Ինչ պատճառով են մարդիկ դավաճանում
31.05.2022
Դավաճանություն, անհավատարմություն, խաբեություն՝ այստեղ անվանումն այնքան էլ կարևոր չէ, այն զանգվածային մշակույթի հիմքն է։ Այնպիսի վերնագրերով հոդվածներ, ինչպիսիք են «Ինչո՞ւ է նա դավաճանում», «Ինչպե՞ս պաշտպանել ձեր ամուսնությունը», «Չափազանց գայթակղիչ ու անհավատարիմ» և «Հավատարիմ ամուսին ունեցող կանանց գաղտնիքները» հեղեղում են ամսագրերը և ինտերնետային կայքերը:
Այդ հոդվածները, որոնք հիմնականում խորհուրդ են տալիս ընթերցողներին լինել հնարավորինս սեքսուալ և մի փոքր կասկածամիտ, սովորաբար դավաճանությունը վերաբերվում է որպես անհավատարմություն անկողնում:
Չնայած դրանում որոշակի ճշմարտություն կա, սակայն դրսում սիրավեպերի մեծ մասը կապված չէ սեքսի հետ։ Իրականում, շատ անհավատարիմ տղամարդիկ և կանայք ընդունում են, որ ամուսնու կամ կնոջ հետ տանն ունեցած սեքսն ավելի լավ է, քան դրսինը:
Սակայն, եթե ոչ սեքսի համար, ապա ինչու՞ են մարդիկ սիրավեպեր ունենում
Զգալ հպում և ֆիզիկական ջերմություն
Մեզ համար շատ ավելի հեշտ է ապրել առանց սեքսի, քան առանց հպման։ Սիրեկանի հետ մեկ ժամ տևողությամբ ժամադրության ընթացքում սեքսը կարող է տևել ընդամենը 10 րոպե, իսկ մնացած 50-ը՝ գրկախառնվելու համար է: Կամ կարող է ընդհանրապես սեքս չլինի:
Որոշ մարդիկ պատրաստ են ռիսկի ենթարկել ամեն ինչ, պարզապես իրենց դեմքին նուրբ, հանգիստ հպումներ զգալու համար:
Կողքիդ ունենաս մեկին, ում հետ կարող ես խոսել
Ցավոք սրտի, շատ զույգեր գրեթե չեն խոսում միմյանց հետ. իսկ եթե խոսում են, հիմնականում երեխաների մասին է կամ ... էլի երեխաների: Սիրո վաճառքով զբաղվող կանայք հավաստում են, որ շատ հաճախորդներ ավելի շատ ցանկանում են խոսել, քան բուն սեքս են ուզում (նրանց պնդմամբ՝ խոսելն ու լսելը շատ ավելի մեծ աշխատանք է, քան սեքսով զբաղվելը):
Զգալ ավելի շատ որպես կին /տղամարդ
Սեքսն ավելին է, քան հաճույքը։ Առնվազն, մարդիկ հնարավորություն ունեն ստուգելու, որ նա «իսկական տղամարդ» է («իսկական կին»), անկախ նրանից, թե ինչ իմաստ են նրանք դնում այս հասկացությունների մեջ:
Փախուստ առօրյա կյանքից
Երբ մարդիկ իրենց խեղդված են զգում առօրյայի մեջ, երբ նրանք չեն զգում ուրախություն կամ բերկրանք, երբ ապագան պատկերվում է այնպես, ինչպես տխուր ներկան, սիրավեպ ունենալը կարող է դառնալ փախուստ առօրյայից:
Իհարկե, սրանով ոչինչ չի շտկվի՝ աշխատավայրում ձեր խնդիրները կմնան նույնը, ձեր երեխան ավելի լավ չի սովորի դպրոցում, ձեր որովայնը ոչ մի տեղ չի կորչի, բայց ամեն ամիս կամ երկու ամիսը մեկ՝ մի քանի ժամով դուք մոռանաք այդ ամենի մասին։
Զգալ սպասման ուրախությունը
Ամուսնության հարցերով մասնագետները երկար ժամանակ միասին ապրող բոլոր ամուսնական զույգերին խորհուրդ են տալիս հնարավորինս բազմազանեցնել սեքսը։ Կողքից սիրավեպ սկսելով՝ մարդիկ այդպիսի բազմազանություն են ստանում։ Նրանք ժամադրվում են միասին լինելու համար, անհամբերությամբ սպասում են դրան, խոսում այն մասին, թե ինչ լավ է լինելու, մտածում են, թե ինչ հագնել այդ առիթի համար, օրվա ընթացքում չափավոր են ուտում, և որ ամենակարևորը՝ պատրաստվում են վայելքի:
Եթե ամուսնացած զույգերը նույն կերպ վարվեն, ապա սեքս-թերապևտները կկորցնեն իրենց հաճախորդների կեսին:
Ցանկություն ունենալ և զգալ, որ ցանկալի ես
Լիովին հնարավոր է լինել սիրված, բայց գրավիչ կամ ցանկալի չզգալ․ սա տեղի է ունենում միասին ապրող զույգերի մեծ մասի հետ: Եվ չնայած նրանք գնահատում են մտերմությունը, հարգանքը և սերը, շատերն ուզում են իրենց ցանկալի զգալ: Նրանցից ոմանց համար սիրավեպը հենց դա զգալու հնարավորություն է։
Սիրեկանի կամ սիրուհու հետ սեքսը կարող է ընդհանրապես առանձնահատուկ կամ նույնիսկ հաճախակի չլինել, բայց տեսնելը, որ ձեր զուգընկերը ներշնչվում է, երբ մերկանում եք, շատ կարևոր է որոշ մարդկանց համար: Սա չի փոխարինում սիրուն կամ ապահովության զգացմանը, բայց որոշ մարդիկ պատրաստ են ամեն ինչի՝ պարզելու համար, որ իրենք ցանկալի են:
Զգալ վտանգի զգացում
Կարծիք կա, որ կողքից սիրավեպ ունեցող մարդիկ սիրում են վտանգի զգացում ապրել, բռնվելու հավանականությունը հուզում է նրանց։ Ամենայն հավանականությամբ, նման մարդիկ ենթագիտակցորեն ցանկանում են մերկացվել, որպեսզի օգտվեն առիթից՝ խզելու իրենց վրա ծանրացած հարաբերությունները, սակայն իրենք ինչ-որ կերպ չեն համարձակվում վերջ տալ դրանց։
Բայց շատ դեպքերում մարդիկ, ովքեր վախենում են բացահայտվելուց, սարսափելի մեղավոր են զգում և չեն կարողանում նույնիսկ լիարժեք վայելել կողքի սիրավեպը, քանի որ անընդհատ մտածում են՝ արդյոք թաքցրե՞լ են «հանցագործության» բոլոր հետքերը: Շատ քչերն են ասում, որ իրենց ամուսնությունը, տունը և երեխաների հետ հարաբերությունները վտանգելն իսկապես գրավիչ է:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3285 անգամ
Читать на русском
|