Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը 2024 թ․

25.11.2024

Նոյեմբերի 26-ին, կսկսվի Մերկուրի հետընթացի շրջանը, սակայն սկզբում երկնային թափառաշրջիկը չի ծրագրում կատաղի լինել։ Կենդանակերպի նշաններից շատերին հանգիստ շաբաթ է սպասվում, ինչը թույլ կտա ուժ ու էներգիա խնայել ոչ այնքան հեշտ տարվա վերջի համար։

Խոյ

Այս շաբաթ Խոյ կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին կարող են հետաքրքիր բիզնես առաջարկ անել։ Ամենայն հավանականությամբ, դա կգա մեկից, ում հետ նախկինում աշխատել եք: Եթե որոշեք վերսկսել համագործակցությունը, ոչ միայն հաջողություն կունենաք, այլև կհարստացնեք ձեր կյանքի այլ ոլորտները։ Բայց մի վստահեք խոսքերին և խոստումներին. բոլոր պայմանավորվածությունները գրի առեք թղթի վրա։ Երեքշաբթի ձեզ կարող են հրավիրել ճամփորդության. մի մերժեք: Հնարավոր է ոգեշնչման նոր աղբյուրներ և հոբբի գտնեք, որոնք թույլ կտան ձեզ էներգիա կուտակել և և հանգստանալ: Հինգշաբթի օրը ձեր անձնական կյանքում կարող է լարվածություն առաջանալ. փորձեք հանգիստ արձագանքել կշտամբանքներին և չհանգեցնել կոնֆլիկտի։

Ցուլ

Ցուլերի համար սա կլինի արժեքների և առաջնահերթությունների վերագնահատման շաբաթ: Երկուշաբթի օրը բիզնեսում հնարավոր են անսպասելի խոչընդոտներ՝ վստահեք ձեր ինտուիցիային, և դուք կհաղթահարեք դրանք: Երեքշաբթի օրը կարող են լուրջ թյուրիմացություններ առաջանալ ուրիշների հետ շփվելիս։ Մի բարձրացրեք ձեր ձայնը և մի անձնավորեք: Զգոն եղեք իրավական հարցերում։ Չորեքշաբթի օրը օգտվեք ստեղծված իրավիճակից՝ հնարավորությունների պատուհան կբացվի, և դուք կարող եք զգալի օգուտներ ստանալ, եթե ճիշտ ընտրություն կատարեք։ Ուրբաթ օրը հաջողության հասնելու մեծ հավանականություն կա ստեղծագործության հետ կապված ոլորտներում։ Հանգստյան օրերը բարենպաստ են խոհարարական փորձարկումների համար։

Երկվորյակ

Աշնան վերջում Երկվորյակները պետք է փորձեն գրավել արևոտ տրամադրությունը, մի փոքր հանգստանալ և իրենց վրայից գցել խնդիրների բեռը։ Շաբաթվա սկզբին մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ ըստ պլանի չի ընթանա։ Երեքշաբթի հնարավոր են մանր կենցաղային վեճեր։ Չորեքշաբթի ավելի լավ է զբաղվեք թիմային աշխատանքով և փորձեք ընդհանուր լեզու գտնել գործընկերների հետ։ Աշխատեք լինել սովորականից ավելի ակտիվ, այդ դեպքում ձեր ջանքերն ու կազմակերպչական հմտությունները կգնահատվեն վերադասի կողմից։ Ուրբաթ օրն անսպասելի կանխիկ մուտքերի մեծ հավանականություն կա: Հանգստյան օրերին խոսեք հարազատների հետ, լսեք նրանց խորհուրդները և եղեք ավելի հանդուրժող։

Խեցգետին

Աստղերը զգուշացնում են, որ այս շաբաթ Խեցգետինները հակված կլինեն վրդովմունքի և վիրավորվածության: Պարզապես մի փորձեք դրա համար մեղադրել ուրիշներին: Երեքշաբթի օրը կարող եք վիրավորվել ինչ-որ մեկի խոսքերից, բայց շուտով կհասկանաք, որ այդ խոսքերն արդար էին և կարևոր։ Ցույց տվեք հատուկ իմաստություն և համբերություն: Հինգշաբթի օրը աշխատեք պարտքով գումար չտալ ու զերծ մնալ խոշոր գնումներից։ Ուրբաթ օրը լավ նորություններ ու հաճելի պահեր են սպասվում, մի թերագնահատեք դրանց նշանակությունը։ Հանգստյան օրերին ավելի նրբանկատություն դրսևորեք սիրելիների հետ հարաբերություններում։ Ձեր սնվելը և ֆիզիկական պատրաստվածությունը մի թողեք պատահականությանը: Հիմա լավ շրջան է նաև վասակար սովորություններից հրաժարվելու համար։

Առյուծ

Հետընթաց Մերկուրիի գալուստով Առյուծ Կենդանակերպի նշանի ներկայացուցիչների համար ամեն ինչ հարթ չի ընթանա, և, հետևաբար, հնարավոր են տրամադրության հանկարծակի տատանումներ ու դյուրագրգռության բարձրացում: Ամբողջ շաբաթ կսպասեք կարևոր կամ նույնիսկ ճակատագրական հարցի պատասխանին, բայց հավանականությունը, որ ամեն ինչ լավ կստացվի, քիչ է։ Փորձեք չնյարդայնանալ և լավ օգտագործել սպասման ժամանակը: Չորեքշաբթի օրը վերլուծեք այն նպատակները, որոնք հետապնդում եք․ որքանո՞վ են արդիական, արդյոք չափազանց դժվար չէ՞ դրանց հասնելը: Միգուցե ժամանա՞կն է ինչ-որ բան փոխելու: Հինգշաբթի օրը ամրապնդեք ձեր կապերը սիրելիների հետ, սրտանց խոսակցություններ ունեցեք, բայց եղեք դիվանագետ՝ այժմ հին դժգոհությունները գրգռելու ժամանակը չէ: Հանգստյան օրերին փորձեք հանգստանալ և հնարավորինս շատ զբոսնել դրսում:

Կույս

Աստղերը Կույսերին խորհուրդ են տալիս այս շաբաթ հատկապես զգույշ լինել։ Չափավորեք ձեր նկրտումները, բայց մի կորցրեք լավատեսությունը։ Երկուշաբթի օրը մի դրսևորեք ձեր սովորական համառությունը և ճնշում մի գործադրեք զրուցակիցների վրա. արդյունքը կարող է անբարենպաստ լինել։ Շաբաթվա կեսին կարող են փոխվել ինչպես ձեր անձնական կարգավիճակը, այնպես էլ աշխատանքային իրավիճակը։ Հնարավոր է ընդմիջում կամ փոփոխություն մտերիմ մեկի հետ հարաբերություններում։ Արձագանքեք զուսպ՝ անկախ նրանից, թե ինչ դժվարությունների եք հանդիպում։ Շաբաթվա վերջում սպասեք հաճելի փոխհատուցում ամենատարբեր անհարմարություններին դիմանալու համար։ Իրավիճակն արմատապես կփոխվի, և դուք կկարողանաք ամեն ինչ ձեր օգտին շրջել։

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքների համար առավել քան երբևէ կարևոր է յուրաքանչյուր բառը կշռադատել։ Հակառակ դեպքում, ի հայտ կգան ձեր և ուրիշների հին դժգոհություններն ու գաղտնի մեղքերը: Շաբաթվա սկզբին կարող են ձեզ հիշեցնել նախկին սխալների ու կոպիտ բացթողումների մասին․ սա նույնպես զգալիորեն կփչացնի ձեր տրամադրությունը։ Չորեքշաբթի կարող է ցանկություն ունենաք դիմել պատժիչ սրի օգնությանը: Բայց եղեք օբյեկտիվ և բոլորի վրա մի հարձակվեք: Շաբաթվա երկրորդ կեսին կարոտն ամբողջությամբ կպատի ձեզ, գուցե ցանկանաք խզել ձեր ներկայիս հարաբերությունները և վերադառնալ նախկին զուգընկերոջ մոտ։ Բայց այստեղ կարևոր է հապճեպ չգործել՝ իրավիճակը գնահատեք տրամաբանության, ոչ թե զգացմունքների տեսանկյունից:

Կարիճ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին աստղերը խորհուրդ են տալիս ընթացիկ շաբաթ լինել պահպանողական։ Այժմ Կարիճները չպետք է ռիսկի դիմեն։ Պարզապես լավ կատարեք ձեր աշխատանքը և մի հետևեք նորաձևության միտումներին: Այս ժամանակահատվածում ավելի լավ է չլսել ընկերների խորհուրդները՝ լիովին ապավինեք ինքներդ ձեզ: Շաբաթվա սկզբին մտերիմների ու գործընկերների հետ հարաբերությունները ցանկալի ուղղությամբ չեն ընթանա։ Ձեր սեփական գործով զբաղվեք: Հինգշաբթի օրն իրավիճակն ավելի պարզ կդառնա, դուք կկարողանաք ավելի լավ հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում։ Սա կօգնի խուսափել բազմաթիվ խնդիրներից: Շաբաթվա երկրորդ կեսին ժամանակ գտեք հանգստանալու համար։

Աղեղնավոր

Աղեղնավորների համար շաբաթը կարող է այնքան էլ հաճելի չսկսվել։ Աշխատանքային և անձնական կյանքում հաջողության հասնելու հնարավորությունները զրոյի կհասնեն, հնարավոր են դեպրեսիա և ուժի կորուստ։ Երեքշաբթի օրը դուք կհիասթափվեք ձեր ընկերներից կամ գործընկերներից մեկից։ Բայց չորեքշաբթի օրը էներգիայի լրացուցիչ լիցք կհայտնվի։ Հնարավոր է, որ դա կապված լինի նոր ծանոթության հետ՝ մի՛ հրաժարվեք ժամադրություններից, փոքրիկ սիրախաղը հիմա ձեզ չի վնասի։ Ուրբաթ օրը զգուշացեք կոշտ արտահայտություններից և խուսափեք կոնֆլիկտներից։ Հանգստյան օրերին հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։

Այծեղջյուր

Այս շաբաթ Այծեղջյուրները պետք է հատկապես զգույշ և ճշգրիտ լինեն։ Ձեռնարկատիրության ոլորտում հաջողության հասնելու մեծ հնարավորություն կա։ Բայց մեծ քայլ արեք միայն այն դեպքում, եթե երեք անգամ մտածել, ամեն ինչ կշռել եք և կասկածներ չեն մնացել։ Շաբաթվա կեսը բարենպաստ ժամանակ է լուրջ բանակցությունների համար։ Բաց մի թողեք ձեր կյանքի և աշխատանքի պայմանները բարելավելու հնարավորությունը։ Հինգշաբթի օրը մի ենթարկվեք եսասեր մարդկանց մանիպուլյացիաներին և ահաբեկումներին։ Շաբաթ օրը հնարավոր է երկիմաստ իրավիճակ ձեր անձնական կյանքում, որպեսզի չխառնեք գործերը, գործեք առանց էմոցիաների ու ավելորդ աղմուկի։

Ջրհոս

Ջրհոսներն այս շաբաթ ստիպված կլինեն ընտրություն կատարել։ Ձեզ կհամակեն իրար հակասող ցանկությունները՝ կա՛մ թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա և բավարարվել քչով, կա՛մ ռիսկի դիմել, հրաժարվել ամեն ինչից ու գնալ ազատ ճանապարհորդության: Բայց աստղերը խորհուրդ են տալիս չշտապել ընկնել ծայրահեղությունների մեջ, եթե վստահելի աջակցություն կամ երաշխիքներ չունեք, որ ամեն ինչ կստացվի։ Շաբաթվա առաջին կեսը կանցնի ֆինանսական անախորժությունների մեջ, իսկ երեքշաբթի հնարավոր են ֆինանսական կորուստներ։ Վերաբերվեք դրան փիլիսոփայորեն, և շաբաթվա երկրորդ կեսին ամեն ինչ կկարգավորվի: Հանգստյան օրերին ինչ-որ անսպասելի բան կանեք՝ զարմացնելով թե՛ ձեզ, թե՛ շրջապատին։

Ձկներ

Այս շաբաթ բախտը կժպտա Ձկներ կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին։ Բայց դուք պետք է բավականաչափ ջանք գործադրեք և ջանասիրաբար աշխատեք: Երեքշաբթի հնարավոր է ոչ միանշանակ իրավիճակ։ Դրա լուծումը կախված կլինի մարդկանց համոզելու և ձեր կողմը գրավելու կարողությունից: Կարևորը, որքան էլ դժվար լինի, մի թաքնվեք ստվերում, այլ շփվեք։ Անձնական կյանքը շաբաթվա սկզբին դադարի մեջ կլինի, սակայն հինգշաբթի հնարավոր է ճակատագրական հանդիպում։ Շաբաթվա երկրորդ կեսին պատասխանատվություն ստանձնեք ձեր երեխաների կամ ձեր հարազատների համար։ Նրանց հետ ժամանակ անցկացրեք, դրական էներգիայի փոխանակումը ձեզ օգուտ կբերի։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1265 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 9-15-ը 2024 թ․

09.12.2024
Մերկուրիի նահանջի վերջին շաբաթն է, և այս երկնային թափառաշրջիկը կկատաղի: Հետևաբար, մենք կուտակում ենք համբերություն և նախուտեստներ՝ սթրեսից ազատվելու համար

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 2–8-ը 2024 թ․

02.12.2024
Նահանջող Մերկուրին շարունակում է դանդաղեցնել մեր բազմաթիվ գործեր, սակայն նրա ազդեցությունն աստիճանաբար թուլանում է:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը 2024 թ․

25.11.2024
Կենդանակերպի նշաններից շատերին հանգիստ շաբաթ է սպասվում, ինչը թույլ կտա ուժ ու էներգիա խնայել ոչ այնքան հեշտ տարվա վերջի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 18-24-ը 2024 թ․

18.11.2024
Այս շաբաթ սպասվում են հետաքրքիր և հագեցած իրադարձություններ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ մեր նպատակները և զարգացնել ռազմավարական մտածողությունը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 11-17-ը 2024 թ․

11.11.2024
Աստղերն ասում են, որ շաբաթը դժվար է լինելու կրակի նշանների, հեշտ՝ ջրային նշանների համար։ Բայց մի շտապեք անհանգստանալ դժվարությունների համար. կանխատեսումները մեզ տրվում են նրա համար, որպեսզի կարողանանք պատրաստվել հնարավոր դժվարություններին և նվազագույն կորուստներով հաղթահարել դրանք:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 3-10-ը 2024 թ․

04.11.2024
Աստղերն աշխատում են շաբաթը յոթ օր։ Կենդանակերպի բոլոր նշանների համար նրանք արդեն անակնկալներ են պատրաստել՝ ոմանց համար անսպասելի շահույթ, ոմանց համար՝ կատարյալ ժամադրություն, իսկ մյուսների համար՝ վեճ ու խանդի տեսարան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-12-2024 12:33
Նախկին ամուսիններ Անջելինա Ջոլիին և Բրեդ Փիթին առաջարկում են կրկին միասին նկարահանվել էկրանին՝ 60 միլիոն դոլարի տպավորիչ հոնորարի դիմաց։ Այս առաջարկը ներկայացրել է ռեժիսոր և պրոդյուսեր Դենի Ռոսները, հայտնում է Page Six-ը։ Հոլիվուդյան ամենահայտնի զույգը բաժանվել է ութ տարի առաջ և այս ընթացքում չի կարողացել կարգավորել իրենց հարաբերությունները, սակայն Դենի Ռոսները խոստովանել է, որ արդեն պատրաստել է նոր ֆիլմի սցենարը, որն անվանել է իր կյանքի նախագիծը։
11-12-2024 12:14
«Rachael Ray’s Meals in Minutes» հաղորդաշարի առաջիկա սերիան նվիրված է լինելու հայկական խոհանոցին։ Ամերիկացի հայտնի խոհարար Ռեյչել Ռեյն իր շոուի հատուկ դրվագը կնվիրի հայկական ավանդական համերին: «Հայկական Զատիկ» վերնագրված դրվագը կհեռարձակվի դեկտեմբերի 16-ին, այն խոստանում է լինել հաճելի խոհարարական ճամփորդություն:
11-12-2024 12:11
Լոս Անջելեսի Dolby թատրոնում օրերս կայացել է Armenian Music Video Awards հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն ԱՄՆ-ում համախմբել էր հայկական շոուբիզնեսի ամենավառ ու անվանի ներկայացուցիչներին։ Այս տարի առաջին անգամ մրցանակաբաշխությանը մասնակցել է նաեւ ժողովրդական երգերի կատարող Մոնիկա Նազարյանը, որը մրցանակ է ստացել իր հեղինակային «Քանի կամ» երգի համար։
11-12-2024 02:28
Դերասանուհի Մեգան Ֆոքսը խզել է նշանադրությունը իր նշանածի՝ 34-ամյա ռեփեր Machine Gun Kelly-ի հետ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Երաժիշտից երեխայի սպասող 38-ամյա Ֆոքսը հեռախոսում գտել է կոմպրոմատներ։ Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել Կոլորադոյում աստղերի հանգստի ժամանակ, և Մեգանն այնքան է վրդովվել, որ լքել է իր նշանածին՝ չսպասելով արձակուրդի ավարտին։
10-12-2024 11:38
Ուղեղի երկարատեւ հոգնածությունը կարող է վարքային փոփոխություններ առաջացնել, մասնավորապես՝ ագրեսիայի ուժեղացում։ Այսպիսի եզրակացության են եկել այն հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է PNAS ամսագրում։ Ստացված տվյալները ընդգծում են հանգստի կարեւորությունը որոշումներ ընդունելուց առաջ։ Մետաբոլիկ հյուծումը ճակատային հատվածներում նվազեցնում է կոգնիտիվ արդյունավետությունը, ինչն անդրադառնում է վարքի վրա և կարող է հանգեցնել ոչ օպտիմալ լուծումների։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.12.2024
Դիտվել է 602 անգամ
05.12.2024
Դիտվել է 572 անգամ
06.12.2024
Դիտվել է 571 անգամ
07.12.2024
Դիտվել է 566 անգամ
08.12.2024
Դիտվել է 486 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster