Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

«Էյֆորիայի» հաղթանակը և Ջենիֆեր Լոպեսի արցունքները. MTV Movie & TV-ի բոլոր հաղթողները

07.06.2022

Սանտա Մոնիկայում կայացել է MTV Movie & TV Awards մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաբաշխության երեկոյի առաջամարտիկը «Էյֆորիա» սերիալն էր, որը յոթ անվանակարգերում չորս մրցանակ ստացավ։ Սակայն միջոցառման անվիճելի աստղը, անխոս, Ջենիֆեր Լոպեսն էր, ով հանրությանը ներկայացել էր խորը դեկոլտեով զգեստով և Monot կաշվե կորսետով։

Նախօրոք հայտնի էր, որ Լոպեսը ստանալու է պատվավոր մրցանակ MTV Generation Award («Սերունդի ճանաչում») անվանակարգում, սակայն, ի զարմանս նաև իրեն, աստղը ստացավ արձանիկ՝ պոպկորնի բաժակի տեսքով՝ իր On My Way (Marry Me) երգի համար՝ «Առաջին պատահածը» ֆիլմի սաունդթրեքից, որտեղ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը։

 600x400

Նման ուշադրությունից Ջենիֆերն այնքան հուզվեց, որ շոու-բիզնեսում մատուցած ծառայությունների համար մրցանակը ստանալով՝ այլեւս չկարողացավ զսպել արցունքները։

600x400

600x400

Փերիս Հիլթոնը նույնպես մրցանակ ստացավ. ժյուրին նշել է զրոյականների աստղի վերադարձը շոու բիզնես՝ Cooking with Paris-ի և Paris in Love ռեալիթի շոուներով:

600x400

Երեկոն հաջող էր նաև Զենդայայի և Թոմ Հոլանդի համար։ Սիրահար զույգը բաց թողեց արարողությունը, բայց երկուսն էլ այդ երեկո հաղթող ճանաչվեցին. Զենդայան արժանացավ հեռուստասերիալի լավագույն դերի («Էյֆորիա»), իսկ Հոլանդը՝ ֆիլմի լավագույն դերի («Սարդ-մարդ. չկա ճանապարհ դեպի տուն») հաղթողի կոչմանը:

Հաղթողների ամբողջական ցուցակը․

Լավագույն ֆիլմ՝ «Սարդ-մարդը․ դեպի տուն ճանապարհ չկա»

Լավագույն սերիալ՝ «Էյֆորիա»

Ֆիլմում լավագույն դերակատարում - Թոմ Հոլանդ («Սարդ-մարդը․ դեպի տուն ճանապարհ չկա»)

Լավագույն դերակատարում հեռուստասերիալում՝ Զենդայա («Էյֆորիա»)

Լավագույն կատակերգական դերասան – Ռայան Ռեյնոլդս («Ազատ տղա»)

Լավագույն հերոս՝ Սքարլեթ Յոհանսոն («Սև այրին»)

Լավագույն չարագործ - Դենիել Ռեդքլիֆ («Կորուսյալ քաղաքը»)

Լավագույն համբույր - Պուպին և օձը («Freaks Forever»)

Ամենասարսափելի պահը՝ Ջեննա Օրտեգա («Ճիչ»)

Լավագույն մենամարտ - Մեդի և Քեսսի («Էյֆորիա»)

Տարվա ճեղքում - Սոֆյա դի Մարտինո («Լոկի»)

Լավագույն դերասանական թիմ - Թոմ Հիդլսթոն, Սոֆյա դի Մարտինո, Օուեն Ուիլսոն («Լոկի»)

Լավագույն բաց տեսարաններ - «Էյֆորիա»

Լավագույն երգ - Ջենիֆեր Լոպես, On My Way

Սերունդի ճանաչում - Ջենիֆեր Լոպես

«Կատակերգության հանճար» մրցանակ - Ջեք Բլեք։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 592 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

76-ամյա Շերը Balmain-ի փարիզյան ցուցադրությանը դուրս է եկել բեմահարթակ

30.09.2022
Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում կայացել է Balmain-ի նոր հավաքածուի ցուցադրությունը։ 100-ից ավելի նմուշ ներառող ցուցադրության գլխավոր աստղը 76-ամյա Շերն էր (Շերիլին Սարգսյան)։

Ինչպիսին էր «Էմմի-2022» մրցանակաբաշխությունը․ բոլոր հաղթողները

14.09.2022
Լոս Անջելեսի «Մայքրոսոֆթ» թատրոնում կայացել է հեռուստատեսային «Էմմի» 74-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որը հայտնի է նաև որպես «Սերիալի Օսկար»:

Հայտնի են հավերժ նորաձև մազերի գույները

06.09.2022
Ինչի՞ն են խորհուրդ տալիս ուշադրություն դարձնել մասնագետները։

Կաննում հաղթած «Վշտերի եռանկյունի» ֆիլմի 32-ամյա աստղ Չարլբի Դին մահացել է

02.09.2022
Դինը մահացել է հանկարծակի հիվանդությունից, Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում։

Հայտնի է 2022 թվականի ամենանորաձև գույնը

11.08.2022
Մասնագետների կարծիքով՝ այն նրբագեղ ու վեհ տեսք ունի։

Էյջիզմի դեմ պայքարող Պաուլինա Պորիզկովան կիսամերկ ներկայացել է նորաձևության արշավում

30.07.2022
57-ամյա սուպերմոդել Պաուլինա Պորիզկովան դարձել է ամերիկյան La Ligne նորաձեւության ապրանքանիշի նոր արշավի հերոսուհին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-09-2022 11:32
Սննդաբանները բացահայտել են, թե ինչ օգուտներ կարող է բերել օրգանիզմին սովորական մաստակը․ այն կարող է օգնել հավասարակշռել ալկալիների և թթուների գործողությունը, ինչպես նաև լավ ազդեցություն է ունենում բերանի խոռոչի միջավայրի վրա ու բարելավում մարսողական գործընթացը:
30-09-2022 11:15
Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Մեծ Բրիտանիայի տարրական դպրոցներում ուսումն սկսելով առողջ քաշով՝ այն ավարտում է ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ։ Ընդորում՝ տղաներն աղջիկներից ավելի հաճախ են ավելորդ կիլոգրամներ հավաքում, վկայում են տվյալները։
30-09-2022 10:45
«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Հոբելյանական 20-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը: Այս տարի փառատոնը Հայաստանում կհյուրընկալի 10 երկրի ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի, այդ թվում՝ Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:
30-09-2022 02:40
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Սքոթը, ամուսնալուծվում է իր երկրորդ ամուսնուց՝ Դեն Ջևիտից, հարսանիքից երկու տարի չանցած։ Ջուիթը որպես ուսուցչուհի է աշխատել այն դպրոցում, որտեղ սովորել են Բեզոսի և Սքոթի երեխաները։
30-09-2022 01:37
Դերասանուհի Մարիա Շումակովան, ով հայտնի է «Քաղցր կյանք» հեռուստասերիալով, ամուսնացել է։ 33-ամյա դերասանուհու ընտրյալը Comedy Club Production-ի աշխատակից Սլավա Գուսևն է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2022 թ

01.10.2022
Համբերություն և մի փոքր ջանք։ Այս կարգախոսով կանցնի 2022 թվականի հոկտեմբերը։ Ճիշտ է, հիմա հաստատ չարժե չափից շատ բարձրացնել նշաձողը։

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.09.2022
Դիտվել է 1210 անգամ
28.09.2022
Դիտվել է 289 անգամ
01.10.2022
Դիտվել է 287 անգամ
30.09.2022
Դիտվել է 280 անգամ
27.09.2022
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster