Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես տունը պահել կատարյալ վիճակում. 5 գլխավոր կանոն

21.02.2023

Կանոնավոր սպասարկումն օգնում է ձեր տունը պահել լավ վիճակում, երկարացնել սարքերի և համակարգերի կյանքը և կանխել ծախսատար վերանորոգումները:

Ահա մի քանի կարևոր խորհուրդ՝ ձեր տունը կատարյալ վիճակում պահելու համար:

1. Կանոնավոր մաքրում

Որքան էլ տարօրինակ թվա, կանոնավոր մաքրումը տան պահպանման կարևոր պայման է: Սա ներառում է փոշին սրբել, փոշեծծիչով հատակի մաքրում, ինչպես նաև լոգարանի և խոհանոցի մաքրում:

Կանոնավոր մաքրումը կօգնի կանխել կեղտի և նստվածքների կուտակումը, որը ժամանակի ընթացքում կարող է վնաս պատճառել: Բացի այդ, փոշու կուտակումը հաճախ շարքից հանում է կենցաղային տեխնիկան, էլեկտրոնիկան եւ այլն։

600x400

2. Պահեստավորման կազմակերպում

Այստեղ խոսքը միայն այն մասին չէ, որ կարգուկանոնն ու մաքրությունn ընդհանուր առմամբ լավն է։ Դա նաև անվտանգություն է:

Իրերը իրենց տեղերում մաքրելը և պահելը նվազեցնում է ինտերիերի, առարկաների վնասման, բնակիչների աննշան վնասվածքների վտանգը և այլն: Բացի այդ, դա հեշտացնում է անհրաժեշտ իրերը գտնելը և խնայում ժամանակը:

600x400

3. Դեկորացիա

Եթե ժամանակին ներկեք և վերաներկեք պատերն ու տարբեր մակերեսները, թարմացնեք կահույքի պաստառներնն ու տեքստիլը և այլն, դա ոչ միայն կթարմացնի ինտերիերը, այլև կօգնի երկարացնել դրանց կյանքը:

Ահա թե ինչպես.

Կահույքի և հատակի պաշտպանություն. Ճիշտ ընտրված դեկորատիվ տարրերը կարող են պաշտպանել կահույքը և հատակը վնասվելուց ու մաշվելուց: Օրինակ՝ գորգերը պաշտպանում են հատակը քերծվածքներից և վնասվածքներից, իսկ ծածկոցներն ու փաթաթանները՝ կահույքը կեղտից, պաստառները՝ գունաթափումից:

Խնայողություն վերանորոգման վրա՝ տնից նոր զգացողություններ ստանալու համար: Տեքստիլի փոխարինումը, նոր աքսեսուարներ և դեկորացիաներ ավելացնելը կարող է էապես փոխել սենյակի ընդհանուր տպավորությունը: Դա զգալիորեն ավելի էժան է, քան կահույքի փոխելը:

Ֆունկցիոնալության բարձրացում: Օրինակ, դարակները, զամբյուղները և պահարանները օգնում են դասավորել իրերը և խնայել տարածքը: Հայելիները և լուսավորության տարբեր միջոցները կարող են տեսողականորեն մեծացնել սենյակները և դրանք դարձնել ավելի պայծառ ու գրավիչ:

600x400

4. Կենցաղային տեխնիկայի և ինժեներական համակարգերի խնամք

Լվացքի մեքենայի և աման լվացող սարքերի, հեռուստացույցների ու մոնիտորների, փոշեկուլների և այլ կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի կանոնավոր սպասարկումը միշտ շատ ավելի էժան է, քան վերանորոգումը: Եվ շատ անգամ ավելի էժան, քան նոր սարքեր գնելը:

Յուրաքանչյուր սարքի համար սահմանեք մաքրման հաճախականություն՝ ֆիլտրի փոխարինման, արտահոսքի փորձարկման և այլն: Եվ հետևեք այդ ժամանակացույցին: Պարբերաբար, ըստ ժամանակացույցի, ստուգեք ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերը, ջրի ծորակները, արտահոսքերը, ծխատարները, իսկ առանձնատներում՝ տանիքը։

600x400

5. Թեթեւ վերանորոգումներ

Սա կարող է ներառել արտահոսքի վերանորոգում, լամպերի փոխարինում և դռների բռնակների ամրացում: Կատարելով փոքր վերանորոգումներ, երբ դրանց անհրաժեշտությունը կա, դուք կարող եք կանխել ավելի մեծ խնդիրների առաջացումը:

Բացի այդ, շատ դեպքերում դա մի քանի րոպեի հարց է, իսկ գործիքներից անհրաժեշտ է միայն պտուտակահան: Եթե նույնիսկ մասնագետի օգնության կարիք ունեք, կաթող ծորակի մեջ միջադիրի փոխարինումը շատ ավելի էժան կնստել, քան հետո ծորակը փոխարինելը կամ ողողված հարևանների պատերը վերանորոգելը:

600x400

Գլխավորը մանր խնդիրների լուծումն է՝ դրանց առաջանալուն զուգընթաց։ Այս կերպ դուք կկանխեք լուրջ դժվարությունների նույնիսկ առաջացումը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 909 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ լվալ պատուհանները առանց հետքերի. շատ էժան և հուսալի միջոց

29.09.2023
Պատուհանների մաքրումը հեշտ գործ չէ, բայց կա միջոց՝ դրանք արագ, արդյունավետ և առանց մեծ գումար ծախսելու լվալ համար: 

Ինչպես ճիշտ լվանալ սալիկներն ու բաժանարար կարերը. պարզ եղանակ

07.09.2023
Ձեզ անհրաժեշտ կլինի միայն այն, ինչ առկա է յուրաքանչյուր տանը:

9 լավագույն գաղափար հարմարավետ և գեղեցիկ ննջասենյակի համար

18.08.2023
Ներկայացնում ենք լուծումներ ննջասենյակի համար, որոնք այն կդարձնեն ոճային և մաքուր։

Քուն ամառային գիշերը. ինչպե՞ս քնել նույնիսկ ծայրահեղ շոգին

08.08.2023
Քանի որ եղանակի կանխատեսումների համաձայն ամռան մնացած օրեին շոգ է լինելու, առանձնացրել ենք մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է հանգիստ քնել ամռանը:

Դեղատնից 2 հաբը կհանի լվացքի մեքենայի ողջ բազմամյա կեղտը

13.07.2023
Կրկնեք լվացքի մեքենան մաքրելու այս հեշտ, բայց արդյունավետ միջոցը, հատկապես, եթե դրանից արդեն տհաճ հոտ է գալիս։

Ինչպես պարզել, թե ինչ տաղանդ ունեք

23.06.2023
Որքան ավելի շատ հետաձգեք այս ընթացակարգը, այնքան երկար կշարունակեք մնալ անտեղյակության և կասկածի տակ ձեր կյանքի ուղու առնչությամբ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-09-2023 10:00
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։ Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
29-09-2023 07:06
Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում են միջողնաշարային ելուստներ և ճողվածքներ։ Անոթներում արյան հոսքը նույնպես խախտվում է, դա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն, գլխապտույտ։ Կեցվածքի խախտումների պատճառով կարող են տուժել ներքին օրգանները։
29-09-2023 05:02
2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: 
29-09-2023 03:27
Բոնի Ռայթը, ով«Հարի Փոթերում» մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 588 անգամ
26.09.2023
Դիտվել է 189 անգամ
27.09.2023
Դիտվել է 130 անգամ
28.09.2023
Դիտվել է 122 անգամ
29.09.2023
Դիտվել է 92 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster