Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

6 տեղ բնակարանում, որոնք պետք է ազատել դեկորներից

23.11.2021

Բնակարանի մի քանի տեղից հեռացնում ենք դեկորները, և դրանք առանց ավելորդությունների էլ լավ կդիտվեն։ Եվ, իհարկե, նաև այլընտրանքներ ենք գտնում գեղեցիկ դեկորատիվ կոմպոզիցիաների համար:

1. Սառնարան

Ժամանակն է հեռացնել բոլոր մագնիսները և այլ դեկորները սառնարանից՝ թողնելով այն նախնական տեսքով:

Եթե անպայման ցանկանում եք շեշտը դնել խոշոր կենցաղային տեխնիկայի վրա, ընտրեք վառ նմուշներ։ Ավելի բյուջետային տարբերակ է սառնարանը ներկել ինքնուրույն կամ պատել այն գունավոր թաղանթով:

Մագնիսները դեն նետելու հարկ չկա։ Դրանց համար տեղ կգտնվի միջանցքում կամ աշխատասենյակում՝ մագնիսական տախտակի վրա: Այդտեղ դրանք ավելի հարիր տեսք կունենան և կարող են համալրվել բացիկներով և այլ ճանապարհորդական հուշանվերներով։

600x400

600x400

2. Նեղ պատուհանագոգեր

Նեղ պատուհանագոգեր (7-15 սմ) ունեցողներին ավելի լավ է հրաժարվել դրանց վրա դեկոր տեղադրելու գաղափարից: Ծաղկամաններում գտնվող բույսերը տերևներով կսեղմվեն սառը պատուհանին: Այդտեղ կարող են տեղավորվել միայն փոքր ծաղկամաններ կամ իրեր, որոնք անհամաչափ կլինեն ամբողջ պատուհանի համեմատ: Նման զարդարանքները աններդաշնակ ու ձանձրալի տեսք ունեն։

Այս հատվածի վրա կարելի է ուշադրություն հրավիրել այլ եղանակներով:

• Կախեք Վառ վարագույրներ։
• Ներկեք պատուհանի շրջանակը կամ թեքությունները:
• Կողքին բազկաթոռ դրեք կամ մեծ ծաղկամանով բույս՝ հատակային:
• Պատի ազատ հատվածում բաց դարակներ կախեք։

600x400600x400

3. Գրասեղան

Աշխատանքային մակերեսը մի ծանրաբեռնեք դեկորներով: Որքան մաքուր է գրասեղանը, այնքան ավելի հեշտ է կենտրոնանալ աշխատանքի վրա և հարմարավետ դասավորել նոութբուքը, փաստաթղթերը, օրագիրը, գրքերը:

Շեշտադրումներ կարող եք անել ոճային բաժակով, մատիտակալով և գեղեցիկ գրենական պիտույքներով:

Իսկ մնացած դեկորների համար պատին ամրացրեք մագնիսական կամ ծակոտի տախտակ: Այնտեղ կարելի է զետեղել կարևոր նշումներ, ինչպես նաև լուսանկարներ, բացիկներ, այլ սիրելի մանրուքներ։ Սեղանի վերեւում փակցվող դարակները նույնպես կարող են լավ լուծում լինել։

600x400

600x400

4. Խոհանոցային սեղան

Ձեր խոհանոցի սեղանը հնարավորինս ազատ թողեք: Դա կհեշտացնի եփելը, կնվազեցնի վնասվելու հավանականությունը, իսկ աղմուկը տեսողականորեն նկատելի կպակասի:

Խոհանոցը միշտ կոկիկ տեսք կունենա, կարծես թե հենց նոր եք մաքրել։ Բացի այդ, սեղանն ավելի հեշտ կլինի սրբել:

Դեկորներն ավելի լավ է ամրացնել պատերին: Օրինակ, ճաշասեղանի վրա կախեք պաստառներ և նկարներ կամ բաց դարակների վրա դասավորեք ոճային մանրուքներ:

600x400

5. Ապակե դռներով պահարան

Ապակե դռներով պահարանները կարծես նախագծված են դեկորներ պարունակելու համար: Բայց այստեղ կա մի նրբություն՝ այն պետք է լինի նույն ոճով և դարակներին համաչափ։ Այսինքն՝ մեծ թվով փոքրիկ արձանիկները, արհեստական ծաղիկները, մոմերը, լուսանկարները և այլ հուշանվերները պարզապես քաոսի և անբարեկարգության զգացում կառաջացնեն:

Ոճային ափսեների, զույգ ծաղկամանների և մի քանի գրքերի խելամիտ դասավորությունը, ավելի ոճային և տեղին տեսք կհաղորդեն:

600x400

600x400

6. Դաշնամուր

Ստեղնաշարային երաժշտական գործիքների տերերը հաճախ դրանց վերին մասում տարբեր դեկորներ են դնում, որոնք ներդաշնակ չեն գործիքի հետ և տեսողական խառնաշփոթ են ստեղծում։

Նվագելիս այս ամենը կարող է շեղել երաժշտի ուշադրությունը: Բացի այդ, աքսեսուարները բարդացնում են մաքրելու գործընթացը և հետքեր թողնում լաքապատ մակերեսին։

Դրա փոխարեն, ավելի լավ է զարդարել գործիքի վերևի պատը, օրինակ՝ պաստառ կամ նկար կախել: Կարելի է նաև մոտակայքում մեծ ծաղկամանով բույս տեղադրել։

600x400600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2007 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Մեղրոտ շուրթեր. ինչ է դա և ինչպես կատարել նման դիմահարդարում

16.01.2024
Շրթունքների վրա մանանեխի դեղին երանգը շատ հյութալի և գեղեցիկ տեսք ունի։

Երբ է հարկավոր հետաձգել այցը կոսմետոլոգին

13.12.2023
Եվ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս կանոնը խախտելը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 639 անգամ
26.03.2024
Դիտվել է 194 անգամ
28.03.2024
Դիտվել է 155 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster