Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Արտաքին տեսքի 2022 թվականի թրենդները. ինչպիսի՞ մազերը, եղունգները և դեմագծերը կլինեն նորաձև

11.01.2022

Թրենդները մեզ հետապնդում են ամենուր։ Կարելի է, իհարկե, ձևացնել, թե ձեզ չի հետաքրքրում, թե ինչն է այժմ մոդայիկ, բայց, եթե ցանկանում եք ձեզ զգալ ժամանակակից կին, խորհուրդ է տրվում կենտրոնանալ տարբեր ոլորտներում առկա միտումների վրա։ Սա չի նշանակում, որ դուք պետք է հետևեք բոլոր թրենդներին և փոխվեք դրանց համապատասխան։ Սա նշանակում է, որ կարող եք ընտրել ձեզ համար համապատասխանը՝ ժամանակին համընթաց լինելու համար։

Ամենից հաճախ միտումների մասին խոսում են, երբ քննարկում են հագուստի, կոշիկի և աքսեսուարների գեղեցկությունը։ Իրականում թրենդներն ամենուր են՝ պլաստիկ վիրաբույժների մոտ, մատնահարդարման, դիմահարդարման սրահներում... Իսկ այսօր մենք կխոսենք արդի միտումների մասին, որոնք կբնորոշեն 2022 թվականի կատարյալ թրենդային տեսքը:

Ո՞րն է արտաքինն է ընդհանուր առմամբ թրենդային

Կշարունակի նորաձև լինել noble face-ը․ պարզ, բնական և ոչ այնքան ճիշտ գեղեցկությունը։ Արտաքինում անհրաժեշտ միջամտությունները թույլատրելի են, բայց ընդհանուր առմամբ, նորաձևության մեջ տիրապետող է նմում այն, ինչ տվել է ձեզ բնությունը։ Խոսելով նոր սերնդի գեղեցիկ դեմքի մասին՝ ոճաբաններն ու դիմահարդարները նշում են այսպիսի հատկանիշներ՝ բարձր ճակատ, արտահայտիչ աչքեր, բնական շուրթեր ու քիթ, թեթև անդրոգենիա և, որ ամենակարևորն է, գիտակցված ինքնահարգանք։

600x400

Միակ բանը, որ պետք է հաշվի առնեն նրանք, ովքեր հիմա հիացած են իրենցով և ասում են, որ արդեն գեղեցիկ են ու ոչինչ անելու կարիք չունեն, պետք է նկատի ունենան, որ այս թրենդում առավելագույն ուշադրություն է դարձվում խնամվածությանը։ Հետևաբար, կատարյալ մաշկի համար դուք դեռ աշխատանք պետք է անեք:

Ինչպիսի՞ մազերը թրենդային կլինեն

Ամեն ինչ պարզ է՝ նորաձև կլինեն սեփական, բնական գույնի մազերը։

600x400

Սանրվածքներից դարձյալ կառանձնանա ամենապարզ կարեն՝ առանց կտրտվցած ծայրերի և այլ հնարքների։ Տարածված կլինի բնական գանգուրներով հարդարանքը։

Ո՞ր եղունգներն են թրենդային

Այս խորագրում նույնպես փոփոխություններ չկան՝ նորաձեւությունը ենթադրում է հնարավորինս բնական լինել։ Դրանք կամ ձեր եղունգներն են կամ չեզոք երանգների գել լաք։

600x400

Ճիշտ նույնն է պեդիկյուրի դեպքում: Պայծառության, նեյլ-արթի, կպչուն պիտակների և փայլերի մասին պետք է մոռանալ։

Ո՞ր դիմահարդարումն է նորաձև

Այստեղ մեզ հետաքրքիր փոփոխություններ են սպասում։ Հիշո՞ւմ եք, թե որքան ժամանակ էին համոզում, որ ունքերն են որոշում, եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան։ Հիշո՞ւմ եք, թե որքան ժամանակ էր պահանջվում կատարյալ և միանման հոնքեր ստանալու համար: Հիշո՞ւմ եք, թե որքան կոսմետիկ միջոցներ են ստեղծվել դրանք ներկելու համար: Մոռացեք դանց մասին։

2022 թվականին ունքերը ոչ միայն այնքան ուշադրության չեն արժանանա, այլն նույնիսկ միտումնավոր ավելի քիչ տեսանելի կդարձվեն գունաթափման կամ տոնային միջոցներով: Չենք առաջարկում դիմել պերօքսիդի օգնությանը, բայց միանշանակ կարող եք չզբաղվել դեմքի այս հատվածով և բավարարվել հոնքերի բնական տեսքով՝ դրանց կարգավորմամբ երեք ժամ տանջելու փոխարեն:

Մնացած ամեն ինչում լուրջ փոփոխություններ չկան։ Դիմահարդարումն առանց դիմահարդարման (որն, ի դեպ, շատ ժամանակ է խլում, և ամեն պրոֆեսիոնալ դիմահարդար չէ, որ կզբաղվի դրանով) տիրապետող կլինի, բայց կթույլատրվեն սլաքները, վառ ստվերները և նույնիսկ փայլուն կոսմետիկա՝ օրվա եռուն հատվածում։

Այդուհանդերձ, այստեղ կթագավորի բազմազանությունը. ուզում ես՝ բնականությունը պահպանիր ամեն ինչում (ճիշտ է, նորաձև բնականություն ստեղծելու համար ևս պետք է քրտնաջան աշխատել), եթե ուզում ես՝ փայլիր և ուշադրություն գրավիր։

600x400

Հետաքրքիր է, որ նորաձևություն են վերադառնում ընդգծված տիկնիկի թարթիչները: Իսկ ահա նկատելիորեն ընդգծված շուրթերը՝ ոչ: Կարող եք, իհարկե, դրանց ուռուցիկություն հաղորդել ներարկիչով զինված մասնագետների մոտ (ո՞վ կարող է արգելել), բայց այնպես, որ դա հնարավորինս բնական լինի։

Դիմահարդարման ամենակարևոր միջոցն այժմ համարվում է այտերին կարմրություն հաղորդող կոսմետիկան: Եվ դրանք քսում են ոչ միայն այտերի խնձորակներին, այլ նաև կոպերին, այտոսկրերին, մի փոքր էլ՝ քթին։ Գլխավորն այն է, որ դրանց երանգը բնական լինի և ձեզ հաղորդի առողջ, շողացող տեսք, այլ ոչ թե մաշկին տա փայլատ կարմրություն։

Եվ միշտ հիշեք՝ արտաքինի ամենակարևոր թրենդն այն ընդունեն է ու ինքդ քեզ սիրելը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2366 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Ի՞նչ զուգագուլպաներ են թրենդային 2024 թվականին

21.02.2024
Զուգագուլպաների ընտրությունը հեշտ խնդիր չէ։ Կարեւոր է ոչ միայն ճիշտ չափի ընտրությունը, այլ նաեւ դրանք կերպարին ներդաշնակորեն համադրելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 459 անգամ
18.04.2024
Դիտվել է 230 անգամ
19.04.2024
Դիտվել է 179 անգամ
23.04.2024
Դիտվել է 107 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster