Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 14-20-ը 2022 թ

14.02.2022

Փետրվարի 14-ին և 15-ին աճող լուսին է: Այս ընթացքում բարենպաստ հնարավորություններ կստեղծվեն ֆինանսական հարցեր լուծելու, եկամտի նոր աղբյուրներ գտնելու, գործնական կարեւոր կապերի ու ձեռքբերումների համար։ Եթե դա անհրաժեշտ է, ուրեմն պետք է շտապել։ Շաբաթվա առաջին օրերը հարմար են տեխնիկա, նորաձև իրեր գնելու, անշարժ գույքի, շինարարության, վերանորոգման հետ կապված խնդիրներ լուծելու համար։

Փետրվարի 16-ին լիալուսին է։ Այս օրն ավելի լավ է զերծ մնալ կարևոր գործերից ու ձեռքբերումներից, հավանական են խարդախություններ և սխալներ։

Փետրվարի 17-20-ը նվազող լուսին է: Հարմար ժամանակ է քրտնաջան աշխատանքի համար, մոլորակները տոկունություն են փոխանցում։ Բայց այս պահին պետք է հետաձգել նյութական ծրագրերը և բարձրացնել զգոնությունը, որպեսզի չտուժեք խարդախությունից։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 14-20-ը. Խոյ

Նյութական հաջողություն հնարավոր կլինի սեփական աշխատանքի, պարտականությունների նկատմամբ ուշադիր ու պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ։ Լավ հարաբերությունները վերադասի և ենթակաների հետ նույնպես կնպաստեն մասնագիտության մեջ հաջողության հասնելուն, ինչը, իհարկե, պետք է լավ արդյունքներ բերի։ Բայց չարժե մեծ ռիսկի դիմել, դուք կարող եք գերագնահատել ձեր հնարավորություններն ու կարողությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 14-20-ը. Ցուլ

Ընկերները լեցուն են հեռագնա ծրագրերով, և նրանք երբեք հանգիստ չեն տա։ Երկրպագուները նույնպես բավականին վճռական են տրամադրված, բայց սիրավեպը՝ սիրավեպով, սակայն աշխատեքի և ընտանիքի մասին մոռանալ պետք չէ: Ընտանիքի անդամները երազում են գնումներ կատարելու մասին, այնպես որ գումար խնայեք՝ հանգստյան օրերը թանկարժեք խանութներում անցկացնելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 14-20-ը. Երկվորյակ

Ժամանակն է զբաղվել պարտքերի, վարկերի, ժառանգության կամ ապահովագրության հետ կապված հարցերով: Փորձեք ամենը հասցնել շաբաթվա առաջին կեսին։ Երկրորդ կեսին կարող են դժվարություններ ու խոչընդոտներ առաջանալ, սխալներ սողոսկել փաստաթղթերի մեջ, ինչը լրացուցիչ ծախսեր կառաջացնի։ Այդ շրջանում լրացուցիչ ծախսեր կարող են լինել կապված ճանապարհորդության կամ ուսման հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 14-20-ը. Խեցգետին

Այս ժամանակն ավելի նպաստավոր է հոգևոր ու մտավոր զբաղմունքների, հանգստի ու ճանապարհորդությունների, քան նյութական հոգսերի ու անախորժությունների համար։ Փողն ավելի շատ սիրում է անսովոր գործունեությամբ զբաղվողներին։ Օրինակ՝ ապագան գուշակողներին, էզոտերիկ ու փիլիսոփայական ուսմունքներ տարածողներին։ Գովազդը նույնպես կարող է փող աշխատելու լավ հնարավորություն լինել։ Հաջող կլինեն գործերն արտասահմանի և օտարերկրացիների հետ կապված։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 14-20-ը. Առյուծ

Ձեր ֆինանսական վիճակն այս շրջանում մեծապես կախված է այլ մարդկանցից և դժվարությունները հաղթահարելու ու խնդիրները լուծելու ձեր կարողությունից։ Հնարավոր են փողային հարաբերություններ անհատների կամ կազմակերպությունների հետ, փոխօգնություն, փոխադարձ վերահսկողություն։ Կրող են լուծվել ժառանգության, ալիմենտի, ապահովագրության, հարկերի, վարկերի հետ կապված հին խնդիրները։ Այս ընթացքում ցանկալի չէ նոր վարկեր վերցնել։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 14-20-ը. Կույս

Նյութական հարցեր լուծելու և եկամուտներն ավելացնելու լավագույն շրջանը չէ։ Մոլորակները տրամադրում են փող ծախսելու, այլ ոչ թե այն կուտակելու ու ավելացնելու։ Այո, և ավելի լավ է դրանք անցկացնել շաբաթվա առաջին կեսին, քանի որ երկրորդ կեսը անբարենպաստ է լուրջ ձեռքբերումների համար։ Շաբաթվա առաջին կեսին ավելի լավ է ծրագրել նաև հեռավոր ճանապարհորդությունները. երկրորդ կեսին դրանք կարող են անհարկի անախորժություններ և ծախսեր բերել։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 14-20-ը. Կշեռք

Պատրաստվեք ձեր կյանքում կատարվելիք որոշ անակնկալների։ Ոմանց համար դրանք հաճելի կլինեն, իսկ Կշեռքների մեծամասնության համար՝ ոչ: Ընտանիքը կօգնի հաղթահարել ծագած խնդիրները։ Զգույշ եղեք խիստ դիետաների նկատմամբ, նախապատվությունը տվեք պարզապես առողջ սննդակարգին։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 14-20-ը. Կարիճ

Վերջապես, ձեր անձնական կյանքում գույներ կշողան։ Ավելին, դուք կզգաք ամենադրական էմոցիաները՝ ձեր սիրելին միայն կուրախացնի: Այն Կարիճները, ովքեր գերադասում են մինչև վերջ չվերադարձնել իրենց պարտքերը, այժմ ավելի լավ է վերանայեն իրենց դիրքորոշումը։ Տոկոսները կարող են հիշեցնել իրենց մասին։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 14-20-ը. Աղեղնավոր

Ինչ էլ որ անեք հիմա, ձեզ սպասում են արագ և հաճելի արդյունքներ։ Այսպիսով, սահմանեք ձեր առաջնահերթությունները և գործեք: Ժամանակահատվածը լավ է խնայողությունների համար։ Ալկոհոլն այժմ կտրականապես հակացուցված է՝ կարող եք շատ դժվարություններ ունենալ։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 14-20-ը. Այծեղջյուր

Այս օրերի ձեր անկայունությունը կարող է բարկացնել ցանկացած մեկին: Առաջին հերթին կտուժեն սիրելիները։ Այս շաբաթ հնարավորություն կլինի դրսևորվելու աշխատավայրում՝ բաց մի՛ թողեք այս հնարավորությունը: Ավելի քիչ գումար ծախսեք սննդի և կենցաղային իրերի վրա. այժմ դուք կարող եք խնայել դրա վրա:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 14-20-ը. Ջրհոս

Եթե դեռ չեք տիրապետել մեդիտացիայի տեխնիկային, ապա հիմա դա անելու ժամանակն է: Չէ՞ որ մոտ ապագան այնքան ակտիվ է լինելու, որ հանգստի կարիք կունենաք։ Գնացեք քաղաքից դուրս, փորձեք առանձնանալ: Հիմա ոչ մի խոստում մի տվեք. հավանականությունը մեծ է, որ դուք չեք կատարի դրանք:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 14-20-ը․ Ձկներ

Հաջողությունից ձեր գլուխը կպտտվի, և ռիսկ կա, որ կկորցնեք ձեռք բերված արդյունքները։ Երկնքից երկիր իջեք։ Այժմ խորհուրդ է տրվում մտածել ապագա մեծ ծախսերի մասին՝ հասկանալու համար, թե ինչպես դրանց շնորհիվ հետագայում կարող եք վաստակել։ Ժամանակաշրջանը բարենպաստ է բեղմնավորման, ինչպես նաև երեխաներ ծնվելու համար։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2586 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 461 անգամ
18.04.2024
Դիտվել է 230 անգամ
19.04.2024
Դիտվել է 179 անգամ
23.04.2024
Դիտվել է 109 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster