Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչու են իրենց կանանցից քիչ վաստակող տղամարդիկ, ավելի հաճախ դավաճանում

13.01.2022

Այս ոչ մխիթարական եղրակացությանը հանգել է տարբեր տեսակի մոտիվացիաների մասին գրքի հեղինակը։

Շվեդ հոգեբան Անժելա Ահոլան իր նոր՝ «Թաքնված մոտիվացիա» գրքում քննարկում է, թե ինչպես են մարդկության երեք հիմնական շարժառիթներն ազդում յուրաքանչյուր անհատի ժամանակակից կյանքի վրա: Հիմնարար դրդապատճառներ, այսինքն՝ նպատակներ, ասելով նա նկատի ունի գիտելիքը, կարգավիճակը և հարաբերությունները։

Այս երեք կետերն էլ նախկինի պես հսկայական դեր են խաղում մեր կյանքում, բայց, իհարկե, յուրաքանչյուրն ունի այս շարժառիթների տարբեր մեկնաբանություններ, որոնք ազդում նրա գործողությունների և մտքերի վրա: Ինչ-որ մեկի համար առաջին տեղում ընտանիքն ու ընկերներն են, մեկ ուրիշի համար՝ նոր բաներ սովորելը, իսկ ոմանք էլ կարգավիճակն են ընտրում, այսինքն, ասենք, վեց ամիսը մեկ մեքենա ու գաջեթներ են առնում, ոչ թե այն պատճառով, որ հինը մաշվել է, այլ ընդհանուր հիացմունքի համար։

Հարաբերությունները, որոնք ի սկզբանե մարդկության գոյատևման կարևոր հանգամանք էին (որքան մեծ էր հոտը, այնքան մեծ էր յուրաքանչյուր անհատի կյանքը պահպանելու հնարավորությունը, հին ժամանակներում մենակությունը մահվան էր հավասար), այսօր ևս փոխվում են։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ հին կարծրատիպերը քանդվում են, և նոր պահանջմունքներ են հայտնվում։

Այսպես, եթե նախկինում կանանց գեղեցկությունը փոխհատուցվում էր տղամարդկանց կարգավիճակով, ապա մեր դարաշրջանում նման միություններն ավելի քիչ են: Իսկ սոցիոլոգները փորձում են գտնել զուգընկերների մոդելներ, որոնք ավելի հավանական է, որ երկար ժամանակ ներդաշնակության մեջ կլինեն:

600x400

Մի քանի տարի առաջ Կոնեկտիկուտի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստին Մյունշը մի շարք փորձեր է անցկացրել՝ ներգրավելով տարբեր եկամուտներ և հավատարիմ մնալու ցանկության ունեցող զուգընկերների: Այսինքն՝ նա դիտարկել է այն զույգերը, որոնցում ամուսիններն ունեին քիչ թե շատ հավասար եկամուտներ և, ընդհակառակը, դեպքեր, երբ տղամարդու և կնոջ աշխատավարձի տարբերությունը զգալի էր։ Արդյունքում նա հանգել է հետաքրքիր եզրակացության՝ ամենից հաճախ դավաճանության և սիրուհիներ ունալուն հակված են այն տղամարդիկ, որոնց կանայք ավելի մեծ եկամուտներ ունեն։

Սոցիոլոգները սա բացատրում են հետևյալ կերպ. հասարակության մեջ դեռևս ուժեղ է այն մտայնությունը, որ տղամարդը պետք է ապահովի երեխաներին և կնոջը, իսկ երբ ֆինանսական խոցելիություն է ի հայտ գալիս, նա, կարծես, թե ցանկանում է վրեժ լուծել և գործի է դնում մեկ այլ «իսկապես առնական» գործիք. սկսում է բազմաթիվ սեռական հարաբերություններ հաստատել։ Այսպիսով, նա «պատժում է» իր հավատարմին ու փորձում է պահպանել իր բարձր ինքնագնահատականը։

Հատկանշական է, որ կինը ևս իրենից ավելի քիչ վաստակող տղամադու հետ իրեն խոցելի է զգում. նա սկսում է թերագնահատել իր արժանիքները, ավելի շատ տնային գործեր է ստանձնում, անընդհատ անհանգստանում է և, նույնիսկ, քրոնիկական անքնություն ձեռք բերելու վտանգի առաջ կանգնում։ Այսինքն՝ նա անհավասարությունն ամեն կերպ «չեզոքացնելու» ուղիներ է փնտրում։

600x400

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մյուս զույգերում տղամարդիկ կամ կանայք չեն դավաճանում: Իհարկե ոչ։ Եվ արժե՞ եզրակացնել, որ եթե կինը քիչ է ստանում, իսկ տղամարդը՝ ավելի շատ, ապա ամեն ինչ (ըստ «ռեսուրսների փոխանակման» հին մոդելի) լավ կլինի։ Դարձյալ՝ ոչ: Խոսքը, իհարկե, այն դեպքերի մասին չէ, երբ կինը գտնվում է ծննդաբերության արձակուրդում կամ ժամանակավորապես անաշխատունակ է, այլ մշտական իրավիճակի։

Գրքի հեղինակի խոսքով, դավաճանության կամ բաժանման վտանգն առկա է ցանկացած իրավիճակում, երբ հարաբերություններում ինչ-որ մեկը վերմակն ավելի շատ է քաշում իր վրա՝ լինի դա ֆինանսական գերազանցություն, ավելի բարձր կարգավիճակ կամ, նույնիսկ, ավելի մեծ հեղինակություն շրջապատում: Ցանկացած անհավասարություն, ի վերջո, կարող է հանգեցնել նրան, որ երկրորդ անձը ստիպված կլինի աջակցություն փնտրել «կողքից»:

Հեղինակի հիմնական եզրակացություն այն է, որ անկեղծ և հարգալից հարաբերությունների հաստատման բանալին ձեր սիրելիի հետ հարցերը քննարկելու և լսելու ունակության մեջ է:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 805 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հրաժեշտի սեքս. լավ է դա, թե ոչ այդքան

29.07.2022
Ինչո՞ւ է ցանկություն առաջանում բաժանվելուց առաջ դա անել (առնվազն) ևս մեկ անգամ։

Սիրո մեջ երջանիկ լինելու 5 եղանակ

14.07.2022
Ինչպես սովորել հարաբերություններ կառուցել առանց կապվածության և տառապանքի:

Ով է կանանցից խլում կյանքի լավագույն տարիները

06.07.2022
Իսկ ինչո՞ւ հենց կանայք են ասում, որ ամուսնուն տվել են իրենց կյանքի լավագույն տարիները։

7 հայտանիշ, որ տղամարդը չի թողնի նրան՝ հանուն ձեզ

08.06.2022
Ժամանակակից աշխարհում հավատարմությունն ու միամուսնությունն այլևս ընքնըստինքյան ենթադրելի բան չէ, ուստի նոր հայտնված տղամարդը, ով սիրախաղ է անում ձեզ հետ, կարող է արդեն ընկերուհի ունենալ:

Ինչ պատճառով են մարդիկ դավաճանում

31.05.2022
Դավաճանություն, անհավատարմություն, խաբեություն՝ այստեղ անվանումն այնքան էլ կարևոր չէ, այն զանգվածային մշակույթի հիմքն է։

Պահպանեք 2-2-2 կանոնը, և սերը կձգվի հավերժ

13.04.2022
Զարմանալի չէ, որ անգամ ներդաշնակ միությունները փլուզվում են առօրյա կյանքի լծի տակ։ Բայց, բարեբախտաբար, կա գաղտնի բանաձև, որը պաշտպանում է հարաբերությունները ձանձրույթից և լճացումից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2022 09:35
«Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեն արդեն գտել է նոր սեր Շակիրայից բաժանվելուց հետո (նրանք բաժանվեցին այս տարվա հունիսին՝ գրեթե 11 տարվա ամուսնությունից հետո): Ըստ The Sun-ի՝ 35-ամյա Պիկեն հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ, ով աշխատում է իր Kosmos միջոցառումների գործակալությունում։
12-08-2022 09:32
Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: «Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», – Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։
12-08-2022 09:28
Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր օգոստոսի երկրորդ կեսին կհանդիպեն իրենց երկրորդ կեսին. Կարիճներ, Աղեղնավորներ, Ջրհոս։
12-08-2022 09:23
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրը կարիերան ավարտում է լուրջ վնասվածքի պատճառով։
12-08-2022 09:17
Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի փողոցներից մեկը կվերանվանվի ի պատիվ քաղաքաբնակ երգչուհի Միսի Էլիոթի։ 2022 թվականի օգոստոսի 9-ին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է նոր անվանման՝ Mission Elliott Boulevard օգտին։ Երգչուհին սոցցանցերում շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին եւ գրել, որ շոյված է նման վերաբերմունքի ու պատվի համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2022 թ

01.08.2022
2022 թվականի օգոստոսը հակասական և բարդ շրջան է կենդանակերպի շատ նշանների համար:

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.08.2022
Դիտվել է 8635 անգամ
11.08.2022
Դիտվել է 410 անգամ
10.08.2022
Դիտվել է 382 անգամ
12.08.2022
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster