Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 9-15-ը 2022 թ

09.05.2022

Առաջիկա յոթ օրերը դրական են լինելու, սակայն կարող են դժվարություններ լինել ինքնադրսեւորման եւ սեփական յուրահատկության ներկայացման հետ կապված։ Մի հանձնվեք, եղեք ակտիվ և եռանդուն։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 9-15-ը. Խոյ (21.03-20.04)

Խոյերին շաբաթն իսկական սեր և անկեղծ զգացմունքներ կպարգևի։ Ձեզ կպարուրի ռոմանտիկայի ու նրբության զգացումը։ Սա կօգնի ձեզ շփվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Ժամադրության, ծանոթության, սիրահարվելու և սիրախաղի ժամանակն է: Օգտագործեք այս հրաշալի շրջանը ներդաշնակ հարաբերություններ ստեղծելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 9-15-ը. Ցուլ (21.04-22.05)

Ցուլերը յուրահատուկ հնարավորություններ կստանան ցուցադրելու իրենց անհատականությունն ու յուրահատկությունը։ Գտեք ձեր ճանապարհը և մի շեղվեք դրանից։ Կարևոր է նաև դադարեցնել պլանավորումն ու երազելը, քանի որ ժամանակն է կոնկրետ և վճռական գործելու՝ նպատակին մոտենալու համար։ Սա նպաստավոր շաբաթ է ձեզ համար։ Պարզապես բաց մի թողեք այն հնարավորությունները, որոնք Տիեզերքը կտա ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 9-15-ը. Երկվորյակ (23.05-22.06)

Առաջիկա շաբաթվա ընթացքում Երկվորյակները բացասական հույզեր կունենան, այն է՝ դյուրագրգռություն, վրդովմունք, իմպուլսիվություն, բռնկվածություն: Դա կարող է հանգեցնել մի շարք վեճերի ու կոնֆլիկտների։ Միևնույն ժամանակ, դուք պետք է հաղթահարեք այս ամբողջ բացասականությունը և դառնաք ավելի մեղմ ու նուրբ։ Սա կօգնի ձեզ ներդաշնակեցնել հաղորդակցությունն ու անձնական կյանքը, ինչպես նաև դրական էներգիա և ռոմանտիկա ներգրավել ձեր կյանք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 9-15-ը. Խեցգետին (23.06-23.07)

Շատ դրական շաբաթ է Խեցգետինների համար։ Կլինեն բազմաթիվ գործեր, որոնք դուք կարող եք հաջողությամբ ավարտել: Եղեք ակտիվ և համառ, պայքարեք ծուլության և անտարբերության դեմ: Եթե հաղթահարեք հանկարծահաս անտարբերությունը և հիասթափությունը, ամեն ինչ կստացվի ձեզ մոտ, և այդ ժամանակ իրական ներդաշնակություն կգա կյանքի բոլոր ոլորտներում:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 9-15-ը. Առյուծ (24.07-24.08)

Առյուծներն առաջիկա յոթ օրվա ընթացքում ակամա կարող են դառնալ հարաբերությունների պարզաբանման և կոնֆլիկտների մասնակից: Ձեզ միշտ կթվա, թե ինչ-որ մեկը փորձում է ձեզ վատություն անել և փաստի առաջ կանգնեցնել՝ ոտնձգություն կատարելով ձեր հեղինակության ու բարեկեցության վրա։ Ամեն ինչին չարժե նախապաշարմունքներով վերաբերվել, եղեք ավելի մեղմ ու հմայիչ։ Սա ավելի շատ կօգնի ձեզ ներդաշնակ հարաբերություններ հաստատելիս։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 9-15-ը. Կույս (25.08-23.09)

Կույսերի համար կարևոր է վերլուծել իրենց կյանքն ու ապագայի հեռանկարները։ Կենտրոնացեք կարևոր որոշումներ կայացնելու վրա։ Սակայն չարժե ակտիվ գործել ու չափից դուրս նախաձեռնողականություն ցուցաբերել։ Համառությունը կարող է միայն վնասել ձեզ և հանգեցնել լուրջ կոնֆլիկտի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 9-15-ը. Կշեռք (24.09-23.10)

Կշեռքները ենթարկա են ծուլությանն ու անգործությանը հանձնվելու վտանգի։ Այնուամենայնիվ, դուք պետք է հավաքեք ինքներդ ձեզ։ Շարունակեք գործել, որպեսզի գործերը չկուտակվեն: Հակառակ դեպքում հետեւանքները տխուր կլինեն։ Հետաձգված պլաններն ու խախտված պայմանավորվածություններն անախորժություններ ու կոնֆլիկտներ կառաջացնեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 9-15-ը. Կարիճ (24.10-22.11)

Կարիճների համար սա կլինի մոլորակային ազդեցության խառը ժամանակաշրջան: Չնայած ձեր էներգիային ու ջանքերին, ձեզ կթվա, որ բացարձակապես ոչնչի չեք հասել, չեք կարողացել դրսևորել ինքներդ ձեզ և ձեր ներուժը։ Սակայն մյուսներն այլ կերպ կմտածեն ու հաճելիորեն կզարմանան ձեր ներքին ուժով ու վճռականությամբ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 9-15-ը. Աղեղնավոր (23.11-22.12)

Աղեղնավորների համար գալիք շաբաթը կլինի ներդաշնակության ու մեղմության, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հաճելի շփման ու ռոմանտիկ տրամադրության շրջան։ Զգուշացեք զգացմունքների ագրեսիվ դրսեւորումներից եւ մանրուքների շուրջ կոնֆլիկտներից։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 9-15-ը. Այծեղջյուր (23.12-20.01)

Այծեղջյուրների համար շատ հագեցած շաբաթ կլինի։ Աշխատեք ակտիվորեն և համառորեն, քանի որ ամեն ինչ այժմ կախված է ձեզանից: Դուք լի եք էներգիայով և հիանալի հասկանում եք, թե ինչպես ավելի լավ աշխատել մասնագիտական ոլորտում: Սակայն անձնական կյանքում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Ձեր առնչութամբ կարող են լինել թյուրիմացություններ, անհիմն պահանջներ և անտեղի հակասություններ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 9-15-ը. Ջրհոս (21.01-19.02)

Ջրհոսների համար սա կլինի սիրախաղի, ռոմանտիկայի ու հաճելի շփումների շաբաթ: Անձնական կյանքում ձեզ իսկական հաջողություն ու երջանկություն է սպասվում, իսկ մասնագիտական ոլորտում ավելի լավ է բոլոր ամենակարեւոր գործերն ու նախագծերը հետաձգել հաջորդ շաբաթվա համար։ Ոչինչ մի ծրագրեք և կարևոր որոշումներ մի կայացրեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 9-15-ը․ Ձկներ (20.02-20.03)

Ձկներին առանձնահատուկ եռանդուն շաբաթ է սպասվում։ Ձեր վճռականության և ակտիվության շնորհիվ հնարավոր են գերազանց արդյունքներ և իրական հաջողություններ։ Ավարտե՛ք սկսած գործը և մի՛ հապաղեք նորը սկսելուց առաջ։ Մի վախեցեք ձեզ համար ամենահավակնոտ նպատակներ դնելուց, կարևոր է հետևողականորեն գործել և չշտապեցնել գործերը։ Ամեն ինչի ժամանակ կա՝ ուշադիր հաշվարկեք ձեր կատարած յուրաքանչյուր քայլը, որպեսզի սխալներ թույլ չտաք և ժամանակ ու էներգիա չվատնեք դրանք շտկելու վրա։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1735 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 4-10-ը 2022 թ

04.07.2022
Այս շաբաթը բավականին բուռն և զբաղված է լինելու: Մտածեք գումար վաստակելու ձևը փոխելու մասին: Ձեր բախտը կարող է բերել բիզնեսում, հնարավոր են դրամական մուտքեր:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 27-ից հուլիսի 3-ը 2022 թ

27.06.2022
Հավաքեք ձեր համարձակությունն ու ուժերը, քանի որ ձեզ բավականին հագեցած շաբաթ է սպասվում։ Գրեթե բոլոր գագաթները հարկ կլինի պայքարով նվաճել։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 20-26-ը 2022 թ

20.06.2022
Այս շաբաթը խոստանում է լինել ավելի քան իրադարձություններով լի։ Տեղ կգտնվի և՛ ֆինանսների, և՛ աշխատանքի, և՛ կարիերայի, և՛ հաղորդակցության և, իհարկե, սիրո համար:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 13-19-ը 2022 թ

13.06.2022
Մի վախեցեք փոփոխություններից, հիմա դրանց համար ճիշտ ժամանակն է։ Դուք պետք է լինեք կարգապահ և ճշտապահ, այնուհետև հաջողությամբ ու շահավետ կլուծեք ձեր բազմաթիվ խնդիրները, համարձակորեն կընթանաք առաջ՝ դեպի նոր ձեռքբերումներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 6-12-ը 2022 թ

06.06.2022
Զգուշացեք հապճեպ որոշումներից։ Դուք կարող եք զգացմունքներից ելնելով ոչ ճիշտ ճանապարհ ընտրել կամ սխալ համաձայնությունների գալ: Փորձեք լինել զուսպ և շատ բան մի բացահայտեք ձեր մասին:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 30-ից հունիսի 5-ը 2022 թ

30.05.2022
Լավ շաբաթ է քայլելու, ճանապարհորդություն սկսելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու և տարբեր ոլորտներում գիտելիքներ կուտակելու համար։ Ցույց տվեք այնպիսի որակներ, ինչպիսիք են վճռականությունը և ակտիվությունը, և դրանք աննկատ չեն մնա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-07-2022 09:18
Բրիտանիայում տղամարդը նստել է բեռնատարի ղեկին ու մխրճվել նախկին ընկերուհու տան մեջ։ Այսպիսով, նա ցանկացել է վրեժխնդիր լինել աղջկանից այն բանի համար, որ վերջինս դադարեցրել է շփումը։
05-07-2022 07:53
Փարիզում մեկնարկել է Նորաձևության շաբաթը։ Կայացել է Schiaparelli-ի շոուն, որին ներկա են եղել Ռենատա Լիտվինովան, Ռիտա Օրան, Կարլի Կլոսը, «Էյֆորիայի»-ի աստղ Հանթեր Շաֆերը և այլ հայտնիներ, իսկ բենուղում հայտնվել է մոդել Եվա Հերցիգովան։
05-07-2022 05:23
Բրիտանացի դիզայներ 48-ամյա Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է լավ մարզավիճակում մնալու իր գաղտնիքը։ Ամեն առավոտ նա արթնանում է առավոտյան ժամը 6:45-ին, իսկ հետո գնում նկուղ, որտեղ կա մարզասրահ։ Բեքհեմը պարբերաբար ձուկ, ավոկադո եւ ընկույզ է ուտում։ Սովորությունների ցանկում Վիկտորյան ներառել է նաեւ առավոտյան խնձորի քացախի օգտագործումը եւ սուրճի մեջ կոլագենի ավելացումը։
05-07-2022 04:00
Երգչուհի Ադելը հարցազրույց է տվել BBC Radio 4 Desert Island Discs-ին, որտեղ բացահայտել է, որ պատրաստվում է երեխաներ ունենալ։ Ադելը մեծացնում է 9-ամյա որդուն՝ Անջելոյին, նախկին ամուսնուց՝ Սայմոն Կոնեկից, որից  բաժանվել է 2021 թվականին։ Այժմ Ադելը հարաբերությունների մեջ է սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ. զույգը միասին է մոտ մեկ տարի։
05-07-2022 03:31
Սուրճն արագացնում է էներգիայի սպառումը։ Կան նաև համեմունքներ, որոնք ունեն նմանատիպ ազդեցություն: Սուրճն ու համեմունքները մի փոքր արագացնում են էներգիայի սպառումը և միևնույն ժամանակ մեծապես մեծացնում ախորժակը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ

01.07.2022
Ոչ վաղ անցյալում սկսված նախաձեռնություններն աստիճանաբար թափ կհավաքեն, և նոր մարդիկ ձեր կյանքին այլ ձև ու վառ գույներ կհաղորդեն: Ցորենը հարդից բաժանելը 2022 թվականի հուլիսի հիմնական մարտահրավերն է:

LADYNEWS TV
Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը հրապարակել է «Լոկա» (Loca) երգի տեսահոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2022
Դիտվել է 1445 անգամ
04.07.2022
Դիտվել է 943 անգամ
02.07.2022
Դիտվել է 414 անգամ
29.06.2022
Դիտվել է 400 անգամ
30.06.2022
Դիտվել է 306 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster