Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 6-12-ը 2022 թ

06.06.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 6-12-ը. Խոյ

Աշխատանքում հնարավոր է հետագա առաջխաղացում: Բայց պատրա՞ստ եք ավելի շատ աշխատել և պատասխանատու լինել ամեն ինչի համար։ Այնուամենայնիվ, հատկապես համառ և աշխատասեր անհատները հնարավորություն ունեն ամուր հիմքեր դնել սեփական բարեկեցության կերտման համար։ Չորեքշաբթին այն օրը չէ, երբ դուք պետք է փորձեք ցանկացած գործ հաղթական ավարտին հասցնել՝ միայն կհյուծվեք։ Ուրբաթ օրը զգույշ եղեք խոսքերում և գնահատականներում, ավելի լավ է մի փոքր խորամանկել, դիվանագիտ լինել, քան բացահայտ թշնամի ձեռք բերել։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 6-12-ը. Ցուլ

Զգուշացեք հապճեպ որոշումներից։ Դուք կարող եք զգացմունքներից ելնելով ոչ ճիշտ ճանապարհ ընտրել կամ սխալ համաձայնությունների գալ: Փորձեք լինել զուսպ և շատ բան մի բացահայտեք ձեր մասին: Հինգշաբթի օրը խորհուրդ է տրվում չպլանավորել հանդիպումներ՝ ոչ կարևոր, ոչ էլ, առավել եւս, ավելորդ։ Ուրբաթ օրը ձեզ անհրաժեշտ կլինեն այնպիսի որակներ, ինչպիսիք են վճռականությունն ու ակտիվությունը։ Հանգստյան օրերին նոր տպավորություններ են պետք, ցանկալի է քաղաքից դուրս գնալ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 6-12-ը. Երկվորյակ

Այս շաբաթ ձեզ սպասվում է հետաքրքիր և հագեցած կյանք, հանդիպումներ, ճանապարհորդություններ, տոններ։ Նայեք աշխարհին լավատեսությամբ, գործին ստեղծագործաբար մոտեցեք: Ձեզ զգացեք իրավիճակի տիրակալ, բայց էներգիան ծախսեք բավականաչափ հաշվարկված, խուսափեք ուժգին բռնկումներից: Սիրելիի կողմից ձեզ սպասվում են հաճելի նվերներ, առաջարկներ և անակնկալներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 6-12-ը. Խեցգետին

Այս շաբաթ համբերությունն ու հանգստությունը կօգնեն ձեզ խուսափել ավելորդ սթրեսներից և էներգիա խնայել։ Չորեքշաբթի օրը բոլոր դռներն ու գաղտնիքները, որոնք խնամքով թաքցված էին, հանկարծ կբացվեն ձեր առջև։ Ուրբաթ օրը ձեզ հատուկ թերահավատությունը դրական դեր կխաղա, դուք միանգամայն ճիշտ եք, որ չեք հավատում ոչ մեկի խոստումներին։ Շաբաթվա վերջում ցանկալի է հանգիստը կազմակերպել քաղաքից դուրս կամ արևային լոգանք ընդունել գետի մոտ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 6-12-ը. Առյուծ

Այս շաբաթ կարող է տրվել այն հազվադեպ հնարավորություններից մեկը, որը կարիերայի հանկարծակի վերելքների սկիզբ է դառնում: Պատրաստվեք ձեր կյանքը կտրուկ փոխելուն: Երեքշաբթի ընտանիքում կարող եք երկար ու անհաջող հարաբերություններ պարզել, բայց ամեն ինչ կվերածվի միայն անօգուտ խոսակցության։ Ավելի լավ է փորձեք հասկանալ մտերիմ մարդկանց, ընդհանուր լեզու գտնել նրանց հետ։ Ուրբաթ օրը պետք է վերահսկեք ոչ միայն ձեր գործողություններն ու խոսքերը, այլեւ մտքերը։ Հանգստյան օրերին հատկապես զգույշ եղեք նոր գաղափարների նկատմամբ, դրանք սպառնում են չափից դուրս բուռն լինել։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 6-12-ը. Կույս

Դուք կարող եք ունենալ նոր աշխատանք, կամ ներկայիս աշխատանքում նոր պարտականություններ կավելանան: Շաբաթվա ամենակարեւոր խնդիրներից մեկը կարիերայի աճի ձեր հնարավորությունը բաց չթողնելն է, ձեզ տրված նոր առաջադրանքներից չվախենալը։ Հաղթահարեք ինքներդ ձեզ, ձերբազատվեք այն բարդույթներից, որոնք խանգարում են ապրել և զարգանալ։ Չորեքշաբթի օրը պետք է լսել ընկերների ու հարազատների խորհուրդները։ Ուրբաթ օրը ձեզ անմոռանալի հանդիպում է սպասվում։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 6-12-ը. Կշեռք

Այս շաբաթ ժամանակն է ամփոփելու ապրածը և նոր էջ բացելու ձեր անձնական կյանքում։ Հետաքրքիր հեռանկարներ ունեք, կարևոր է բաց չթողնեք դրանք։ Փորձեք չխոսել այն գաղտնիքի մասին, որը ձեր հոգում է, դա կարող եք կիսվել միայն ամենամոտ մարդկանց հետ։ Ուրբաթն այս շաբաթվա ամենահիասքանչ օրերից է՝ բոլոր առումներով։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 6-12-ը. Կարիճ

Լավ ժամանակ է ձեր գաղափարներն ու նախագծերն իրականացնելու համար։ Դրանցից շատերը շահութաբեր կլինեն։ Կընդլայնվի շփումների շրջանակը, կբացվեն նոր հնարավորություններ։ Ձեր ջանքերը կպսակվեն աշխատանքային հաջողություններով։ Բայց մի մոռացեք անձնական կյանքի մասին։ Այն կոգեշնչի և կուրախացնի ձեզ: Պարզապես մոտ եղեք այն մարդու հետ, ում սիրում եք։ Եվ առանց ափսոսանքի բաժանվեք չսիրված մարդկանցից, դուք նրանց ոչինչ պարտք չեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 6-12-ը. Աղեղնավոր

Արձակուրդ գնալու ժամանակն է։ Երկուշաբթին այն սկսելու լավագույն օրն է։ Եթե նախընտրում եք ակտիվ հանգիստ, ապա դա միայն օգուտ կբերի ձեր առողջությանը։ Նրանք, ում համար շաբաթը սովորականներից է, կարևոր է, որ պահպանեն հոգեկան հանգստություն՝ աշխատանքը կարող է սթրեսային լինել և զգացմունքային առումով ուժասպառ անել: Սակայն մինչև ուրբաթ փոթորիկները կհանդարտվեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 6-12-ը. Այծեղջյուր

Ձեր ցանկություններն ու իրական գործողությունները կարող են որոշակի անհամտեղություն ունենան: Ձեզ կարող է թվալ, որ շրջապատողները պարզապես օգտագործում են ձեզ՝ փոխարենը ոչինչ չտալով։ Ամենայն հավանականությամբ, դա ամբողջությամբ չէ, որ համապատասխանում է իրականությանը, ուստի չպետք է բարձրաձայն դժգոհություն արտահայտել դրա վերաբերյալ: Հարկ կլինի զսպել հպարտությունը և փնտրենլ դրականը: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ, աշխատեք ժամանակին կանգ առնել։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 6-12-ը. Ջրհոս

Այս շաբաթ ձեր գործերը հաջողությամբ ավարտելու համար պետք է դառնաք ավելի զիջող և դիվանագիտ, ոչ մի դեպքում չպայքարեք պատի դեմ՝ պաշտպանելով ձեր միակ ճշմարիտ սկզբունքային դիրքորոշումը։ Երեքշաբթի ցանկալի է աշխատավայրում կոնֆլիկտներ չհրահրել։ Դուք պետք է ռացիոնալ բաշխեք ուժերը ողջ շաբաթվա ընթացքում։ Հանգստյան օրերին ձեզ կարող են սպասել գործնական խնդիրներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 6-12-ը․ Ձկներ

Այս շաբաթ նվազագույն ջանքերն առավելագույն արդյունք կտան: Զգուշացեք որևէ մեկին չարիք մաղթելուց, նույնիսկ, եթե դան արժանի են․ ձեր ցանկությունը կարող է իրականանալ սարսափելի կերպով: Չորեքշաբթի ժամանակն է նախաձեռնություն ցուցաբերելու։ Շաբաթ օրը ձեր ցանկացած գործ ոգևորություն կպահանջի, եթե, իհարկե, արդյունքը ձեզ հետաքրքրում է։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք երեխաների հետ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1605 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 8-14-ը 2022 թ

08.08.2022
Անորոշությունների դեպքում անմիջապես պարզաբանեք իրողությունը՝ առանց իրավիճակն էլ ավելի խառնելու։
Այս օրերին պետք է ձեռնպահ մնաք ձեր կյանքի երկարաժամկետ պլաններ կազմելուց:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 1-7-ը 2022 թ

01.08.2022
Օգոստոսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արժե նախաձեռնող և միաժամանակ զգուշավոր լինել, խնդիրների լուծման համար ընտրեք յուրահատուկ ուղիներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 25-31-ը 2022 թ

25.07.2022
Այս շաբաթ կարևոր է որոշեք ձեր առաջնահերթ խնդիրները, և կհասնեք ձեր ուզած նպատակին, եթե, իհարկե, չափը չանցնեք զգացմունքների դեմ պայքարում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 18-24-ը 2022 թ

18.07.2022
Այս շաբաթ հստակ ձևակերպեք այն, ինչ ցանկանում եք և հանգիստ գնացեք հոսանքի ուղղությամբ, ամեն ինչ աստիճանաբար կդասավորվի ճիշտ այնպես, ինչպես ձեզ հարկավոր է:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 11-17-ը 2022 թ

11.07.2022
Մենակության ձեր ներքին ցանկությունը գրեթե անհնար է, ամբողջ շաբաթ դուք կլինեք ամեն ինչի մեջ: Այսպիսով, պատրաստվեք շփվելու, ժպտացեք և աշխարհից չփակվեք:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 4-10-ը 2022 թ

04.07.2022
Այս շաբաթը բավականին բուռն և զբաղված է լինելու: Մտածեք գումար վաստակելու ձևը փոխելու մասին: Ձեր բախտը կարող է բերել բիզնեսում, հնարավոր են դրամական մուտքեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2022 09:35
«Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեն արդեն գտել է նոր սեր Շակիրայից բաժանվելուց հետո (նրանք բաժանվեցին այս տարվա հունիսին՝ գրեթե 11 տարվա ամուսնությունից հետո): Ըստ The Sun-ի՝ 35-ամյա Պիկեն հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ, ով աշխատում է իր Kosmos միջոցառումների գործակալությունում։
12-08-2022 09:32
Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: «Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», – Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։
12-08-2022 09:28
Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր օգոստոսի երկրորդ կեսին կհանդիպեն իրենց երկրորդ կեսին. Կարիճներ, Աղեղնավորներ, Ջրհոս։
12-08-2022 09:23
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրը կարիերան ավարտում է լուրջ վնասվածքի պատճառով։
12-08-2022 09:17
Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի փողոցներից մեկը կվերանվանվի ի պատիվ քաղաքաբնակ երգչուհի Միսի Էլիոթի։ 2022 թվականի օգոստոսի 9-ին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է նոր անվանման՝ Mission Elliott Boulevard օգտին։ Երգչուհին սոցցանցերում շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին եւ գրել, որ շոյված է նման վերաբերմունքի ու պատվի համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2022 թ

01.08.2022
2022 թվականի օգոստոսը հակասական և բարդ շրջան է կենդանակերպի շատ նշանների համար:

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.08.2022
Դիտվել է 8654 անգամ
11.08.2022
Դիտվել է 422 անգամ
10.08.2022
Դիտվել է 397 անգամ
12.08.2022
Դիտվել է 242 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster