Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 22-28-ը 2021 թ

22.11.2021

Նոյեմբերի 22-28-ը նվազող լուսին է: Ուշադիր եղեք ձեր սեփական բարեկեցության նկատմամբ, ականջ դրեք ձեր մարմնի ազդակներին: Կարևոր է բաց չթողնել ահազանգերը: Խորհուրդ է տրվում նաև ընթացիկ հետազոտություն անցնել՝ դա ավելորդ չի լինի։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 22-28-ը. Խոյ

Ավելի լավ է կուտակված խնդիրները լուծել հիմա՝ հետո արդեն ուշ կլինի։ Աշխատեք ոչ մեկին չքննադատել, ավելի լավ է ուշադրություն դարձնեք սեփական սխալներին։ Շաբաթվա երկրորդ կեսը կատարյալ ժամանակ է ստեղծագործելու համար։ Սուզվեք դրա մեջ՝ ապագայի համար էներգիա կուտակելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 22-28-ը. Ցուլ

Դրամական խնդիրներից այժմ չեք խուսափի։ Խուճապի մատնվելու փոխարեն մտածեք, թե ինչպես կարող եք երաշխաված վաստակ ունենալ և ինչի վրա կարող եք խնայել: Ժամանակաշրջանը բարենպաստ է զուգընկեր գտնելու համար։ Ավելի լավ է ձեռնպահ մնալ երկար ճանապարհորդություններից. այս պահին դուք պետք է տանը մնաք։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 22-28-ը. Երկվորյակ

Ձեր հարաբերությունները գործընկերոջ հետ կդառնան ավելի վստահելի և բաց: Երկվորյակները, ովքեր երկար ժամանակ ամուսնացած են, կարող են հաճելի անակնկալներ սպասել զուգընկերոջից։ Նշանի որոշ ներկայացուցիչներ մրսելու վտանգի տակ են։ Կատարեք կանխարգելիչ միջոցառումներ՝ հիվանդանալուց խուսափելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 22-28-ը. Խեցգետին

Դժվարությունները, որոնք նախկինում ձեզ շատ հարցեր էին առաջացնում, այժմ հեշտությամբ լուծելի կլինեն։ Դուք հեշտրեն կարող եք բանակցել մտերիմների հետ։ Այս ժամանակաշրջանը հարմար չէ գործարքների և պայմանագրերի կնքման համար։ Լուրջ հարցերի լուծումը հետաձգեք դեկտեմբերի սկզբին։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 22-28-ը. Առյուծ

Ցանկանու՞մ էիք լինել ուշադրության կենտրոնում: Ստացե՛ք այն։ Պարզապես թագ մի՛ կրեք, այլապես շրջապատողները ձեզ արագ կիջեցնեն երկնքից երկիր։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կարող եք արմատապես փոխել կյանքի ճանապարհն ու պայմանները։ Մասնավորապես, ժամանակը բարենպաստ է բնակարան գնելու և տեղափոխվելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 22-28-ը. Կույս

Փորձեք վստահության հարաբերություններ հաստատել ձեր երեխաների հետ, որպեսզի բաց չթողնեք ահազանգերը: Աշխատանքի մեջ կարևոր շրջանը կսկսվի նոյեմբերի 24-ից։ Ձեր շահերից է բխում բծախնդիր և զգույշ աշխատելը: Այս դեպքում ձեր աշխատանքային սխրանքներն աննկատ չեն մնա։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 22-28-ը. Կշեռք

Աշնանային թախիծը կարող է պատել ձեզ այս ժամանակահատվածում։ Դուք հոգնած կզգաք։ Տրամադրությունը բարձրացնելու համար շփվեք ընկերների, ընտանիքի անդամների հետ: Նոր ծանոթություններ հաստատելով՝ շատ մի ոգևորվեք։ Միգուցե այդ մարդիկ այն չեն լինի, ինչպիսին պատկերացնում եք։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 22-28-ը. Կարիճ

Տարաձայնությունները, որոնք կարող են ծագել հարաբերություններում, փորձեք լուծել զուգընկերոջ հետ միասին։ Մի շտապեք եզրակացություններ անել կամ չմտածված որոշումներ կայացնել: Կարևոր է գործել սառը գլխով։ Կարիճ վարորդներին աստղերը խորհուրդ են տալիս զգույշ լինել ճանապարհներին։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 22-28-ը. Աղեղնավոր

Աշխատանքն այժմ ձեզ համար առաջին տեղում կլինի: Անձնական հարաբերությունները կարող են տուժել դրա պատճառով, բայց, ամենայն հավանականությամբ, կստանաք դրամական պարգև: Սովորեք հանգստանալ, որպեսզի ձեր պաշարները չսպառվեն: Զգույշ եղեք յուղոտ և օսլա պարունակող մթերքների հետ։ Պահպանեք ձեր առողջությունն ու կազմվածքը։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 22-28-ը. Այծեղջյուր

Ձեզ սպասվում են մի շարք բարենպաստ իրադարձություններ։ Ձանձրալի ու դժվար գործերը թողեք ապագային: Ժամանակ տրամադրեք նրան, ինչը ձեր սիրտն է ուզում։ Ի դեպ, այժմ դուք կարող եք տանը վերադասավորում կամ փոքր վերանորոգումներ կատարել։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 22-28-ը. Ջրհոս

Անձնական կյանքում փոփոխությունների մեծ հավանականություն կա, հատկապես, եթե ամուրի եք։ Հետևե՛ք տղամարդկանց, որպեսզի բաց չթողնեք այն միակին: Աստղերը ձեզ առաջարկում են գնումներ կատարել՝ զգեստապահարանը թարմացնելու համար։ Գումար մի խնայեք ինքներդ ձեզ վրա. այդ ներդրումները կփոխհատուցվեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 22-28-ը․ Ձկներ

Առջևում ձեզ բուռն ժամանակ է սպասվում: Շատ անելիքներ կլինեն, բայց անընդհատ կունենաք զգացողություն, որ դրանց թիվը չի պակասում... Զբաղված լինելու պատճառով կարող եք բաց թողնել սեփական ընտանիքում տեղի ունեցող կարեւոր փոփոխությունները։ Այժմ կարող եք և պետք է հետևեք ձեր կազմվածքին:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2497 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 5-11-ր 2023 թ․

06.06.2023
2023 թվականի հունիսի 5-ից հունիսի 11-ը ընկած շաբաթը կլինի նվազող լուսնի ազդեցության տակ։ Երկուշաբթին Լիալուսնի հաջորդ օրն է, երբ էներգիան աճում է: Լավ կանցնեն ժամադրությունները, ընկերների հետ հանդիպումները, մարդիկ անկաշկանդ կլինեն։ Բայց կան որոշ առողջական վտանգներ:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ․

29.05.2023
Հետաքրքիր ժամանակաշրջան է, որի ընթացքում մարդկանց մեծ մասի կարողություններն ու հնարավորություններն ամեն օր կմեծանան և աստիճանաբար կհասնեն գագաթնակետին։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 22-28-ր 2023 թ․

22.05.2023
Կյանքում ցանկացած փոփոխության համար բարենպաստ շրջան է, որը ձեզ կբերի հարաբերությունների նոր փուլի։ Այս շաբաթը լավ կլինի ֆինանսական եկամուտների կամ կարիերայի առաջխաղացման համար:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 15-21-ր 2023 թ․

15.05.2023
Սա ոչ միանշանակ շրջան է Կենդանակերպի բոլոր նշանների համար, և 2023 թվականի մայիսի 15-21-ը շաբաթվա աստղագուշակը խոստանում է իրադարձությունների բազմազանություն:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ․

08.05.2023
Կենդանակերպի բոլոր նշանների կյանքի ներուժը կավելանա, ինչը բարենպաստ կանդրադառնա ուրիշների հետ շփման վրա։ Դուք ուշադրության կենտրոնում կլինեք, ուր էլ որ գնաք։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 1-7-ը 2023 թ

30.04.2023
Ձեզ սպասում են զգացմունքների փոթորիկ և վառ զգացմունքներ, որոնց մասին կցանկանաք խոսել ձեր սիրելիի հետ: Մի դիմադրեք այդ պոռթկումին, քանի որ դա ձեր հարաբերություններում նոր ու հրաշալի փուլի սկիզբ կլինի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-06-2023 10:23
Նախկին թագավորական ծովային հետեւակ Էլոն Միզոնը փոստային ինդեքսների վիճակախաղում մրցանակ է շահել կնոջ շնորհիվ, ով ստորագրել է մասնակցելու համար մահից անմիջապես առաջ: 77-ամյա բրիտանացին 4 մլն դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդից ստացել է 493 076 դոլար: Միզոնը շահումն անվանել է «հրաշք»:
08-06-2023 10:15
Ումեոյի համալսարանի (Շվեդիա) գիտնականները հերքել են տղամարդկանց եւ կանանց հոտառական ունակությունների տարբերությունները:
08-06-2023 03:49
83-ամյա Ալ Պաչինոն, ով պնդել է ԴՆԹ թեստ անցկացնել, համակերպվել է սիրելիի հղիությանը։ Հայտնի ռեժիսորը խոստովանել է, որ շատ հուզված է երեխայի սպասումով. մեծ տարիքում նա այլեւս հայր դառնալու հույս չուներ։
08-06-2023 01:41
Մարզական ընտանիքում նոր համալրում կա. գեղասահքի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ելենա Ռադիոնովան և Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Կոնստանտին Կուչաևը պաշտոնապես ամուսին և կին են դարձել։
08-06-2023 00:54
Մոդել Սոֆյա Մարտինովան, ով աշխատում է Coach, Marc Jacobs, Fendi, Jil Sander, Dolce & Gabbana, Loewe, Giambattista Valli, Alexander McQueen, Miu Miu ապրանքանիշերի հետ և 2020 թվականին դարձել է Dior օծանելիքի դեմքը, հայտարարել է նախկին սիրելի՝ բլոգեր Դանիլա Ֆիլիպովի, կողմից ենթարկվող ցհալածանքների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.06.2023
Դիտվել է 12231 անգամ
05.06.2023
Դիտվել է 5244 անգամ
06.06.2023
Դիտվել է 370 անգամ
07.06.2023
Դիտվել է 101 անգամ
08.06.2023
Դիտվել է 77 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster