Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը 2021-22 թթ

27.12.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը. Խոյ

Գործեր և հոգսեր: Ամենայն հավանականությամբ, առաջիկա տոնին չեք կարողանա հանգստանալ։ Կարող են առաջանալ հրատապ գործեր և հոգսեր։ Հունվարի 2-ին փորձեք ազատ լինել՝ այդ օրը կարող է առանձնահատուկ լինել: Տոներից հետո հանգիստ կարող եք սկսել զբաղվել սպորտով։ Լավ արդյունք կլինի։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը. Ցուլ

Մեծ սեղանի շուրջ կլինեք։ Առաջիկա Ամանորյա շաբաթում ցանկալի չէ ռիսկի դիմել։ Ավելի լավ է սպասել մեկ-երկու ամիս և միայն դրանից հետո անցնել ակտիվ գործողությունների։ Աստղերը խորհուրդ են տալիս լավ տոնական սեղան գցել ու հրավիրել սիրելիներին։ Այդպիսի տոնակատարությունն այն է, ինչ ձեզ հիմա պետք է:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը. Երկվորյակ

Լիազորությունների բաշխում կլինի։ Ավելի լավ է այս շրջանում պատասխանատու գործեր չպլանավորել։ Իսկ ընդհանրապես ցանկալի է դրանցից մի քանիսը պատվիրակել այլ մարդկանց։ Աշխատավայրում կարող են թյուրիմացություններ առաջանալ գործընկերների հետ։ Աշխատեք ամեն ինչ կարգավորել Ամանորի կորպորատիվ երեկույթից առաջ։ Այժմ ավելի հաճախ ժպտացեք. ժպիտը կլինի ձեր օգնականը:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը. Խեցգետին

Արձակուրդներն՝ առանց աշխատանքի։ Ձեզ արժանապատվորեն պահեք, նույնիսկ, եթե ուրիշները ձեզ զգացմունքային պառթկումների հասցնեն: Տոներին գործեր մի թողեք. աշխատեք բոլոր նախագծերն ավարտել մինչև նոր տարի։ Արձակուրդի օրերին ավելի շատ ժամանակ անցկացրեք երեխաների հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը. Առյուծ

Ձեզ սեր է սպասում: Սիրո ճակատում առջևում փոփոխություններ են։ Առաջիկա օրերին կամ կհանդիպեք ձեր ճակատագրին, կամ կանցնեք հարաբերությունների նոր մակարդակի ներկայիս զուգընկերոջ հետ։ Տոնի ավարտին ֆինանսական փոքր դժվարություններ են սպասվում։ Դա կարգավորելու համար հարկ կլինի ձգել գոտին:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը. Կույս

Նվիրական երազանք. այս ժամանակաշրջանի հենց սկզբում դուք մեծ եռանդ կզգաք։ Այն իր գագաթնակետին կհասնի հունվարի 2-ին։ Օգտագործեք այս ժամանակը ձեր անկեղծ ցանկություններն ու ձգտումներն իրականացնելու համար։ Ի դեպ, հենց այս Ամանորին աստղերը խորհուրդ են տալիս կատարել ձեր ամենանվիրական երազանքը։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը. Կշեռք

Հրաժեշտ տալու հարկ չկա։ Նոր տարուց առաջ անպայման ամբողջությամբ մաքրեք բնակարանը։ Ցանկալի է նաեւ բաժանվել ավելորդ իրերից։ Արձակուրդի ժամանակ կարող են փչանալ հարաբերությունները զուգընկերոջ հետ: Իրավիճակի վերահսկողությունը վերցրեք ձեր ձեռքը, հակառակ դեպքում արձակուրդները միայնակ անցկացնելու ռիսկ կա։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը. Կարիճ

Առավելագույն թուլացում. դիետայի գնալու ցանկացած փորձ դատապարտված կլինի ձախողման։ Թողեք այս գաղափարը մինչև հունվարի կեսը: Աշխատեք հանգստանալ և ուժ հավաքել այս ամանորյա շրջանում։ Եթե վիճեք մտերիմների հետ, մի ձգձգեք հաշտությունը։ Եղեք առաջինը, ով կապ կհաստատի:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը. Աղեղնավոր

Նոր ծանոթություններ. այս ընթացքում բաց եղեք շփման համար՝ ձեզ նոր ծանոթություններ են սպասվում։ Պատրաստվեք նրան, որ ոչ բոլոր հարցերը կլուծվեն այնքան հեշտությամբ, որքան ցանկանում եք։ Ընդունեք սիրելիների օգնությունը: Լավ կլինի արձակուրդն անցկացնեք քաղաքից դուրս։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը. Այծեղջյուր

Ընտանեկան արձակուրդ. ժամանակահատվածը բարենպաստ է ցանկացած ճանապարհորդության համար, հատկապես, եթե մեկնում եք հանգստի։ Վերցրեք ընտանիքը ձեզ հետ. միայնակ այնքան էլ զվարճալի չի լինի: Փորձեք պարտքերը փակել տոներից առաջ։ Հունվարին սկսեք ավելի ուշադիր լինել ձեր ծախսերի նկատմամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը. Ջրհոս

Հանդիպումներ և ժամանց. արդեն հունվարի սկզբին դուք կունենաք բազմաթիվ գործեր, որոնք պետք է շտապ լուծում ստանան։ Այնուամենայնիվ, մի անհանգստացեք. դուք կարող եք ամեն ինչ կարգավորել: Գլխավորը՝ ամեն ինչ ճիշտ կազմակերպելն է։ Հունվարի 2-ը ձեզ համար բարենպաստ օր կլինի՝ պլանավորեք հանդիպումներ և զվարճություններ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը․ Ձկներ

Ծրագրեր կազմելու ժամանակը չէ: Այս ժամանակահատվածի համար նույնիսկ պետք չէ ծրագրեր կազմել՝ դժվար թե կարողանաք դրանք իրականացնել։ Ծուլությունը կտիրապետի։ Բայց միգուցե հիմա հենց դա՞ է պետք: Հանգստացեք, թուլացեք, ձեր մտքերը կարգի բերեք: Աշխատեք չհիվանդանալ. սեզոնային վիրուսով վարակվելու մեծ ռիսկ կա։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1355 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 16-22-ը 2022 թ

16.05.2022
Սա կլինի դրական պահերով լի ժամանակաշրջան, երբ մարդը լեցուն կլինի ձեռներեցությամբ, եռանդով, ակտիվությամբ, խորաթափանցությամբ, ինչը կօգնի հաղթահարել տարբեր խոչընդոտներ և սահմանափակումներ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 9-15-ը 2022 թ

09.05.2022
Առաջիկա յոթ օրերը դրական են լինելու, սակայն կարող են դժվարություններ լինել ինքնադրսեւորման եւ սեփական յուրահատկության ներկայացման հետ կապված։ Մի հանձնվեք, եղեք ակտիվ և եռանդուն։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 2-8-ը 2022 թ

02.05.2022
Հնարամտությունը կարագացնի ցանկացած գործընթաց։ Ուրիշների սևեռուն ուշադրությունը ձեզ համար տհաճ կլինի։ Սիրած գործերով զբաղվելը ձեզ մեծ էներգիա կհաղորդի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 25-ից մայիսի 1-ը 2022 թ

25.04.2022
Այս շրջանում հնարավոր են իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի: Առաջիկա օրերին հեշտ չի լինի կյանքի կոչել ձեր նախագծերը։

Շաբաթվա աստղագուշակ․ ապլիլի 18-24-ը 2022 թ

18.04.2022
Հանգամանքները, շրջապատող մարդիկ ձեզ կդրդեն ստեղծագործ ու արտասովոր որոշումներ կայացնելու։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 11-17-ը 2022 թ

11.04.2022
Շատ հետաքրքիր իրադարձություններ կարող են տեղի ունենալ, որոնք գլխիվայր շուռ կտան ձեր կյանքը և կօգնեն իրականացնել ամենակարեւոր նպատակները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2022 10:25
Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է, որ «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը 2023 թվականին տեղի կունենա մարտի 12-ին «Դոլբի» թատրոնում:
17-05-2022 10:11
Netflix սթրիմինգային ծառայությունն աշխատում է «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ սեզոնի վրա։  Նշվում է, որ այս պահին նոր սերիաների համար դերասանների հավաքագրումն է ընթանում։
17-05-2022 10:07
ԱՄՆ-ում տեղի բնակչուհին երկու անգամ նկատողություն է ստացել աշխատավայրում՝ փարթամ մարմնի համար: Կալիֆոռնիայի նահանգից Նինա Օսեգեդան իր բլոգում պատմել է գործընկերների եւ ղեկավարության բացասական մեկնաբանությունների մասին՝ կապված իր մեծ կրծքի եւ հետույքի հետ։
17-05-2022 07:33
Բրիթնի Սփիրսը կորցրել է երեխային, որին սպասում էր իր փեսացուից՝ սպորտային մարզիչ Սեմ Ասգարիից: Այս մասին Instagram-ում երկրպագուներին ասել է երգչուհին։
17-05-2022 02:29
Հեռուստահաղորդավար, դերասան և կինոռեժիսոր Ալեքսանդր Գորդոնը գաղտնի ամուսնացել է Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտամանկավարժական ինստիտուտի ուսանող, տավիղահար Սոֆյա Կալանդաձեի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, իսկ զույգը նախօրեին ամուսնացել է Սուզդալի Սպասո-Եվֆիմիև վանքում։ 20-ամյա կինը 38 տարով փոքր է 58-ամյա հեռուստահաղորդավարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ

02.05.2022
Այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը:

LADYNEWS TV
Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.05.2022
Դիտվել է 941 անգամ
11.05.2022
Դիտվել է 486 անգամ
13.05.2022
Դիտվել է 415 անգամ
12.05.2022
Դիտվել է 405 անգամ
14.05.2022
Դիտվել է 158 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster