Հանուն տղամարդու, թե հասարակության. ինչու են ժամանակակից կանայք հոգ տանում իրենց արտաքինի մասին
19.05.2022
VK հետազոտական հարթակը RSL Sculpting ապրանքանիշի հետ համատեղ հետաքրքիր հետազոտություն է անցկացրել գեղեցկության հետ կապված խնամքի և կարծրատիպերի վերաբերյալ։ Հարցմանը մասնակցել են 30-ից 45 տարեկան 1500 կանայք։
Մասնակիցներին հարցրել են, թե ինչպե՞ս են նրանք հետևում իրենց արտաքինին, ինչո՞ւ են դա անում և գեղեցկության ինչպիսի՞ կարծրատիպեր են պահպանվում մինչ օրս:
Հարցման ամենատպավորիչ արդյունքը. իրենց գեղեցկությանը ժամանակ են հատկացնող կանց 78%-ը դա անում է հիմնականում իրենց համար, և միայն 13%-ը՝ հանուն զուգընկերոջ։
Հարցվածների մնացած մասը խոստովանել է, որ գեղեցկության և առողջության պահպանմամբ զբաղվելուն իրենց խանգարում է ժամանակի ու էներգիայի պակասը։ Հոգեբանական վիճակն ու բարդույթները նույնպես ընդհանուր պատճառներից են, որոնց հետևանքով հարցված կանանցից ոմանք չեն հոգում իրենց արտաքինի մասին և հազվադեպ են նվիրվում գեղեցկության պահպանման հաճելի ընթացակարգին։
Որտեղի՞ց են գալիս բարդույթները, որոնք ազդում են ինքնավստահության վրա։
Հարցման մասնակիցները կարծում են, որ «կատարյալ» կինը պետք է լինի նիհար (33%), զբաղվի ֆիթնեսով և ճիշտ սնվի (23%)։ Շատերը լրջորեն հավատում են, որ տղամարդկանց դուր են գալիս սոցցանցերի բազմաթիվ աստղեր և բլոգերներ, որոնք ունեն ակնառու կազմվածքներ, ձիգ մարմին և հարթ մաշկ՝ առանց կնճիռների ու այլ «թերությունների»:
Ամեն ինչ սկսվում է ինքնդ քեզ սիրելուց
Եթե ցանկանում եք փոփոխություններ անել նախանձից ելնելով, ի հեճուկս նախկինի կամ սոցցանցերից նայող աղջկա, ապա խնդիրն, ամենայն հավանականությամբ, ձեր ներսում է՝ ենթագիտակցական մակարդակում։ Այն պետք է լուծվի՝ խորանալով ձեր իրական խնդիրների մեջ և ինքներդ ձեզ սիրելու ուժեղ ցանկությամբ՝ թվացյալ բոլոր «թերություններով» հանդերձ:
Ըստ հարցման արդյունքների՝ տարիքի հետ կանայք սկսում են իրենց ավելի վստահ զգալ. հարցմանը մասնակիցած 40-45 տարեկանների 21%-ը լիովին գոհ է իրենց արտաքինից։
«Մենք դրական միտում ենք տեսնում. այժմ ինքնագնահատման և սեփական գեղեցկությանը հետևելու մոտիվացիայի հարցում կանայք առաջնորդվում են առաջին հերթին սեփական կարծիքով։ Միևնույն ժամանակ գեղեցկության մասին կարծրատիպերը դեռևս կարևոր գործոն են, որոնք ազդում են կանանց ինքնագնահատականի վրա», - եզրափակում է Beautyliner Group-ի մարքեթինգի տնօրեն Ելենա Ռեբրիկը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3300 անգամ
Читать на русском
|