Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 1-7-ը 2022 թ

01.08.2022

Ամառվա վերջին ամիսվա առաջին շաբաթը․ նոր սպասումներ, նոր հնարավորություններ։ Կկատարվե՞ն ձեր ծրագրերը: Արդյո՞ք պետք է մեծ գնումներ կատարեք: Ի՞նչ կլինի ձեր հարաբերությունների հետ: Աստղերն ամեն ինչ գիտեն։ Օգոստոսի 1-ից Ցուլում տեղի կունենա Մարսի, Ուրանի և Հյուսիսային հանգույցի հավասարեցում: Բախտորոշ ընտրությունն ու հանգամանքները առաջին պլան կմղվեն մոլորակի բոլոր բնակիչների համար։

Օգոստոսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արժե նախաձեռնող և միաժամանակ զգուշավոր լինել, խնդիրների լուծման համար ընտրեք յուրահատուկ ուղիներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 1-7-ը. Խոյ

Այս շաբաթ ավելի լավ է նվիրվել ընտանիքին՝ աստղերը կանխատեսում են մտերիմների հետ հարաբերությունների բարելավում։ Ինչ-որ մեկն ավագ սերնդից կարող է ձեր օգնության կարիքը ունենալ: Տանը և աշխատավայրում աշխատեք խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, քանի որ դրանք կարող են հանգեցնել տհաճ հետևանքների։ Շաբաթվա ընթացքում կարող են էական փոփոխություններ լինել ձեր ֆինանսական դրության մեջ։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 1-7-ը. Ցուլ

Սպասվում են չնախատեսված ծախսեր, անսպասելի գնումներ, սակայն դա ձեզ ոչ թե կնեղացնի, այլ ընդհակառակը, կուրախացնի։ Շաբաթվա ընթացքում ձեզ կմտահոգի որոշ կարևոր փաստաթղթեր լրացնելու անհրաժեշտությունը, սակայն աստղերը խորհուրդ են տալիս չնեղվել և թեթեւ տանել այդ իրավիճակը։ Անձնական կյանքում լուրջ առաջընթաց կլինի։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 1-7-ը. Երկվորյակ

Հիանալի շաբաթ է աշխատավայրում ստեղծագործական կարողությունները բացահայտելու համար: Երեքշաբթի օրը գործընկերներն ու ղեկավարները կգնահատեն ձեր մղումները։ Հնարավորություն կա ստանալու ազդեցիկ մարդկանց աջակցությունը, որոնք կօգնեն ձեզ բարձրանալ կարիերայի սանդուղքով: Այս շաբաթ ավելի լավ է միացնել խնայողությունների ռեժիմը և չմտածված գնումներ չկատարել։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 1-7-ը. Խեցգետին

Այս շաբաթ արդյունավետ կառավարեք ձեր ֆինանսները, այլապես ծայրահեղ իրավիճակում հայտնվելու վտանգ կա։ Մի անհանգստացեք, ձեր ընկերները կօգնեն ձեզ և ձեր կողքին կլինեն: Կտրուկ մի եղեք հարազատների և գործընկերների նկատմամբ, մի չարաշահեք նրանց բարությունը։ Ուրբաթ օրը ավելի լավ է երեկոն մենակ անցկացնեք՝ ինքներդ ձեզ հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 1-7-ը. Առյուծ

Կարիերայում շրջադարձային շաբաթ է, երբ հստակ կպարզվի, թե ո՞ր ուղղությամբ պետք է շարժվել և արդյոք ընդհանրապես պե՞տք է շարժվել։ Չորեքշաբթի ստիպված կլինեք լուրջ որոշում կայացնել, որը կարող է ապակայունացնել բարոյական վիճակը: Այս շաբաթ հարազատներից անակնկալներ սպասեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 1-7-ը. Կույս

Այս շաբաթը կարող է հոգևոր զարթոնքի շրջան լինել ձեզ համար։ Այս փուլում արժե զբաղվել ձեր հոգևոր զարգացմամբ՝ ընդլայնելով մտահորիզոնը։ Ժամանակն օգտագործեք գործնական կապերն ամրապնդելու, նոր գործընկերներ, ծանոթություններ փնտրելու համար։ Բոլոր ճանապարհները բաց են ձեզ համար, օգտագործեք այս հնարավորությունը։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 1-7-ը. Կշեռք

Դադարեք սավառնել ամպերի մեջ և իջեք երկիր, ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասում։ Աստղերը նոր հնարավորություններ են խոստանում ձեր կարիերայում և անձնական կյանքում՝ բաց մի թողեք դրանք: Շրջապատում բոլորն ակտիվորեն կօգնեն ձեզ։ Շաբաթվա կեսին հաճելի շփում է սպասվում Ձկների, Խեցգետնի կամ Կարիճի նշանների տակ ծնված մարդկանց հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 1-7-ը. Կարիճ

Կարևոր շրջան է, որը կարող է ազդել գալիք մի ամբողջ ամսվա վրա։ Մի հանձնվեք, եթե ինչ-որ բան չստացվի, քանի որ աստղերն օգնում են ակտիվներին։ Օգոստոսի 1-ին կարող է անտեղի վեճ կամ փոքր կոնֆլիկտ ծագել, դրա վրա շատ մի վատնեք ձեր զգացմունքները։ Անձնական կյանքում առանձնահատուկ փոփոխություններ չեն սպասվում, սակայն շաբաթվա վերջում պատրաստվեք հաճելի ռոմանտիկ անակնկալի։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 1-7-ը. Աղեղնավոր

Սպասեք փոփոխություններ աշխատավայրում, բայց գնահատեք ինքներդ ձեզ և ձեր հնարավորությունները, թույլ մի տվեք, որ վիրավորվեն։ Օգոստոսի 1-ին արդեն բեկում կլինի, երբ կփոխվի ձեր ֆինանսական դրությունը, ինչպես նաեւ իրավիճակ՝ աշխատանքային թիմում։ Այս շաբաթը ձեզ ավելի շատ հնարավորություններ կտա ռոմանտիկ պահերի համար, բաց մի թողեք դրանք։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 1-7-ը. Այծեղջյուր

Համոզվեք, որ բավականաչափ ժամանակ եք տրամադրում ձեր հանգստի և քնի համար: Այս շաբաթ դուք կկարողանաք կյանքի կոչել երկար սպասված ստեղծագործական գաղափարը։ Մի հրաժարվեք ձեր ծրագրերից՝ հանուն ուրիշների օգնության խնդրանքների։ Մտածեք ձեր մասին և ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր սիրելիի հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 1-7-ը. Ջրհոս

Այս շաբաթ մտերիմների հետ ձեր հարաբերություններում լուրջ բեկում կլինի, վերջին մի քանի տարիների ընթացքում այդպիսի բան չի եղել։ Հնարավոր են հետաքրքիր աշխատանքային առաջարկներ ու նախագծեր, որոնցից հրաժարվել պետք չէ։ Մի ծուլացեք, գնացեք մարդկանց հետ ծանոթանալու, ավելին արեք և անպայման լավ փոխհատուցում կստանաք։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 1-7-ը․ Ձկներ

Շաբաթը լի է անակնկալներով, և դրան պետք է հոգեպես պատրաստվել, քանի որ ոչ բոլորը հաճելի կլինեն։ Բայց սա ավելի շատ վերաբերում է կարիերային և ֆինանսներին, անձնական կյանքում ամեն ինչ կայուն է, և ոչինչ փոխել պետք չէ։ Շաբաթվա կեսին հնարավոր է հանդիպում հին ընկերոջ կամ ընկերուհու հետ, հաճելի երեկո ընկերների շրջապատում։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1612 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը 2022 թ

28.11.2022
Այս շաբաթվա առաջին կեսը կբերի ինքնադրսեւորման ուժեղ ցանկություն, ինչի շնորհիվ կկարողանաք ձեր մեջ բացահայտել նոր տաղանդներ ու կարողություններ։ Կմեծանա նաև անկախության տենչը, ուրիշների մեջ առանձնանալու ցանկությունը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 21-27-ը 2022 թ

21.11.2022
Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ ավելի հանգիստ պահել և ոչ այնքան շիտակ, որքան սովոր եք։ Հակառակ դեպքում դուք կարող եք ներքաշվել պայքարի մեջ՝ բոլորին ապացուցելով, որ իրավունք ունեք անելու այն, ինչ ուզում եք։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 14-20-ը 2022 թ

14.11.2022
2022 թվականի նոյեմբերի 14-20-ն ընկած շաբաթվա առաջին կեսին մի վստահեք ստացված տեղեկատվությանը։ Ամեն ինչ պետք է ստուգվի, նույնիսկ, եթե լուրն իմացել եք պաշտոնական և վստահելի աղբյուրներից։ խեղաթյութումների և խաբեությունների ռիսկն այժմ շատ մեծ է։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 7-13-ը 2022 թ

07.11.2022
Առաջիկա շաբաթը Կենդանակերպի բոլոր նշանների համար աննախադեպ ակտիվության և ոգևորության շրջան է։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը 2022 թ

31.10.2022
Պետք չէ ֆինանսական հարցերում հույս դնել բախտի վրա, ինչպես նաև օգնություն խնդրել ընկերներից։ Դուք ունակ եք բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծել։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 24-30-ը 2022 թ

24.10.2022
Նոր առեղծվածներ ի հայտ կգան, այլ մարդկանց հետ գործընկերությունն ու համագործակցությունը հաջող կլինեն, եթե զսպեք ձեր եռանդը և փոխզիջումների գնաք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-11-2022 09:53
Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի Գերմանիա - Կոստա Ռիկա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապարը։ Ֆուտբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության պատմության մեջ նա կլինի առաջին կին գլխավոր մրցավարը։
30-11-2022 09:49
Հոգեբանները պարզել են, որ գործընկերների հետ աշխատավայրում ուրախանալն ու «հիմարություններ անելն» օգտակար է առողջության համար։ Դրական հույզերը թույլ են տալիս աշխատակիցներին ավելի արդյունավետ կառավարել իրենց ռեսուրսները: Սա թույլ է տալիս պահպանել աշխատանքի լավ տեմպը մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:
30-11-2022 08:57
Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի SALERNO միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում: Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին։ Այն պատմում է Հայոց ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին:
30-11-2022 05:14
Կոլումբացի երգչուհի Շակիրան ավելի հաճախ է հայտնվում դատարանների դահլիճներում, քան կարմիր գորգի վրա։ Նախօրեին Շակիրան հարկային խարդախության գործի շրջանակներում Իսպանիայի գանձարանին մեղադրել է ոտնձգությունների մեջ։
30-11-2022 02:09
Հեյլի Բիբերը հերքել է հղիության մասին լուրերը: «Ես խնձորի չափ ձվարանների կիստա ունեմ»,-անկեղծացել է Ջասթին Բիբերի կինը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2022 թ

01.11.2022
2022 թվականի նոյեմբերը համեմատաբար հանգիստ շրջան է, հատկապես ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակները։ Բայց նոյեմբերի 1-12-ը եւ 30-ից հետո Երկիրը կգտնվի ուժեղ աններդաշնակ ազդեցությունների գոտում։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը հյուրընկալվել է ամերիկյան հայտնի «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել իր հանրահայտ «Snap» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.11.2022
Դիտվել է 986 անգամ
25.11.2022
Դիտվել է 415 անգամ
26.11.2022
Դիտվել է 376 անգամ
30.11.2022
Դիտվել է 233 անգամ
29.11.2022
Դիտվել է 225 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster