Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Քնի խնդիրները մեկընդմիշտ լուծելու գիտական ուղիներ

02.03.2023

Գիշերային հանգիստ քունն այժմ դառնում է երանելի հաճույք շատ մարդկանց համար։ Փաստն այն է, որ ամեն օր հայտնվում են ինքներդ ձեզ անուղղակիորեն վնասելու նոր եղանակներ: Հեռախոսներ, ինտերնետ, աշխատանք, ալկոհոլ՝ ահա բաների այն ոչ ամբողջական ցանկը, որոնք խանգարում են ձեզ վերջապես բավականաչափ քնել:

Ծանոթացեք, թե ինչպես մեկընդմիշտ լուծել տանջող խնդիրը:


Չեք կարողանում քնել

Կեսօրից հետո ոչ մի ակտիվացնող ըմպելիք: Ոչ՝ սուրճին, թեյին, գազավորված ըմպելիքներին: Լիցքավորումը առավոտյան, ցերեկը մի փոքր ամրապնդում և առանց հեռախոսի մահճակալ։ Խնդիրն ինքնըստինքյան կվերանա, փորձեք։

Խռռացնում եմ

Փորձեք քնել կողքի վրա՝ մեջքի փոխարեն։ Սահմանափակեք ձեզ ֆիզիկապես. ոչ փափուկ բարձը բավական կլինի, որպեսզի քնի մեջ չպտտվեք: Բացի այդ, արժե երեկոյան մանրակրկիտ մաքրել քթանցքերը և ամբողջությամբ բացառել ալկոհոլը։ Այն ևս կարող է խռմփոցի պատճառ դառնալ։

600x400

Ցավ պարանոցի շրջանում

Նախ, փոխեք ձեր բարձն առնվազն վեց ամիսը մեկ անգամ: Արժե կանգ առնել թանկարժեք լատեքսային մոդելների վրա. դրանք զգալիորեն նվազեցնում են ողնաշարի վերին հատվածի բեռը:

Գիշերվա կեսին արթնանալը

Կրկին ալկոհոլի սահմանափակումներ: Լավագույնը կլինի ընդհանրապես հրաժեշտ տալ այդ վնասակար և թանկարժեք սովորությանը։ Փաստն այն է, որ թունդ ըմպելիքները թեև թույլ են տալիս ավելի արագ քնել, բայց դրանք գիշերվա կեսին հրահրում են գլյուկոզայի արտազատում, որից մարդն արթնանում է։ Մեկ այլ գործոն, որն ազդում է ձեր քնի երկարության վրա, ջերմաստիճանն է: Փորձեք սենյակը պահել ոչ ավելի տաք, քան 15-20 աստիճան՝ ըստ Ցելսիուս:

600x400

Ուսի ցավ

Մի քնեք կողքի վրա: Հրաժարվեք այդ սովորությունից, քանի որ այն կարող է արժենալ ձեր առողջությունը։ Փաստն այն է, որ ամբողջ բեռը ընկնում է մի կողմի, մեկ ուսի վրա: Այստեղից էլ առաջանում են կեցվածքի հետ կապված հետագա խնդիրները։

Ոտքերի ցավեր

Ամենայն հավանականությամբ, ձեր մարմնին պակասում է երկու տարրերից մեկը՝ կալցիումը կամ երկաթը: Եթե դուք բուսակեր եք, հնարավորինս շուտ վերանայեք ձեր նախասիրությունները: Կամ գոնե սկսեք վիտամինային համալիր ընդունել: Կալցիումը հնարավոր չէ ստանալ հաբերից, այն պարզապես չի ներծծվում օրգանիզմի կողմից։ Ստիպված կլինենք ավելի շատ կաթնաշոռ և այլ կաթնամթերք ուտել:

600x400

Դժվարանում եք արթնանալ

Ամենատարածված խնդիրը, որն այնքան էլ դժվար չէ լուծել։ Փորձեք ամեն օր արթնանալ որոշակի ժամի, նույնիսկ՝ հանգստյան օրերին: Օրգանիզմը պարզապես կվարժվի գրաֆիկին ու մեկ ամսից կարող եք մոռանալ զարթուցիչի մասին։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1385 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2024 09:30
Ականջի ցավի հիմնական պատճառը միջին ականջի բորբոքումն է (առաջանում է վիրուսների և բակտերիաների կողմից) կամ նեվրալգիան: Դրանք տարբեր կերպ են արտահայտվում: Երկու հիվանդությունները տարբերելու համար ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ: Մինչ այդ ինքնաբուժությամբ չպետք է զբաղվել՝ ականջների կաթիլներ օգտագործելով, քանի որ այն կարող է ծածկել թմբկաթաղանթը կամ փոխել գույնը տեղային ալերգիկ ռեակցիայի պատճառով: Սա կդժվարացնի ստուգումը:
16-04-2024 09:23
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ «ASVÖ Pamhagen 1» թիմը հաղթել է բոլոր 9 հանդիպումներում:
16-04-2024 07:46
Լոնդոնի Ալբերտ Հոլլում համերգասրահում կայացել է Olivier Awards 2024 մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է Լոնդոնի թատերական հասարակության կողմից թատերական ոլորտում մասնագիտական ձեռքբերումների համար։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել մոդել Կարա Դելևինը, երգչուհի Նիկոլ Շերզինգերը, Սառա Սնուկը, Էնդրյու Սքոթը, այլք։
16-04-2024 02:34
Լոս Անջելեսում կայացել է 10-րդ Breakthrough Prize մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է ամերիկյան իրապատում շոուների հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: 43-ամյա աստղը կրկին շլացրել է իր տեսքով: Նա գեղեցիկ կազմվածքն ընդգծել է սպիտակ, կիպ կիսակաշվե դասական զգեստով: Քարդաշյանին ուղեկցել է 68-ամյա մայրը՝ Քրիս Ջեները, որը, ի տարբերություն դստեր, ամբողջովին սև հագուստ է կրել:
16-04-2024 01:42
Դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր Սոֆյա Վերգարան ամուսնալուծությունից 8 ամիս անց հաստատել է իր հարաբերությունները հայտնի վիրաբույժի հետ։ Սոցցանցերում Վերգարան առաջին անգամ երկրպագուներին է ներկայացրել իր ընտրյալին։ Նա դա արեց շատ անսովոր ձևով. իր կատարած ծնկի վիրահատության մասին խոսելուց հետո, հայտնին բացահայտել է իր ինտիմ կյանքի որոշ մանրամասներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 379 անգամ
10.04.2024
Դիտվել է 256 անգամ
12.04.2024
Դիտվել է 211 անգամ
16.04.2024
Դիտվել է 65 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster