Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Ես այդքան սիրունիկ չեմ եղել»․ Էմմա Ուոթսոնը ծաղրել է «Հարի Փոթեր» ֆիլմի սխալը

07.01.2022

«Հարի Փոթերի» ֆիլմի հատուկ թողարկման պրեմիերայի ժամանակ ծիծաղելի սխալ է տեղի ունեցել։ Կինոնկարի առաջին մասի թողարկման 20-ամյակին նվիրված ֆիլմի հեղինակները, Էմմա Ուոթսոնի մանկական լուսանկարը շփոթել են Էմմա Ռոբերթսի լուսանկարի հետ։

Հատուկ թողարկման մեջ 31-ամյա բրիտանացի դերասանուհին, ով մարմնավորել է Հերմիոնա Գրեյնջերին, պատմում է իր մանկության մասին։ Այդ պահին փոքրիկ Էմմա Ուոթսոնի լուսանկարի փոխարեն էկրանին հայտնվել է Էմմա Ռոբերթսի՝ ամերիկացի դերասանուհի, «Pretty Woman»-ի աստղ Ջուլիա Ռոբերթսի զարմուհու լուսանկարը։ Բրիտանուհին իր բլոգում հումորով է մոտեցել այս իրավիճակին։

600x400600x400

«Ես այդքան սիրունիկ չեմ եղել»,- լուսանկարի տակ մակագրել է Ուոթսոնը: Նա նաև ավելացրել է «Էմմաները հավերժ քույրեր են» հեշթեգը և ծիծաղող էմոջի դրել։ Ռոբերթսն այս գրառումն ավելացրել է իր stories-ում և մակագրել. «Հա-հա․․․ Ես դրան չեմ հավատում»:

Հատուկ թողարկման հեղինակներն արդեն ուղղել են սխալը՝ Ռոբերտսի լուսանկարը փոխարինել են Ուոթսոնի մանկական լուսանկարով։ Հեղինակները հումոր են արել իրենց Instagram-ի պաշտոնական էջում՝ նշելով, որ իրենց վրա ազդել է շրջանառող թուրմը:

600x400

Էմմա Ուոթսոնը բազմիցս խոստովանել է, որ «Հարրի Փոթերը» իր համար ավելին է, քան պարզապես ֆիլմերի շարք։ «Սա իմ ընտանիքն է, իմ տունը, իմ աշխարհը, և Հերմիոնան դեռևս իմ սիրելի գեղարվեստական կերպարն է: Մի անգամ մի լրագրող հարցազրույցի ժամանակ ասաց, որ շատերը նյարդայնանում են, թե որքան հաճախ եմ նշում, որ ուրախ եմ Հարրի Փոթերի մի մասնիկը լինելու համար... Այո, հասկանում եմ, բայց իսկապես երջանիկ եմ»,- գրել է Էմման։

600x400

Ուոթսոնը նաև պատմել է, որ իր համար կարևոր էր անցնել այդ ճանապարհով։ «Մենք երեխա էինք, հետո մեծացանք։ Ես նայում եմ իմ գործընկերներին և այնքան հպարտանում, երբ հասկանում եմ, թե ովքեր են նրանք դարձել։ Ես հպարտ եմ, որ մենք այդքան բարի էինք միմյանց հանդեպ, աջակցում էինք և ինչ-որ կարևոր ու բովանդակալից բան արեցինք շատերի համար»,- Instagram-ում խոստովանել է Ուոթսոնը։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 985 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ջենիֆեր Լոպեսը իր մասին ֆիլմին ներկայացրել է կիսաթափանցիկ զգեստով

10.06.2022
Ջենիֆեր Լոպեսը ներկա է գտնվել Նյու Յորքի Tribeca Tribeca Festival -ի բացմանը․ չէ՞ որ այստեղ ցուցադրվելու էր երգչուհուն և դերասանուհուն նվիրված Halftime վավերագրական ֆիլմը։

Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է Sports Illustrated-ի շապիկի համար. ամսագրին մեղադրել են կեղծավորության մեջ

18.05.2022
Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է Sports Illustrated ամսագրի համար և հայտնվել Swimsuit Edition-ի շապիկին։

5 փաստ Met Gala 2022-ում Քիմ Քարդաշյանի լեգենդար զգեստի մասին

06.05.2022
Գալա երեկոյին հագած Քիմի զգեստն ամենաշատ խոսակցություններն ու քննարկումներն առաջացրեց։ Ի՞նչ է հայտնի դրա մասին։

Ջիջի Հադիդը մանկության ընկերուհու հետ լողազգեստների հավաքածու է թողարկել և նվիրել դստերը՝ Հային

28.04.2022
Մոդել Ջիջի Հադիդը, ով վերջերս է նշել իր 27-ամյակը, ներկայացրել է նորաձևության նոր համագործակցություն՝ Frankies Bikinis ապրանքանիշի լողազգեստների հավաքածուն։

Ո՞վ է լեհուհին, որը հաղթեց այս տարվա «Միսս աշխարհ» մրցույթում

22.03.2022
Գեղեցկության մրցույթը չէր անցկացվել 2019 թվականից. այն մի քանի անգամ հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Ինչպես հագնվել, որպեսզի ձեզ ընդունեն որպես միլիոնատիրոջ

11.03.2022
Ինքնավստահությունն ու ոչ ճչան կերպարները հաջողության գրավականն են։ Գլխավորը՝ չափը չանցնելն է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-07-2022 09:18
Բրիտանիայում տղամարդը նստել է բեռնատարի ղեկին ու մխրճվել նախկին ընկերուհու տան մեջ։ Այսպիսով, նա ցանկացել է վրեժխնդիր լինել աղջկանից այն բանի համար, որ վերջինս դադարեցրել է շփումը։
05-07-2022 07:53
Փարիզում մեկնարկել է Նորաձևության շաբաթը։ Կայացել է Schiaparelli-ի շոուն, որին ներկա են եղել Ռենատա Լիտվինովան, Ռիտա Օրան, Կարլի Կլոսը, «Էյֆորիայի»-ի աստղ Հանթեր Շաֆերը և այլ հայտնիներ, իսկ բենուղում հայտնվել է մոդել Եվա Հերցիգովան։
05-07-2022 05:23
Բրիտանացի դիզայներ 48-ամյա Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է լավ մարզավիճակում մնալու իր գաղտնիքը։ Ամեն առավոտ նա արթնանում է առավոտյան ժամը 6:45-ին, իսկ հետո գնում նկուղ, որտեղ կա մարզասրահ։ Բեքհեմը պարբերաբար ձուկ, ավոկադո եւ ընկույզ է ուտում։ Սովորությունների ցանկում Վիկտորյան ներառել է նաեւ առավոտյան խնձորի քացախի օգտագործումը եւ սուրճի մեջ կոլագենի ավելացումը։
05-07-2022 04:00
Երգչուհի Ադելը հարցազրույց է տվել BBC Radio 4 Desert Island Discs-ին, որտեղ բացահայտել է, որ պատրաստվում է երեխաներ ունենալ։ Ադելը մեծացնում է 9-ամյա որդուն՝ Անջելոյին, նախկին ամուսնուց՝ Սայմոն Կոնեկից, որից  բաժանվել է 2021 թվականին։ Այժմ Ադելը հարաբերությունների մեջ է սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ. զույգը միասին է մոտ մեկ տարի։
05-07-2022 03:31
Սուրճն արագացնում է էներգիայի սպառումը։ Կան նաև համեմունքներ, որոնք ունեն նմանատիպ ազդեցություն: Սուրճն ու համեմունքները մի փոքր արագացնում են էներգիայի սպառումը և միևնույն ժամանակ մեծապես մեծացնում ախորժակը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ

01.07.2022
Ոչ վաղ անցյալում սկսված նախաձեռնություններն աստիճանաբար թափ կհավաքեն, և նոր մարդիկ ձեր կյանքին այլ ձև ու վառ գույներ կհաղորդեն: Ցորենը հարդից բաժանելը 2022 թվականի հուլիսի հիմնական մարտահրավերն է:

LADYNEWS TV
Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը հրապարակել է «Լոկա» (Loca) երգի տեսահոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2022
Դիտվել է 1370 անգամ
04.07.2022
Դիտվել է 822 անգամ
02.07.2022
Դիտվել է 403 անգամ
29.06.2022
Դիտվել է 393 անգամ
30.06.2022
Դիտվել է 287 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster