Ամենագեղեցիկ կորեուհին ամպերով անսովոր գարնային մատնահարդարում է ցուցադրել
24.03.2022
Կատարյալ գարնանային մատնահարդարում BLACKPINK-ի խմբի Ջենիի կողմից։
BLACKPINK ամենահայտնի K-pop խմբի 26-ամյա մեներգչուհի Ջենին ներկայացրել է Gentle Monster-ի «Jentle Garden» արևային ակնոցների հավաքածուն, որի վրա աշխատել է ապրանքանիշի ստեղծագործական թիմի հետ։
Աստղը Սեուլում կայացած շնորհանդեսին եկել է թեթև կիսաշրջազգեստով, որը հեռվից ամպ է հիշեցրել։ Հարկ է նշել, որ գեղեցկուհին «ամպի» թեման բացել է ամբողջությամբ՝ փխրուն կերպարը լրացնելով ամպի պատկերներով կիսաթափանցիկ մատնահարդարմամբ։
Առանց չափազանցության Ջենիի գարնանային մատնահարդարումը կարելի է համարել հայտնիների կողմից ներկայացված ամենագեղեցիկ տարբերակներից մեկը։ Այս փոքրիկ աղջնակը բառացիորեն ձեռքերով դիպել է երկնքին, ինչո՞վ հրեշտակ չէ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1772 անգամ
Читать на русском
|