Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2023 թ

01.04.2023

Այս ամիս սիրո մոլորակը` Վեներան, կհաստատվի Երկվորյակներում՝ արդյունքում մեզ համար ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել, ավելի հաճելի կլինի միմյանց հետ շփվելը։ Բայց ապրիլի 20-ին արեգակնային խավարումը որոշակիորեն կփչացնի ընկերական տրամադրությունը, շրջապատը կդառնան ավելի ագրեսիվ։ Ապրիլի վերջին ստիպված կլինենք վերադառնալ չլուծված խնդիրներին, գործերն ավելի դանդաղ կընթանան։ Կանգ առեք և հասկացեք ինքներդ ձեզ, որպեսզի հետո նոր ուժերով ու նախագծերով շարժվեք առաջ։ Ինչ վերաբերում է առողջությանը, ապա ամիսը հիմնականում հանգիստ է, միայն ապրիլի 17- 22-ն ընկած ժամանակահատվածում քրոնիկ հիվանդությունները կարող են սրվել։

Ամսվա աստղագուշակ՝ ապրիլ 2023 թ. Խոյ

Խոյերն արձակուրդ են ուզում: Առանց վարանելու ցույց տվեք ձեր տաղանդները: Հարմար պահ է ինքնաներկայացման, հարցազրույցների համար։ Այժմ կարող եք շատ բանի հասնել, եթե համեստ չլինեք և տանը չնստեք։ Նոր չնախատեսված ծախսեր կհայտնվեն, բայց արժե ավելի չափավոր լինել ծախսումներում։ Ապրիլի կեսերին հավանական են կոնֆլիկտներ սիրելիների հետ։ Խոհեմ եղեք, կատաղի հարձակունմեր մի գործեք: Սկսեք մարզվել. դա կօգնի հաղթահարել բացասականը և բարելավել տրամադրությունը:

• Բարենպաստ օրերը՝  5, 10, 14, 18, 22, 27
• Անբարենպաստ օրերը՝ 2, 7, 12, 16, 20, 25, 30


Ամսվա աստղագուշակ՝ ապրիլ 2023 թ. Ցուլ

Ցուլերի համար սա հանգստի և ինքնաբացահայտման ժամանակ է: Կուտակված հոգնածությունն ինքն իրեն զգացնել կտա, նույնիսկ սովորական գործերը կդանդաղեն։ Փորձեք ավելի հաճախ հանգստանալ, ավելի շատ ժամանակ տրամադրել ինքներդ ձեզ, վերականգնմանը: Մտածեք ապագայի պլանների մասին, բայց դեռ նոր բան մի սկսեք: Ամսվա վերջին կարող եք հայտնվել ոչ այնքան հաճելի իրադարձությունների էպիկենտրոնում։ Հանգստությունը, համբերությունն ու մտածված մոտեցումը կօգնեն ձեզ հաղթահարել իրավիճակը։

• Բարենպաստ օրերը՝  2, 7, 12, 16, 21, 26
• Անբարենպաստ օրերը՝ 5, 10, 14, 18, 23, 29

Ամսվա աստղագուշակ՝ ապրիլ 2023 թ. Երկվորյակ

Ակտիվ շփման ժամանակն է։ Շուրջը շատ տարբեր տեղեկություններ կան, կարող եք շփոթվել, սխալ ճանապարհով գնալ։ Կրկնակի խաղ մի՛ խաղացեք, այն կշրջվի ձեր դեմ։ Ապրիլի կեսերին կարող է նոր ռոմանտիկ հետաքրքրություն առաջանալ։ Մեծ հույսեր մի կապեք այդ մարդու հետ, կարող եք խաբվել։ Փորձեք ավելի շատ շարժվել, սպորտով զբաղվել, ամսվա վերջում կարող եք դիետա պահել։ Այս ժամանակահատվածում ավելորդ քաշ հավաքելը հեշտ է, իսկ կորցնելն ավելի դժվար կլինի։

• Բարենպաստ օրերը՝  5, 11, 14, 19, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 2, 7, 12, 16, 21, 26, 30


Ամսվա աստղագուշակ՝ ապրիլ 2023 թ. Խեցգետին

Փոփոխությունների քամին անընդհատ փոխում է ձեր շարժման ուղղությունը: Աշխատանքը, ընտանիքը, անձնական կյանքը պահանջում են հին կանոնների ու սովորությունների վերանայում։ Այժմ շատերը նայում են ձեզ, դուք ստիպված կլինեք համապատասխանել ունեցած հեղինակությանը, որպեսզի չկորցնեք սիրելիների վստահությունը։ Ճանապարհներին և տանը հատկապես ապրիլի 19-21-ը եղեք ծայրահեղ զգույշ (հնարավոր են վնասվածքներ)։ Որոշ գաղափարներ չեն իրականանա, պետք չէ անհանգստանալ դրա համար։ Շուտով կհասկանաք, որ ամեն ինչ լավ է։

• Բարենպաստ օրերը՝  2, 7, 13, 17, 20, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5, 10, 15, 19, 22, 27

Ամսվա աստղագուշակ՝ ապրիլ 2023 թ. Առյուծ

Ամսվա առաջին կեսին լարվածություն կզգացվի։ Փրկություն փնտրեք աշխատանքի մեջ։ Այն ամենը, ինչ կապված է մասնագիտական գործերի հետ, ուրախություն և հաճույք կբերի։ Եղեք զգոն, որպեսզի բաց չթողնեք լավ պահը և օգտագործեք ստեղծված իրավիճակը ձեր օգտին։ Ապրիլի երկրորդ կեսը պակաս հաջողակ է, բայց զերծ չէ հաճելի պահերից։ Ուշադրություն դարձրեք այն գործերի վրա, որոնք հեռավոր դարակներում եք պահել: Ավարտեք հին նախագծերը, մարեք պարտքերը. այժմ դա ավելի հեշտ կլինի անել:

• Բարենպաստ օրերը՝  1, 5, 10, 15, 19, 23, 28
• Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 12, 17, 21, 25, 30

Ամսվա աստղագուշակ՝ ապրիլ 2023 թ. Կույս

Ապրիլի սկզբին կյանքը կարող է թվալ ձանձրալի, շատ կայուն և կանխատեսելի։ Բայց հետո ամեն ինչ կսկսվի փոխվել՝ աշխատավայրում կարող է կոնֆլիկտ սկսվել, անձնական կյանքում չհասկացվածություն կառաջանա։ Ապրիլի 15-17-ից հետո կհայտնվեն տեղեկություններ, որոնք կստիպեն վերանայել ձեր ծրագրերը։ Ֆինանսական եկամուտները թույլ կտան ձեզ ավելի ազատ կզգալ։ Սակայն չարժե շատ շռայլություններ անել․ ամսվա վերջում անկանխատեսելի ծախսեր են նախատեսված։ Բայց մի անհանգստացեք, ամեն ինչի համար բավականաչափ գումար կլինի:

• Բարենպաստ օրերը՝  4, 9, 13, 17, 21, 26, 30
• Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 11, 15, 19, 24, 28

Ամսվա աստղագուշակ՝ ապրիլ 2023 թ. Կշեռք

Ամսվա գլխավոր թեմաներն են բիզնեսը և անձնական հարաբերությունները։ Կենտրոնանալը հեշտ չի լինի, ակտիվությունն այժմ նվազել է։ Բացի այդ, ապրիլի կեսերին կարող են առողջական խնդիրներ ծագել, հատկապես նրանց մոտ, ովքեր խնդիրներ ունեն արյունատար անոթների հետ: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է բոլոր հիմնական հարցերը լուծել մինչև ապրիլի կեսերը։ Հետո ամեն ինչ կխառնվի: Հատկապես զգույշ եղեք փաստաթղթեր լրացնելիս, հնարավոր են սխալներ։ Անձնական կյանքում ձեզ անակնկալներ են սպասվում։ Ավելին, նույնիսկ բացասական լուրերը կարող են ձեզ շահեկան լինել՝ ճիշտ ընտրություն կկատարեք։

• Բարենպաստ օրերը՝  1, 5, 10, 15, 19, 23, 27
• Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 13, 17, 21, 25, 30

Ամսվա աստղագուշակ՝ ապրիլ 2023 թ. Կարիճ

Գործնականում ձեզ ժամանակ չի մնա, ստիպված կլինեք լուծել կարեւոր հարցեր։ Հոգ տարեք կանխարգելման մասին՝ ճիշտ ժամանակին մարզավիճակում լինելու համար (հիմա հավանական է քրոնիկական հիվանդությունների սրացումներ): Մի անտեսեք ձեր անձնական կյանքը. լավ մարդու հետ ծանոթանալու հնարավորություն կլինի։ Եթե վաղուց եք երազում ազատության մասին, ապա ժամանակն է հեռանալ։ Ամսվա վերջը հղի է կոնֆլիկտներով։ Վերահսկեք ինքներդ ձեզ, սա ամենահարմար ժամանակը չէ ամեն ինչ կարգավորելու և պահանջներ ներկայացնելու համար:

• Բարենպաստ օրերը՝  3, 9, 13, 17, 21, 26
• Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 11, 15, 19, 23, 28


Ամսվա աստղագուշակ՝ ապրիլ 2023 թ. Աղեղնավոր

Ստեղծագործական հաղթանակների ու սիրո շրջան է։ Ձեզ ոգեշնչված կզգաք, տրամադրությունը կբարելավվի։ Դա կազդի նաև գործերի վրա, նույնիսկ բարդ հարցերը հեշտությամբ կլուծվեն։ Ոչինչ մի հետաձգեք ավելի ուշ ժամկետների, ավելի լավ է ավարտեք ամեն ինչ հենց հիմա։ Երեխաները և երիտասարդ հարազատները մեծ ուշադրության կարիք կունենան։ Ազատ օրեր գտեք նրանց հետ շփման համար: Բայց զուգընկերոջ հետ պետք չէ շատ ժամանակ ծախսել։ Հանգստացեք, միմյանց ավելի շատ ազատություն տվեք և, իհարկե, վստահեք:

• Բարենպաստ օրերը՝  6, 11, 15, 19, 24, 29
• Անբարենպաստ օրերը՝ 4, 9, 13, 17, 21, 26

Ամսվա աստղագուշակ՝ ապրիլ 2023 թ. Այծեղջյուր

Դուք նեղված կամ չափազանց մտահոգված եք ինչ-որ բանով: Արեք այն, ինչ սիրում եք, փորձեք շեղվել: Որոշ ժամանակով մի կողմ դրեք ամեն ինչ, շատ կարևոր է վերադառնալ բնականոն վիճակին: Նյարդային հողի վրա կակտիվանան հիվանդությունները (վտանգավոր շրջան ապրիլի 20-22)։ Ակտիվ շփվեք մարդկանց հետ, ձեզ ռոմանտիկ ծանոթություն է սպասվում։ Մի սպասեք, որ հարաբերություններն արագ կզարգանան։ Ժամանակ կպահանջվի, որպեսզի ամեն ինչ հունի մեջ ընկնի։ Ապրեք այսօրվա համար, այս շրջանում կառուցված երկարաժամկետ ծրագրերը կփոխվեն:

• Բարենպաստ օրերը՝  3, 8, 12, 16, 20, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 6, 10, 14, 18, 22, 27

Ամսվա աստղագուշակ՝ ապրիլ 2023 թ. Ջրհոս

Շարժումն ու շփումը շատ կլինեն։ Սակայն ամբողջ ուշադրությունը կենտրոնացված կլինի տան, մերձավոր ազգականների վրա։ Ապրիլի առաջին կեսի վատթարացումն արագ կանցնի։ Այդուհանդերձ, պետք չէ շտապել նետվել մարտի մեջ: Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչը ձեզ համար ամենաթանկն է։ Ամսվա երկրորդ կեսին հատկապես զգույշ եղեք ֆինանսական հարցերում։ Այդ շրջանում կարող եք հեշտ ենթարկվել ուրիշի ազդեցությանը, վստահել անազնիվ մարդու ու ոչ այնքան լավ ներդրում կատարել։

• Բարենպաստ օրերը՝  1, 6, 11, 15, 18, 22, 29
• Անբարենպաստ օրերը՝ 4, 9, 13, 17, 20, 25

Ամսվա աստղագուշակ՝ ապրիլ 2023 թ․ Ձկներ

Դուք լի եք ծրագրերով ու նոր գաղափարներով, բայց դրանք կյանքի կոչելու դեռ անհրաժեշտ ներուժը չկա։ Կամաց-կամաց շուրջն ամեն ինչ սկսում է փոխվել, տեղաշարժվել։ Մի ծուլացեք, կենտրոնացեք կոնկրետ բաների վրա: Հիմնականում ստիպված կլինեք ապավինել սեփական ուժերին, միայն ապրիլի վերջին կարող է օգնություն դրսից: Միաժամանակ կառաջանա հագնվելու, նոր հագուստ գնելու ցանկություն։ Ուրախացրեք ինքներդ ձեզ, գլխավորն այն է, որ գնելուց առաջ ամեն ինչ լավ զննեք, որպեսզի խոտան չստանաք (այժմ դա շատ հավանական է):

• Բարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 16, 21, 26
• Անբարենպաստ օրերը՝ 6, 10, 14, 18, 24, 29:


Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3112 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ․

01.05.2023
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի մայիսը շատերի համար դինամիկ և ակտիվ ամիս կլինի։ Այո, կամակոր ճակատագրի բացասական ծրագրերն այս ընթացքում կակտիվանան, բայց դրանք շատ ավելի քիչ կլինեն, քան դրական իրադարձություններն ու փոփոխությունները։

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2023 թ

01.04.2023
Այս ամիս սիրո մոլորակը' Վեներան, կհաստատվի Երկվորյակներում՝ արդյունքում մեզ համար ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել, ավելի հաճելի կլինի միմյանց հետ շփվելը։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ

01.02.2023
Փետրվարը համեմատաբար հանգիստ ու հաճելի կլինի։ Արագ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, ճիշտ առաջնահերթություն կդնեք։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2023 թ

04.01.2023
Աստղագուշակը մեզ հնարավորություն է տալիս ավելի խորը ճանաչելու, զգալու և զարգացնելու արտաքին աշխարհի հետ ներդաշնակ ապրելու մեր կարողությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-06-2023 11:32
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին կիսաեզրափակիչում 6:2, 7:6 (9:7) հաշվով պարտության մատնեց աշխարհի 14-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայային։  Եզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 43-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովան, որը հաղթել էր աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։
09-06-2023 11:30
Ինքնավար կենցաղային տեխնիկան, ինչպիսին է փոշեկուլ ռոբոտը, մարդկանց կարող է զրկել տանն աշխատանքից ստացվող բավականության զգացողությունից։ Այդ զգացողությունը կյանքի իմաստի կարեւոր աղբյուր է։ Տունը հավաքելը մարդուն կարող է ավելի երջանիկ դարձնել՝ լցնելով հոգու դատարկությունը, գրել է EurekAlert-ը։
09-06-2023 07:39
Variety-ի փոխանցմամբ՝ «Էմիլին Փարիզում» ֆիլմի նոր եթերաշրջանի նկարահանումները, որոնք պետք է սկսվեին ամռան վերջին, Ամերիկայի սցենարիստների գիլդիայի անդամների գործադուլի պատճառով դադարեցվել են։ Նկարահանումները նախատեսվում է սկսել մինչեւ աշնան վերջ, սակայն Netflix ծառայության ներկայացուցիչները, որտեղ թողարկվում է սերիալը, չեն մեկնաբանել իրավիճակը։
09-06-2023 06:51
Ջոնի Դեփը չի ցանկանում վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանչայզին, քանի որ Disney կինոստուդիան չի աջակցել նրան Էմբեր Հերդի հետ վեճի ժամանակ։ Այս մասին հայտնում է DailyMail-ը՝ վկայակոչելով դերասանի ընկերներին։
09-06-2023 05:44
Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ գիտաշխատող Նաիրա Ազատյանի «Երիտասարդ ենթակարմիր աստղակույտերի որոնում և ուսումնասիրություն» աշխատանքը տեղ է գտել Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 2022թ-ի լավագույն (հաղթանակած) թեկնածուական թեզերի թվում։ 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.06.2023
Դիտվել է 5260 անգամ
06.06.2023
Դիտվել է 460 անգամ
08.06.2023
Դիտվել է 141 անգամ
07.06.2023
Դիտվել է 124 անգամ
09.06.2023
Դիտվել է 115 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster