Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

7 գույն, որոնք տեսողականորեն երիտասարդացնում են

24.05.2023

Հագուստի գույները կարող են ոչ միայն ընդգծել կազմվածքի առավելություններն ու թերությունները, այլև տեսողականորեն ավելացնել տարիքը: Կամ, ընդհակառակը, երիտասարդացնել:

Կա մի պարզ կանոն՝ կնճիռներն ու թերությունները չընդգծելու համար դեմքի մոտ տոնները պետք է լինեն ավելի բաց և հանգիստ (բայց երբեմն լինում են բացառություններ)։ Կարևոր է նաև հաշվի առնել մազերի երանգը:

 

Ներկայացնում ենք, թե որ երանգները դրանք կրողներին կհաղորդեն ավելի թարմ տեսք:

Նուրբ վարդագույն

Այս երանգը ասոցացվում է քնքշության, փխրուն ծաղկի բողբոջների, ամառային արշալույսի հետ: Ոճաբանները վստահ են, որ այն կնոջը հաղորդում է նրբագեղություն, տեսողականորեն երիտասարդացնում է և հաճելիորեն թարմացնում արտաքինը։ Հագուստի այս գույնը հատկապես հարմար է պլատինե, բաց շագանակագույն, մոխրագույն, ցորենի և բաց կարմիր մազերի տերերին։

600x400

Բաց փիրուզագույն (անանուխ)

Անանուխի գեղեցիկ երանգը կարծես լուսավորում է մաշկը ներսից՝ դարձնելով ձեզ ավելի երիտասարդ և պայծառ, իսկ կազմվածքը՝ ավելի նրբագեղ:

Այս գույնը կարելի է համադրել սպիտակ, բեժ, սառը վարդագույն, մոխրագույն հագուստի հետ։ Նման փափուկ երանգը տպավորիչ է տեսք է հաղորդում ինչպես մուգ մաշկի և մուգ մազերի տերերին, այնպես էլ շիկահերներին:

600x400

Բեժ

Թվում է, թե երիտասարդություն և էլեգանտություն ավելացնելու ամենահեշտ ձևը ազնիվ բեժ գույնի հագուստ կրելն է։ Հարմար են նաև բոլոր մոտ երանգները՝ բաց ավազ, նուշ, կարամել, կաթով սուրճ։

Սպիտակի, գունատ կապույտի, մոխրագույնի, ձիթապտղի հետ համակցված՝ այն կընդգծի մուգ մազերի գեղեցկությունը և չի կենտրոնացնի մաշկի թերությունների վրա։

600x400

Յասամանագույն (նարդոս)

Երիտասարդ և էլեգանտ տիկնոջ կերպար ստեղծելու համար հարմար է նաև նարդոսի մեղմ գույնը, որն անփոփոխ ասոցացվում է քնքշության և թեթևության հետ: Այն կարող է տեսողականորեն թանկացնել իրերը:

Յասամանագույնը հիանալի համադրվում է սպիտակ, կաթնագույն, բեժ և դեղին երանգների հետ: Այն հատկապես համապատասխանում է շիկահեր մազերի տերերին՝ ցորենի, մոխրի, բաց շագանակագույն, բաց կարմիր երանգներն:

 600x400

Մոխրագույն

Թվում է, թե ինչպես կարող է երիտասարդացնել այնպիսի աննկատ և հանգիստ գույնը, ինչպիսին մոխրագույնն է: Շատ պարզ՝ պատկառելի մոխրագույն երանգները թարմացնում են արտաքինը, ընդգծում կարմրությունը, շիկահեր մազերի գույնը դարձնում ոսկեգույն։

Մոխրագույնը շատ գործնական գույն է: Այն հիանալի համադրվում է ցանկացած տոնի հետ, հարմարավետ տեսք ունի առօրյա հանդերձանքով և նրբորեն ռոմանտիկ է երեկոյան զգեստներով: Մոխրագույն հագուստի հետ համադրությամբ արծաթյա և մարգարտյա զարդերը կերպարին հատուկ հմայք են հաղորդում։

600x400

Սպիտակ

Այս գույնն ամենահանդիսավորն է, պայծառ ու շլացուցիչ։ Նույնիսկ շատ գունատ մաշկը ձյունաճերմակ հագուստի ֆոնին հանգիստ տեսք կունենա՝ առանց հոգնածության և գունաթափման նշանների (ինչը չի կարելի ասել դրա լրիվ հակառակի մասին՝ սևի, որը կլանում է ցանկացած լույս և ոչ մի կերպ չի նպաստում մաշկի տեսողական երիտասարդացմանը)։

Հատկապես թանկ և նրբագեղ տեսք կհաղորդի ամբողջովին սպիտակ հագուստը: Ի դեպ, ձյունասպիտակ երանգը շատ օգտակար կլինի գրասենյակում խիստ դրես-կոդի դեպքում։

600x400

Կարմիր

Էապես առանձնանում է մեր հանգիստ ընտրանուց. այն պաստելային չէ, մեղմ չէ, այլ ընդհակառակը, վառ է և շատ կրքոտ: Բայց նաև՝ արդյունավետ:

Շատերի համար կարմիրն ասոցացվում է բուռն երիտասարդության, էներգիայի, կրքոտ հույզերի, կրակի և սիրո հետ: Ուրիշների աչքում նույնիսկ ամենահասարակ կարմիր զգեստն իր տիրոջը կդարձնի շատ զգայական և կոկետ: Կարմիրը լավ համադրվում է սպիտակի, կրեմի, կարամելի, ձիթապտղի և կիտրոնի երանգների հետ։

Գույների այս արքան սազում է և՛ շիկահերներին, և՛ թխահերներին։ Շագանակագույն աչքերով և մազերով կանայք ընդհանրապես փայլում են կարմիրի մեջ. այն նրանց մաշկին տալիս է այնպիսի երանգ, ասես մի քանի շաբաթ անցկացրել են ծովափնյա հանգստավայրում:

600x400

Կարևոր է նաև  չմոռանալ, որ հագուստը պետք է ժամանակակից տեսք ունենա, հնացած ոճերը նույնպես կարող են տարիք ավելացնել։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 693 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս աշնան մատնահարդարման 5 նորաձև երանգները

26.09.2023
Բարեբախտաբար, այս աշնանը նախընտրություն է տրվում ոչ միայն ավանդական մոխրագույնին և շագանակագույնին, այլև որոշ վառ տարբերակների:

Բաճկոն + սվիտեր ուսերին. աշնանային դուետ հանգիստ շքեղության ոճով

14.09.2023
Մանր դետալները շարունակում են իրենց հաղթարշավը նորաձեւությունում՝ իրենց մեջ պարունակելով մինիմալիզմի ողջ հմայքը և ստեղծելով իսկապես թանկարժեք կերպարներ։

Թրենդ. 5 զույգ կոշիկ 2000-ականներից, որոնք արդիական են այսօր

25.08.2023
Դեռևս տասը տարի առաջ մենք ծիծաղում էինք 2000-ականների կարմիր գորգի վրա հայտնի մարդկանց լուսանկարների վրա: Իսկ հիմա կրկին ոգեշնչվել ենք։

2023 թվականի աշնանային 3 ամենականացի թրենդները

03.08.2023
Ցուրտ սեզոնը մոտ է. մենք սկսում ենք պատրաստվել:

Բաց ուսերի գիծն ամառային զգեստապահարանի ամենագայթակղիչ դետալն է

18.07.2023
Կոմպլեմենտար տարր, որն իր զգեստապահարանում պետք է ունենա յուրաքանչյուր կին:

2023 թվականի ամառվա ամենանորաձև լողազգեստները

30.06.2023
Լողափնյա սեզոնը մտել է իր եռուն շրջանը, ուստի ներկայացնում ենք նորաձեւության հիմնական միտումները, որոնց պետք է հետեւել լողազգեստ ընտրելիս։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-09-2023 10:00
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։ Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
29-09-2023 07:06
Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում են միջողնաշարային ելուստներ և ճողվածքներ։ Անոթներում արյան հոսքը նույնպես խախտվում է, դա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն, գլխապտույտ։ Կեցվածքի խախտումների պատճառով կարող են տուժել ներքին օրգանները։
29-09-2023 05:02
2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: 
29-09-2023 03:27
Բոնի Ռայթը, ով«Հարի Փոթերում» մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 588 անգամ
26.09.2023
Դիտվել է 189 անգամ
27.09.2023
Դիտվել է 130 անգամ
28.09.2023
Դիտվել է 122 անգամ
29.09.2023
Դիտվել է 92 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster