Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 19-25-ը 2022 թ

19.09.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Խոյ

Այն, ինչ վերջին շրջանում անհանգստացնում էր Խոյերին, աստիճանաբար կսկսի պարզվել: Մի ծուլացեք, հիմա աշխատելու ժամանակն է։ Դուք հնարավորություն ունեք հավելյալ պարգրատրում շահելու կամ մեծ գումարով աշխատանք գտնելու։ Ձեր ընկերը կարող է հրավիրել հետաքրքիր ճանապարհորդության: Գերազանց արդյունքներ ցույց կտաք դասընթացների և շնորհանդեսների ժամանակ: Միայն հանգստյան օրերին ժամանակ կգտնեք ձեր սիրելիի համար։ Սիրո մեջ հանկարծակի փոփոխություններ կլինեն։ Մի հանձնվեք վայրկենական զայրույթի ազդեցությանը։ Հնարավորություն տվեք ինչ-որ մեկին հոգ տանել ձեր մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Ցուլ

Դադար տվեք և որևէ բանի մասին մի անհանգստացեք այս շաբաթ: Վերջինս նպաստավոր է հաղորդակցությանը, զվարճությանը և սիրախաղերի համար: Մի կողմ թողեք հոգնեցուցիչ գործերը, որոնք պահանջում են բարդ որոշումներ կամ լուրջ խոսակցություններ։ Երբեմն ավելի լավ է մի փոքր հանգստանալ և սպասել, մինչև մասնագիտական ոչ միանշանակ իրավիճակները հարթվեն։ Այս շաբաթ դուք մեծ գումարներ կծախսեք տարբեր հաճույքների ու ձեր հարմարավետության վրա։ Սիրո մեջ քմահաճ կլինեք։ Միայնակ Ցուլերը քննադատաբար կնայեն իրենց երկրպագուներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Երկվորյակ

Երկվորյակներին սպասվում է ճամփորդություն կամ նոր հոբբի։ Ազատորեն եղեք առաջինը, ով կհարցնի ձեզ, թե ինչն է ձեզ հետաքրքրում: Նոր մարդիկ, որոնց կհանդիպեք, կարող են որոշակի շփոթություն առաջացնել ձեր կյանքում, բայց նրանց տեսակետը ձեզ կոգեշնչի փոխվելու: Աշխատանքի ժամանակ կարող է լինել փոքր անհանգստություն՝ կապված վերակազմավորման կամ ռեժիմի փոփոխության հետ: Ազատ ժամանակ այցելեք հարազատներին: Պլանավորեք ձեր ժամանակացույցը, որպեսզի բաց չթողնեք ժամադրությունները: Նոր շաբաթը խթանում է ինտելեկտուալ քննարկումները, այն արթնացնելու է թաքնված կրքերը։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Խեցգետին

Այս շաբաթը խառնաշփոթ կբերի Խեցգետինների կանոնավոր կյանքում։ Բազմաթիվ պարտականությունները, հետաքրքիր առաջարկներն ու հանդիպումների հրավերները ժամանակի ընթացքն աննկատ կդարձնեն։ Այնուամենայնիվ, աշխատավայրում կարող եք զգալ, որ ամեն ինչ ինքներդ պետք է հոգաք։ Մի վախեցեք հրաժարվել այն բաներից, որոնք հոգնեցուցիչ են և ձեզ ոչ մի օգուտ չեն բերում: Երբեմն, մի քայլ հետ գնալով, կարող եք ավելի լավ նայել իրավիճակին և արդյունքում ավելի շատ օգուտներ քաղել: Բարեբախտաբար, տնային գործերը չեն խանգարի ձեզ լավ ժամանակ անցկացնել: Սիրո մեջ դուք ձեզ ավելի վստահ կզգաք։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Առյուծ

Շաբաթը Առյուծների համար բարենպաստ է ձեռներեցության և նոր առաջարկների համար։ Օգտագործեք ձեր կապերը և տեղեկություններն ավելի հետաքրքիր և լավ վարձատրվող աշխատանք ստանալու համար: Մի հրաժարվեք այն որոշումներից, որոնք ճիշտ եք համարում: Փորձեք նաև հանգստյան օրերին պարտքեր չվերցնել: Սիրո մեջ կլինեք անհամբեր։ Դուք կդադարեք ընդունել զուգընկերոջ թափթփվածությունն ու անհիմն գաղափարները։ Ժամանակն է փոխել մարտավարությունը՝ հեռացեք, զվարճացեք: Ինչ-որ մեկը կգնահատի այն ամենը, ինչ դուք անում եք նրա համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Կույս

Դուք կկատարեք նախկինում տված խոստումը։ Անձամբ կհոգաք բոլոր կարևոր բաների մասին, որպեսզի հետո խուսափեք անախորժություններից: Շաբաթը բարենպաստ է բանակցությունների, պայմանավորվածությունների ու վեճերի խաղաղ կարգավորման համար։ Դուք ունեք մեծ գումար ստանալու հնարավորություն։ Եղեք վճռական և հաջողության կհասնեք։ Մի ասեք սիրելիին, թե ինչ եք զգում և ինչ ծրագրեր ունեք. ամեն ինչ կարող է ձեր դեմ աշխատել: Հանգստյան օրերին Կույսերը կկարողանան դադար վերցնել առօրյա գործերից։ Հիշեք ձեր հին ծանոթություններն ու սիրային հարաբերությունները, ինչ-որ բան դեռ կարող է ստացվել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Կշեռք

Շաբաթը բարեհաջող կլինի։ Բոլորը հաշվի կառնեն ձեր կարծիքը և հաճույքով կհրավիրեն ձեզ հետաքրքիր վայրեր։ Աշխատեք շատ չխոսել ուրիշների գաղտնիքների մասին, այլապես ինչ-որ մեկը կդառնա ձեր թշնամին։ Կշեռքները սիրախաղ կանեն, կհմայեն ու կխաբեն։ Պարզապես զգույշ եղեք, որ չխճճվեք ձեր սեփական ցանցում: Զուգընկերը սովորական սիրավեպը կվերածի արտասովոր հեքիաթի։ Վայելեք այն, բայց մի խոստացեք փոխել ձեր ամբողջ կյանքն այդ սիրո համար: Լուրջ որոշումների ժամանակը կգա ավելի ուշ։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Կարիճ

Աշխատանքի ժամանակ զգույշ եղեք և ուշադրություն դարձրեք ղեկավարի տրամադրությանը։ Հանկարծ կարող են տարբեր թաքնված կոնֆլիկտներ առաջանալ։ Դուք կհայտնվեք ստեղծված իրավիճակի կենտրոնում, և ստիպված կլինեք պաշտպանել ձեր շահերը։ Կարիճը արագ հասկանում է, թե ով է իր կողքին և որտեղ աջակցություն գտնել: Նա, ով կարծում է, որ կարող է օգտվել ձեզանից, կսխալվի: Սիրո մեջ հանգիստ կլինեք ու որոշ ժամանակով կդադարեք նորանոր ձեռքբերումների հասնել։ Հանգստյան օրերին սիրելիի հետ միայնակ ժամանակ անցկացնելը նպաստավոր կլինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Աղեղնավոր

Դուք ցույց կտաք ձեր հակառակորդներին, որ գիտեք, թե ինչպես հասնել ձեր նպատակին: Հեշտությամբ կգտնեք նոր ընկերներ, եթե ձեր գործողություններում նախապաշարմունքներով չառաջնորդվեք։ Եթե զգում եք, որ ինչ-որ բան թաքցվում է ձեզանից, մի սպասեք և ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչ է կատարվում: Ղեկավարի նոր առաջարկներն ու ծրագրերը ձեզ համար կարող են արդյունավետ լինել: Աղեղնավորների սիրային գործերը հարթ կանցնեն։ Հանգստյան օրերին ճանապարհորդեք: Ուրիշ քաղաքից ընկերոջ այցելելը կնպաստի ոչ միայն բամբասանքների տարածմանը, այլեւ հետաքրքիր ծանոթությունների հաստատմանը:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Այծեղջյուր

Նույնիսկ եթե դժվարության մեջ եք, միևնույն է, երջանիկ կլինեք ձեր կյանքից: Կարող եք հանդիպել մեկին, ում հետ կընկերանաք: Աշխատավայրում կարժանացեք այն մարդկանց ըմբռնմանը, ում կարծիքը ձեզ հետաքրքրում է։ Այնուամենայնիվ, մի միչև վերջ մի բացահայտեք ձեր բոլոր քարտերը՝ առաջխաղացման կամ ավելի լավ դիրքի համար, քանի որ ձեր հակառակորդները կարող են հանկարծակի հարձակվել: Սիրահարված Այծեղջյուրներին ռոմանտիկ պահեր են սպասվում։ Ինչ-որ բան կստիպի ձեր զուգընկերոջը գուշակել ձեր ցանկությունները: Այնուամենայնիվ, ավելի լավ է խնդրել կոնկրետ գործողությունների անցնել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Ջրհոս

Ջրհոսները հիանալի տրամադրություն կունենան, իսկ այս շաբաթվա կանխատեսումը շատ բարենպաստ է ձեզ համար։ Նոր գաղափարները, թե ինչպես ավելի շատ գումար աշխատել, կարող են տեղին և նույնիսկ հեղափոխական լինել ձեր կարիերայի համար: Պարզապես մի անհանգստացեք չարամիտ մեկնաբանությունների առիթով: Ինչ-որ մեկը կարող է վտանգված զգալ ձեր առաջընթացից: Մի շեղվեք ընտրված ճանապարհից։ Հանգստյան օրերին կխաղաղվեք, վերջապես կմտածեք անդորրի ու հանգստի մասին։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը․ Ձկներ

Զգույշ եղեք և մի հավատացեք ֆանտաստիկ խոստումներին։ Ինչ-որ մեկը կփորձի օգտագործել ձեր ոգեւորությունն ու բարությունը՝ դժվար որոշումներից խուսափելու համար։ Դուք կպահպանեք ժողովրդականությունը, բայց նաև կստիպեք բոլորին ինչ-որ բան ցանկանալ ձեզանից: Ավելի լուրջ թյուրիմացությունների դեպքում մի իջեք ձեր հակառակորդների մակարդակին։ Ցանկացած չարություն կարող է շրջվել ձեր դեմ։ Ձեր հաջողությունը սիրո մեջ հիանալի միջոց կլինի աշխատանքային սթրեսի դեմ։ Ձկները պետք է սիրառատ ժամադրության գնան։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1551 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 21-27-ը 2022 թ

21.11.2022
Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ ավելի հանգիստ պահել և ոչ այնքան շիտակ, որքան սովոր եք։ Հակառակ դեպքում դուք կարող եք ներքաշվել պայքարի մեջ՝ բոլորին ապացուցելով, որ իրավունք ունեք անելու այն, ինչ ուզում եք։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 14-20-ը 2022 թ

14.11.2022
2022 թվականի նոյեմբերի 14-20-ն ընկած շաբաթվա առաջին կեսին մի վստահեք ստացված տեղեկատվությանը։ Ամեն ինչ պետք է ստուգվի, նույնիսկ, եթե լուրն իմացել եք պաշտոնական և վստահելի աղբյուրներից։ խեղաթյութումների և խաբեությունների ռիսկն այժմ շատ մեծ է։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 7-13-ը 2022 թ

07.11.2022
Առաջիկա շաբաթը Կենդանակերպի բոլոր նշանների համար աննախադեպ ակտիվության և ոգևորության շրջան է։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը 2022 թ

31.10.2022
Պետք չէ ֆինանսական հարցերում հույս դնել բախտի վրա, ինչպես նաև օգնություն խնդրել ընկերներից։ Դուք ունակ եք բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծել։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 24-30-ը 2022 թ

24.10.2022
Նոր առեղծվածներ ի հայտ կգան, այլ մարդկանց հետ գործընկերությունն ու համագործակցությունը հաջող կլինեն, եթե զսպեք ձեր եռանդը և փոխզիջումների գնաք:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 17-23-ը 2022 թ

17.10.2022
Այս շաբաթ չպետք է զբաղվեք նոր գործերով ու նախագծերով։ Բայց ձեր բոլոր ընթացիկ առաջադրանքները խոստումնալից և հաջողակ կլինեն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-11-2022 14:16
Կենդանակերպի 3 նշաններ, որոնց 2022թ. դեկտեմբերին ֆենոմենալ փոփոխություններ են սպասվում անձնական կյանքում. Կույս, Երկվորյակներ, Խեցգետին: 
26-11-2022 10:24
Լոնդոնյան աճուրդում 72,5 հազար դոլար արժողությամբ վաճառքի է դրվել դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի զգեստը, որով նա ստացել է իր առաջին «Օսկարը» 1961 թվականին։ Զգեստը մշակվել է Մարկ Բոանի կողմից Christian Dior նորաձեւության տան համար։
25-11-2022 11:41
Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի շոուի դեկտեմբերի 11-ի հատուկ հյուրն է Ռոզա Լինը: Միջանկյալ ակտերից մեկում «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակը կկատարի համաշխարհային հիթ դարձած «SNAP»-ը: Այն ճանաչվել է «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ ամենաշատ լսված 5 երգերից մեկը «Spotify›»-ում՝ սահմանելով մի շարք համաշխարհային ռեկորդներ: Երգը ստացել է պլատինե կարգավիճակ եվրոպական մի քանի երկրներում:
25-11-2022 11:38
Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կինոնկարն ընդգրկվել է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի «Աշխարհի կանայք» ծրագրում:
25-11-2022 11:10
Պորտսմուտի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ ափսեի գույնն ազդում է դրանում գտնվող կերակրի համի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կարմիր եւ կապույտ ափսեներում սնունդն ավելի աղի է թվում սպիտակ ափսեների սննդից, կարմիր ափսեները նաև կերակուրը հրապուրիչ չեն դարձրել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2022 թ

01.11.2022
2022 թվականի նոյեմբերը համեմատաբար հանգիստ շրջան է, հատկապես ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակները։ Բայց նոյեմբերի 1-12-ը եւ 30-ից հետո Երկիրը կգտնվի ուժեղ աններդաշնակ ազդեցությունների գոտում։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը հյուրընկալվել է ամերիկյան հայտնի «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել իր հանրահայտ «Snap» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.11.2022
Դիտվել է 29631 անգամ
23.11.2022
Դիտվել է 2958 անգամ
21.11.2022
Դիտվել է 1017 անգամ
25.11.2022
Դիտվել է 310 անգամ
26.11.2022
Դիտվել է 201 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster