Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024

Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

ԱՄՆ-ում ավարտվեցին նախագահական ընտրությունները, կրկին նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը։
Իր ելույթում Թրամփն իրեն անվանեց նոր նախագահ, չեմպիոնական պար կատարեց YMCA երգի ներքո, իսկ տեսանյութն արագ տարածվեց սոցիալական ցանցերում: Թրամփն իր երախտագիտությունը հայտնեց Փենսիլվանիայի ընտրողներին և նրան աջակցում էին ոչ միայն քաղաքական ստրատեգները, այլ նաև նրա հարազատները, և առաջին հերթին սիրելի դուստրը՝ Իվանկա Թրամփը։

600x400

Իվանկան ծնվելուց ի վեր համարվում էր Դոնալդ Թրամփի գլխավոր սիրելին, իսկ հետո դարձավ նրա գլխավոր դաշնակիցը։ Բավականին երիտասարդ տարիքում նա բոլորին ցույց տվեց իր նպատակասլաց բնավորությունը, և այդ պատճառով նրան սկսեցին նախապատրաստել քաղաքական կարիերայի։ Ժամանակին աղջիկը ստացել է հեղինակավոր կրթություն տնտեսագիտության ոլորտում (Ջորջթաուն և Փենսիլվանիայի համալսարաններ) և գրեթե անմիջապես սկսել աշխատել հոր վարչակազմում: Իվանկան, ինչպես իր ամուսին Ջարեդ Քուշները, հետագայում նշանակվեց Թրամփի խորհրդական։ Ու թեև նախագահի դուստրը միշտ հերքում էր, որ ուղղակի ազդեցություն է ունեցել ընտրողների վրա, հաճախ էր հրապարակային ելույթներ ունենում։ Նրա հիմնական նախաձեռնությունն էր ընդլայնել կանանց տնտեսական ու քաղաքական իրավունքները և աջակցել կանանց բիզնեսին:

600x400

Այնուամենայնիվ, Իվանկան նվազագույն մասնակցություն ունեցավ Դոնալդ Թրամփի նոր ընտրարշավում: 2022 թվականի հուլիսին նա ողբերգական հանգամանքներում կորցրեց մորը՝ Իվանա Թրամփին, ուստի որոշեց հեռանալ քաղաքականությունից և բիզնեսից ու ամբողջությամբ նվիրվեց իր ընտանիքին։ Հոկտեմբերի 30-ին Իվանկա Թրամփը դարձավ 43 տարեկան և ի պատիվ այս իրադարձության, սոցիալական ցանցերում հրապարակեց իր «կյանքի կանոնները»՝ կիսվեց թեզերով, որոնք այս պահին հանդիսանում են իր հիմնական առաջնահերթությունները։

Իվանկա Թրամփի կյանքի կանոնները.

600x400

1. Ընտանիքն ու ընկերներն ամեն ինչ են։ Փայփայեք այդ հարաբերությունները և թույլ տվեք մարդկանց գիտենալ, որ դուք հոգ եք տանում իրենց մասին: Ինչպես ասում է Էսթեր Պերելը, «ուրիշների հետ ձեր հարաբերությունների որակը որոշում է ձեր կյանքի որակը»:

2. Ներեք մարդկանց՝ դա ազատություն է տալիս:

3. Յուրաքանչյուր մարդ ուսուցիչ է։ Յուրաքանչյուր մարդ, ում դուք հանդիպում եք, իր մեջ դասեր է պարունակում, որոնք ձեր հոգուն պետք են աճի համար:

4. Խուսափեք բամբասանքներից։ Ընտրեք բառեր, որոնք բուժում են և ոչ թե վնասում:

5. Վստահեք ինքներդ ձեզ: Որոշեք ձեր հիմնական արժեքները և ապրեք դրանցով: Սա կօգնի հստակ սահմաններ դնել:

6. Սնուցե՛ք ձեր մարմինը։ Կերեք ամբողջական, սննդարար ուտելիք: Վայելե՛ք պատահաբար բաժին հասած տորթի կտորը. դա ևս կյանքի ուրախություններից մեկն է:

7. Ամեն օր արևի լույս ընդունեք:

8. Ուժեղ մարմին նշանակում է ուժեղ ոգի։ Ամեն օր շարժվեք, սպորտով զբաղվեք։

9. Ձգտեք ամենօրյա երեք հաղթանակների՝ ֆիզիկական հաղթանակի, մտավոր հաղթանակի և հոգևոր հաղթանակի: Նավալ Ռավիկանտն ասել է. «Հանգիստ միտք, ձիգ մարմին և սիրով լի տուն: Այս բաները հնարավոր չէ գնել: Դրանք պետք է վաստակել»:

10. Զարգացրե՛ք ինքնատիրապետումը։ Ինչպես Մարկուս Ավրելիուսն է ասել. «Դուք իշխանություն ունեք ձեր մտքի, այլ ոչ թե դրանից դուրս իրադարձությունների վրա: Գիտակցե՛ք սա, և դուք ուժ կստանաք»։

11. Հոգ տարեք ձեր հանգստության մասին: Էպիկտետոսը նշել է. «Ամեն ոք, ով կարող է զայրացնել ձեզ, դառնում է ձեր տերը»:

12. Բաց եղեք ճշմարտության համար, ուր էլ որ այն տանի: Լսեք, վերլուծեք, զարգացեք: Ընդունեք նոր գաղափարներ, կապեր և արվեստ:

13. Հետաքրքրասիրություն դրսևորեք։ Ձեր զուգընկերոջ, երեխաների, ընկերների և աշխարհի նկատմամբ:

14. Կյանքին մոտեցեք սիրով և դրականությամբ։ Դոլլի Պարթոնն ասել է. «Ես չեմ քննադատում կամ դատում, ես սիրում և ընդունում եմ»

15. Ձեր ժամանակը և էներգիան ծախսեք այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է:

16. Մի քննադատեք այն, ինչ չեք կարողանում հասկանալ։ Փոխարենը հետևե՛ք և սովորե՛ք։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4315 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2025 13:52
Netflix-ը վերջապես թողարկել է «Wednesday» սերիալի երկար սպասված երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թիզեր-թրեյլերը։ Սերիալը նախատեսվում է թողարկել հոսքային ծառայությունում երկու մասով։ Թրեյլերում Ջեննա Օրտեգայի կերպար Ուենսդեյ Ադամսը վերադառնում է Nevermore Academy:
25-04-2025 13:49
YouTube-ը 20 տարեկան է. մինչ օրս վերբեռնվել է ավելի քան 20 միլիարդ տեսանյութ: Հաղորդվում է, որ միջինում ամեն օր YouTube է վերբեռնվում ավելի քան 20 միլիոն տեսանյութ։ 2024 թվականին YouTube-ի օգտատերերը ամեն օր տեսանյութերի վրա թողել են միջինը 100 միլիոնից ավելի մեկնաբանություն, իսկ ստեղծողները «նշել» են օրական միջինում 10 միլիոն դիտողի մեկնաբանությունները։ Անցյալ տարի YouTube-ի տեսանյութերը միջինում օրական ավելի քան 3.5 միլիարդ «լայք» էին ստանում օգտատերերից։
25-04-2025 03:59
52-ամյա Գվինեթ Փելթրոուն հրաժարվել է պալեոլիթյան խիստ սննդակարգից, որին հետևել է մի քանի տարի։ Հոլիվուդյան աստղը Goop փոդքասթի ժամանակ խոսել է իր որոշման մասին՝ խոստովանելով, որ արդեն «հոգնել» է քարանձավային մարդկանց կերակուր ուտելուց:
25-04-2025 01:01
37-ամյա Բենի Բլանկոն անակնկալ է կազմակերպել իր հարսնացուի՝ 32-ամյա երգչուհի Սելենա Գոմեսի համար՝ ավագ դպրոցի ավարտական երեկույթի տեսքով։ Երաժիշտը պարզել է, որ Սելենան ավանդական ավարտահանդես չի ունեցել, քանի որ դեռահասության տարիներին արդեն չափազանց հայտնի էր և խիստ շատ էր աշխատում։ Բեննին թեմատիկ լուսանկարահանման անակնկալի մանրամասները և կադրերը կիսվել է սոցիալական ցանցերում։
25-04-2025 00:04
Ջեսիկա Սիմփսոնի երկրպագուներին գրավել է այն լուրը, որ երգչուհին սոցիալական ցանցերում ակտիվորեն սիրախաղ է անում դերասան Ջերեմի Ռեների հետ։ Թվում է, թե նա ժամանակ չի վատնում, մինչ փաստաբանները պատրաստում են Սիմփսոնի և մարզիկ Էրիկ Ջոնսոնի ամուսնալուծության համար անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.04.2025
Դիտվել է 1135 անգամ
22.04.2025
Դիտվել է 597 անգամ
23.04.2025
Դիտվել է 533 անգամ
25.04.2025
Դիտվել է 390 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster