Ինչու չեք կարողանում սիրախաղ անել. 3 սխալ, որ թույլ եք տալիս
24.05.2024
Սիրախաղը հեշտ գործ չէ, քանի որ դրա հետևում հակասական շարժառիթներ կան: Մի կողմից, դուք ցանկանում եք ցույց տալ ձեր հետաքրքրությունը ինչ-որ մեկի նկատմամբ և տեսնել, թե արդյոք նա փոխադարձաբար հետաքրքրված է: Մյուս կողմից, չեք ցանկանում չափազանց կպչուն թվալ և մերժվել: Արդյունքում, դուք անընդհատ հավասարակշռում եք եզրագծին, ամեն ինչ մշուշոտ է, անորոշ և ոչ միանշանակ։
Կան երեք տարածված սխալ, որոնց պատճառով սիրախաղը ձախողվում է և ձեզ հիասթափության ու ֆրուստրացիայի մեջ գցում:
1. Դուք ի սկզբնե չափազանց հոռետես եք
Դուք կարծում եք, որ արժանի չեք պոտենցիալ զուգընկերոջ հետաքրքրությանը և ակնկալում եք, որ ձեզ կմերժեն։ Փոխարենը, հարկավոր է կենտրոնանալ հետաքրքրասիրության վրա՝ պետք է ակտիվորեն մասնակցեք զրույցին, հետաքրքրվեք նոր ծանոթով, հարցաքննեք նրան, պատասխանեք հարցերին և ինքներդ հարցեր ուղղեք: Սա ոչ միայն ձեզ կշեղի անհանգիստ սպասումներից, այլև թույլ կտա ավելին իմանալ այդ մարդու մասին․ միգուցե պարզապես չպե՞տք է ժամանակ վատնեք նրա վրա:
2. Դուք չափազանց շատ եք հույսը դնում բառերի վրա
Մարդու ասածով դժվար է հասկանալ նրա իրական էությունը, այն, ինչ նա իրականում մտածում և զգում է։ Բավական չէ այս իրավիճակում ձեր զրուցակցի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել, շատ ավելի կարևոր է մարմնի լեզուն և ոչ խոսքային հաղորդակցության այլ ձևերը, ինչպես նաև այն, թե ինչ «անդրադարձ» է գտնում նրա վարքը ձեզ մոտ։ Նրա ժպիտը, հայացքը, ժեստերը, դեմքի արտահայտությունը. եթե դրանք ձեզ համար ընդունելի են, ապա գործի մեծ մասն արված է:
3. Դուք սիրախաղը դեմ առ դեմ չեք անում, փոխարենն առցանց եք շփվում
Տեքստային հաղորդագրությունների կամ տեսակապի միջոցով հաղորդակցվելիս բացակայում է ֆլիրտի ամենակարևոր բաղադրիչը՝ ոչ բանավոր հաղորդակցությունը: Առանց մարդու հետ ֆիզիկապես շփվելու, դժվար է ձեզ համար հասկանալ, արդյոք իսկապե՞ս դուր եք գալիս նրան: Հետեւաբար, իրական սիրախաղը կարող է տեղի ունենալ միայն անձնական հանդիպմամբ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1854 անգամ
Читать на русском
|