպարը սթեյթմենթ զարդերով։ Կամ ընտրեք կոստյում՝ մաքսի կիսաշրջազգեստով և ջեմպերով:

Մի քանի հյուսվածքների համադրություն փորձարկումներ

Երբ մեկ հյուսվածքը բավարար չէ, դիզայներներն առաջարկում են խառնել տարբեր նյութեր և տեխնիկա:

600x400

Համակցված մոդելները, որոնք համատեղում են հարթ տրիկոտաժը, հյուսքերովը և ժանյակավորը, ասեղնագործվածն ու շերտավոր տրիկոտաժը, կարող են դառնալ կոկիկ շեշտադրում առօրյա ոճի համար: Նման հագուստները լրացուցիչ աքսեսուարներ չեն պահանջում՝ դրանք ինքնուրույն արդեն վառ են։

600x400

Ինչի՞ հետ համադրել: Համակցված տրիկոտաժները լրացրեք միագույն բազային տարրերի հետ, ինչպիսիք են մինի կիսաշրջազգեստը կամ կուլոտ–տաբատներն ու բարձրաճիտ կոշիկները:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5608 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Ինչ գույնի զուգագուլպաներ գնել գարնան համար. դրանք համահունչ են ամեն ինչի հետ

11.02.2026
Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-06-2026 12:25
19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21
Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14
Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12
Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18
63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.06.2026
Դիտվել է 1013 անգամ
04.06.2026
Դիտվել է 330 անգամ
05.06.2026
Դիտվել է 276 անգամ
06.06.2026
Դիտվել է 200 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster