Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ավելի արդյունավետ ու երջանիկ դառնալու 5 դյուրին միջոց

08.09.2022

Աշունն արդեն եկել է, բայց ամառվա ընթացքում այդպես էլ չե՞ք կարողացել ձեզ ոգեշնչել նոր նվաճումների: Ներկայացնենք, թե ինչպես դա շտկել՝ աշխատելով ինքնադրսևորման և մոտիվացիայի հետ:

Օրագիր և պլանավորում

Նոր սեզոն. ինչո՞վ կատարյալ ժամանակ չէ նոր սովորությունների համար: Օրինակ, սկսեք գրի առնել բոլոր իրադարձությունները:

Պետք չէ մանրամասն ցուցակներ կազմել և նախատեսել աշխարհում եղած ամեն ինչ. պարզապես օրական լրացրեք անելիքների մեկ փոքր թերթիկ (այն կխլի ոչ ավելի, քան հինգ րոպե) և պլանավորեք առաջիկա շաբաթը:

Նախ, այս կերպ դուք հաստատ չեք մոռանա որևէ փոքր, բայց կարևոր գործի մասին։ Եվ երկրորդ, արեք այն, ինչ երկար ժամանակ ծուլացել եք, միայն նրա համար, որ նյարդայնացնող խնդիրը ցուցակից հանեք։

Մեկ շաբաթվա տեսողական պլանավորումը կօգնի ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը և չմոռանալ նաև ձեր մասին. դրա մեջ նախապես ներառեք նաև ոչ աշխատանքային կարևոր բաներ, օրինակ՝ մարզասրահ գնալը, ամեն օր 15 էջ գիրք կարդալը և, նույնիսկ, սերելի սերիալի դիտումը:

Ժամաչափ

600x400

Ի՞նչ անել, եթե ընդհանրապես աշխատելը չի գալիս, և ինչ-որ բան անընդհատ շեղում է ուշադրությունը: Շատերի համար կարող է հատկապես դժվար լինել հեռավար աշխատելը կամ տանը սովորելը. ցանկություն է առաջանում մի քիչ ուտել, ձեռքը գիրք վերցնել, բազմոցն է կանչում:

Սահմանազատեք գործերը. սահմանեք ժամաչափ և ամրագրեք, որ այդ ժամանակահատվածում ոչինչով չեք շեղվի:

Հաճելի մանրամասներ

Մտածեք, թե ինչն է ձեզ ոգեշնչում սովորել և աշխատել, և ձեր շրջակայքը հնարավորինս հարմարավետ դարձրեք, որպեսզի ցանկանաք վերադառնալ ձեր գրասեղանին, իսկ դասագրքի երկու պարբերությունից հետո ուզեք կարդալ երրորդը:

Որևէ արտառոց բան չկա, եթե գրասեղանին մոմ դնեք, ամեն առավոտ նոթերը գրեք վարդագույն երեսպատված օրագրում կամ սեղանին ունենաք ոգեշնչող, տրամադրություն բարձրացնող գրություններով տախտակ:

Մոտիվացիա

Փնտրեք մոտիվացիա՝ նույնիսկ ամենաձանձրալի գործով կարելի է ոգեշնչվել:
Հավաքեք ոգևրող նյութերով թղթապանակներ՝ կամ պահեք դրանք ձեր հեռախոսում, համակարգչում:

Արտադրողականության համար ինչ-որ մեկին հարկավոր է լինում հասկանալ և հիշել, թե ինչու է նա այստեղ. այս դեպքում հարկ է հավաքել ապագա պլանները, արձակուրդի մասին երազանքները և երեխաների լուսանկարները, որպեսզի ամեն անգամ վերանայեք և դժվար պահերին լիցքավորվեք:

Ինչ-որ մեկը ոգեշնչվում է աշխատանքով (բայց ոչ ոք ապահովագրված չէ սպառվելուց)․ այս դեպքում հավաքում եք ապագայի նպատակները, գտնում որակավորման դասընթացներ և շփվում ավելի հաջողակ գործընկերների հետ։ Կան այնպիսիները, որոնք ցանկանում են գործել ոգեշնչված ուրիշներից:

Պարտադիր չէ, որ ցանկանաք սովորել և աշխատել ամեն օր. կան դեպքեր, երբ ոչինչ չեք ուզում անել, և դա բնական է:

Հանգիստ

600x400

Հավասարակշռեք գործողությունները և մի մոռացեք, որ եթե շատ երկար զբաղվեք մի բանով, ապա այն շատ արագ կձանձրացնի:

Ինքնասպառումը դարձել է հազարամյակի հիմնական խնդիրներից մեկը, որը հատկապես ակնառու է դարձել վերջին համավարակից մեկ տարի անց։

Սպառումը շատ հեշտ է տարբերակել. դուք բացարձակապես չեք ցանկանում աշխատանքի գնալ կամ սովորել, թվում է, որ միջակ եք և ընդհանրապես չգիտեք, թե ինչ և ինչպես անել, հանգստյան օրերին չեք հանգստանում կամ, նույնիսկ, արձակուրդից հետո հոգնած եք, գործընկերները նյարդայնացնում են, անգամ սիրելի զբաղմունքները դադարում են հաճույք պատճառել:

Անգամ այն, որ ինչպես դուք, այնպես էլ շրջապատն արել են բոլոր գործերը, միևնույն է՝ գոհունակության զգացում չի առաջացնում։

Սպառվածությունը «բուժվում» է երկար ժամանակ և ոչ առանց մասնագետների օգնության ու երկարատև արձակուրդի։ Հետաքրքրական է, որ անցյալ դարասկզբին եվրոպական որոշ երկրներում նման ախտանշանների համար կարելի էր երկարատև արձակուրդ և բժշկի կողմից նշանակումներ ստանալ (հաճելի՝ ինչպեսիք ծովափ գնալն ու դրական զգացմունքները):

Բայց ավելի մեղմ դեպքերում դուք կարող եք ինքնուրույն հաղթահարել: Հանգիստ և հավասարակշռություն։ Հրաժարվեք գործընկերների հետ բար գնալոց, եթե իսկապես ցանկանում եք պարկել նոթբուքով, ֆիլմեր դիտել՝ կակաոյի բաժակը ձեռքին։ Մի ստանձնեք լրացուցիչ աշխատանք, եթե հասկանում եք, որ աներևակայելի հոգնած եք (հետագայում ավելի շատ կծախսեք հոգեբանի կամ հակադեպրեսանտներ գնելու վրա, քան վաստակած կլինեք լրացուցիչ աշխատանքով) և մի ամաչեք, որ երկու օր անընդմեջ բացարձակապես ոչ մի օգտակար բան չեք արել։ Իրականում՝ դուք հանգստացել եք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1516 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 509 անգամ
18.04.2024
Դիտվել է 240 անգամ
19.04.2024
Դիտվել է 188 անգամ
23.04.2024
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster