Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Տնական երշիկ՝ բաժակի մեջ

12.08.2022

Տնական երշիկը շատ ավելի համեղ և առողջարար է, քան խանութում գնվածը։ Տանը երշիկ պատրաստելու շատ բաղադրատոմսեր կան՝ բարդ և ոչ շատ։ Առաջարկում ենք հավի համեղ նրբերշիկի շատ հեշտ և արագ բաղադրատոմս, որը պատրաստվում է միկրոալիքային վառարանում ընդամենը 15 րոպեում։

Այն կարելի է տալ նաև երեխաներին, քանի որ առանց կոնսերվանտների և ներկանյութերի է։


Բաղադրիչները․

• Հավի կրծքամիս՝ 400 գ
• Երկարահատիկ բրինձ ՝ 50 գ
• Հավի ձու՝ 1 հատ.
• Կաթ՝ 150 մլ
• Աղ՝ 1 ճ.գ.
• Շաքարավազ՝ 1/2 թ.գ.
• Խմելի-սունելի՝ 1/2 թ.գ.
• Սոյայի սոուս՝ 1 ճ.գ.
• Սև պղպեղ (աղացած)
• Սխտոր՝ 2 պճեղ։

Պատրաստման ժամանակը՝ 30 րոպե
Չափաբաժինների քանակը՝ 6

Պատրաստման եղանակը

600x400

1. Լվացեք հավի կրծքամիսը և կտրատեք փոքր կտորներով։ Ավելացրեք աղը, շաքարավազը, աղացած սև պղպեղը, խմելի-սունելին, ճզմած սխտորը և սոյայի սոուսը։ Խառնեք և թողեք, որ մի փոքր մարինացվի։ Եթե երշիկը պատրաստվում է երեխաների համար, ապա պղպեղն ու սխտորը կարելի է չանել կամ նվազեցնել սխտորի քանակը։

2. Մինչ միսը մարինացվում է, եփեք բրինձը, քամեք ջուրը և սառեցրեք։ Բրինձը մի լվացեք: Այն պետք է լավ եփվի և փոխարինելու է օսլային։

3. Միսն ու բրինձը լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք կաթը, ձուն։ Հարեք միչև փափուկ զանգված ստանալը:

4. Բաժակները պատեք ձեթով, աղացած միսը լցրեք բաժակի մեջ՝ մինչև եզրը թողնելով մոտ 1-2 մատի չափով։ Ստացվում է 3 կամ 4 մսով լցոնցած բաժակ՝ կախված բաժակի չափից։ Թեյի բաժակներ վերցնելու դեպքում դրանք պետք է հաստ պատերով լինեն։

5. Լցոնված բաժակները դրեք միկրոալիքային վառարանում ՝ կենտրոնին մոտ, ծածկեք միկրոալիքային վառարանի կափարիչով։ Եփեք 15 րոպե՝ ամբողջ հզորությամբ: Ժամանակի ավարտից հետո դուռը մի բացեք և վառարանից մի հանեք ևս 5 րոպե:

Եթե երշիկների եզրերն ավելի մուգ են ստացվել, թեթև տապակածի նման, մի անհանգստացեք, դա որակի վրա չի ազդի։

Ի դեպ՝ երշիկները բաժակից հեշտությամբ «դուրս են թռչում»։

6. Երշիկը լավ սառեցրեք, որից հետո կարող եք կտրատել ու մատուցել՝ ձեր սիրած սոուսով կամ կանաչեղենով:

Շատ համեղ և բնական Տնական երշիկը պատրաստ է։

Նման երշիկի պատրաստման հետ կարելի է փորձել՝ աղացած միսին ավելացնելով քաղցր պղպեղի կտորներ, ձիթապտղի օղակներ կամ այլ բանջարեղեն, պանիր, խոտաբույսեր։ Այս թեմայով շատ կարելի է երևակայել:

Ուրեմն՝ խիզախեք և երևակայեք:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 1240 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վարսակի շիլա' չրերով

06.12.2023
Դիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում անպայման ներառել վարսակի փաթիլներով՝ շիլա: 

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցում

23.11.2023
Բանջարեղենային այս ուտեստն անհավանական համեղ է և առողջարար։

Սմբուկով «նավակներ»

27.10.2023
Համեղ, առողջարար և շատ արագ պատրաստվող։

Սթեյք սխտորով եւ կարագով

13.10.2023
Միսը ստացվում է հյութալի, իսկ համեմունքները նուրբ բուրմունք են հաղորդում։ Դուք կարող եք վայելել համեղ համը ընդամենը մի քանի րոպեում։

Դասական լազանյա մսով (տեսանյութ)

20.09.2023
Լազանյան համեղ իտալական ուտեստ է, որը վաղուց է համաշխարհային ժողովրդականություն ձեռք բերել: Իտալական լազանիան համարվում է խոհարարության դասական:

Փափուկ, հյութեղ և օդային․ պատրաստում ենք իսպանական հայտնի Ensaimadas բլիթներ

31.08.2023
Բերանում հալվող այս բլիթները պատրաստվել են դարեր շարունակ: Ensaimadas-ը նվաճել է ոչ միայն իսպանացիներին, այլև ամբողջ աշխարհի մարդկանց:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-12-2023 09:37
Թողարկումից 65 տարի անց Բրենդա Լիի «Rockin' Around the Christmas Tree» երգը պաշտոնապես թիվ 1-ն է դարձել։ Billboard-ը հաստատել է, որ Լիի տոնական երգը գլխավորել է այս շաբաթվա Hot 100 չարթը, որտեղ ներառված են Միացյալ Նահանգների 100 ամենահայտնի երգերը:
06-12-2023 09:33
Տարա Լիլին 2023 թվականի «Տարվա միջազգային հարսանեկան լուսանկարիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել: Աշխարհի ավելի քան 300 հարսանյաց լուսանկարիչների 1700 աշխատամքների կողքին Տարայի դյութիչ լուսանկարը գրավել է ժյուրիի եւ հանդիսատեսի սրտերը: Հաղթող լուսանկարում պատկերված է մի աշխույժ ճայ, որը որոշել է ժամանակավորապես «հանգրվանել» հարսնացուի գլխին:
06-12-2023 03:52
Կլաուդիա Շիֆերի կերպարով Բարբիի ստեղծումը Mattel-ի կողմից բնական քայլ էր, քանի որ մոդելն իրական կյանքում շատ նման է իրենց խորհրդանշական տիկնիկին: Բոլոր ժամանակների նոր տիկնիկը կրում է Versace-ի կապույտ զգեստ, որը 53-ամյա Շիֆերը կրել է 1994 թվականի Atelier Versace աշուն/ձմեռ ցուցադրության ժամանակ:
06-12-2023 02:55
Նիկոլ Քիդմանը դարձել է Balenciaga նորաձեւության տան նոր դեսպանը։ Քիդմանը նաեւ մասնակցել է Լոս Անջելեսի շոուին՝ ժամանելով էլեգանտ սեւ թավշյա զգետ-վերարկուով: Դերասանուհին իր կերպարը լրացրել է Knife ապրանքանիշի համապատասխան կոշիկներով:
05-12-2023 08:37
Խանութից գնված պելմենիի հաճախակի օգտագործումը բացասաբար է անդրադառնում առողջության վրա, մասնավորապես, այն կարող է հանգեցնել սրտի խնդիրների, զգուշացնում են սննդաբաները։ Դասական տարբերակում այն բավականին կալորիական է՝ 100 գրամը պարունակում է միջինը 289 կկալ։ Բացի այդ, գնված տարբերակները պարունակում են մեծ քանակությամբ աղ և հագեցած ճարպաթթուներ, որոնց քանակը սննդակարգում պետք է խստորեն սահմանափակվի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

LADYNEWS TV
«Մանկական Եվրատեսիլ 2023» մրցույթում Հայաստանը ներկայացրած Yan Girls-ը «Do it my way» երգով զբաղեցրեց 3-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.12.2023
Դիտվել է 12341 անգամ
04.12.2023
Դիտվել է 594 անգամ
30.11.2023
Դիտվել է 351 անգամ
05.12.2023
Դիտվել է 151 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster