Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ

31.10.2021

Առնվազն յոթ պատճառ կա, թե ինչու բախտը կարող է շրջանցել մեզ։ Հիշեք, որ աստղերի տրամադրությունը չի գրում ձեր պատմությունը, այլ միայն օգնում կամ խանգարում է ձեզ դա անել ինքնուրույն: Ժամանակն է համախմբվելու և դադարելու բացասական վերաբերմունք ցուցաբերել, հայհոյել ճակատագիրին: Նոյեմբերը փոփոխությունների ժամանակաշրջան է, հիմնականում՝ դրական:


Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ. Խոյ

Խոյերը կարող են բարելավել իրենց կյանքը՝ հետևելով համարժեք փոխանակման օրենքին: Եթե ուզում եք ինչ-որ բան ստանալ այս կյանքից, պետք է ինչ-որ բան տաք: Սա ուրիշներին օգնելու, ինչ-որ մեկին ուշադրություն, աջակցություն, սեր տրամադրելու լավագույն ժամանակն է: Աշխատանքում և բիզնեսում Խոյերը պետք է լինեն ավելի կարգապահ, ճշտապահ և պատասխանատու։ Սա հատկապես վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր զբաղեցնում են բարձր պաշտոններ և ղեկավարում են մեծ անձնակազմ։ Ուրիշների հարգանքն այժմ չի կարելի կորցնել։

• Բարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 15, 20, 25, 29
• Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 17, 22, 27

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ. Ցուլ

Ցուլերը ստիպված կլինեն շատ բան սովորել՝ սիրային և գործարար ոլորտներում։ Հնարավոր է ոմանք սկսեն աշխատանք փնտրել, պարտականություններից ելնելով ստիպված կլինեք անընդհատ խոսել նոր մարդկանց հետ։ Եթե հարկ լինի հանդիպել ինչ-որ կարևոր մարդու, ապա օգտակար կլինի նախապես իմանալ նրա բնավորության հիմնական գծերը։ Դուք կարող եք անգամ ձեռքերի շարժումներից կարդալ նրա էներգետիկան և բնավորությունը: Օգտակար կլինի նաև լսել ձեր կանխազգացողությանը։ Նոյեմբերին Ցուլերի վեցերորդ զգայարանը չի խաբի։ Ընդհակառակը, այն կօգնի ցանկացած մակարդակում և ցանկացած ոլորտում կարևոր որոշումներ կայացնելիս:

• Բարենպաստ օրերը՝  1, 5, 9, 13, 18, 23, 28
• Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 15, 20, 25, 30

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ. Երկվորյակ

Երկվորյակները նոյեմբերին չափազանց արդյունավետ, հմայիչ ու գրավիչ կլինեն։ Սա նշանակում է, որ նրանք կարող են ձեռք բերել բազմաթիվ նոր ընկերներ, ինչպես նաև թշնամիներ։ Թերևս ժամանակն է կառուցելու սեփական հզոր էներգետիկ վահան՝ ապահովելու համար անձնական տարածքը և կանխելու հակամարտությունները: Աստղերն ու մոլորակները կփորձարկեն Երկվորյակների ուժը՝ նոր խնդիրներ առաջադրելով նրանց, բայց եթե այս Նշանի ներկայացուցիչները չտրտնջան ճակատագրից, ապա կկարողանան շատ բան սովորել՝ գլուխները բարձր պահած հաղթահարելով բոլոր հնարավոր խոչընդոտները։

• Բարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 16, 21, 26, 30
• Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 18, 24, 28

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ. Խեցգետին

Նոյեմբերը Խեցգետինների համար տնային միջավայրի վերափոխման ժամանակաշրջան է։ Հզոր ֆեն-շուի թալիսմանները, կահույքի ժամանակին մաքրումն ու վերադասավորումը կօգնեն ավելի լավ դարձնել տան էներգետիկան։ Ամսվա ընթացքում սիրային ոլորտում սպասվում են հաճելի անակնկալներ։ Միայնակ Խեցգետինները կկարողանան հանդիպել իրենց սիրուն, իսկ նրանք, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են՝ զգալիորեն կամրապնդեն դրանք։ Աստղագուշակները նաև խորհուրդ են տալիս անել այնպիսի գործեր, որոնք պահանջում են արագ ավարտ: Մի հետաձգեք այն, ինչ կարող եք հիմա անել: Նոյեմբերը չափազանց արդյունավետ ամիս է։

• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 14, 18, 22, 27
• Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 16, 20, 25, 29

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ. Առյուծ

Առյուծներն իրենց ճանապարհին շատ դրական փոփոխություններ կտեսնեն բոլոր ոլորտներում: Տեղական նշանակության նպատակների և խնդիրների մեծ մասը կլուծվեն: Հնարավոր է, որ ի հայտ գան նոր հավակնոտ նպատակներ։ Հիմա գլխավորը հիշելն է, որ երջանկությունը լռություն է սիրում։ Պետք չէ ամեն քայլափոխի տարածել ձեր հաջողությունները ու խոսել հետագա անելիքների մասին։ Դա նոր դժվարություններ կստեղծի եւ թույլ չի տա արագ իրականացնել ձեր ծրագրերը։ Առողջական խնդիրները կարող են խառնաշփոթի հանգեցնել: Ժամանակն է հոգ տանելու սեփական առողջության մասին։

• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 16, 21, 26, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 14, 19, 24, 28

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ. Կույս

Կույսերը նոյեմբերին իսկապես վեցերորդ զգայարանի օգնության կարիքը կունենան։ Պարանոցի համար վարժությունները կօգնեն ամրապնդել էներգիան և սրել ինտուիցիան։ Հիմա ժամանակն է ոչ միայն մտածելու ներկայի կամ անցյալի, այլև հեռանկարների մասին։ Նոյեմբերին Կույսերը կարող են ստեղծագործ մտքի կարիք ունենալ։ Արտասովոր որոշումներ կայացնելու համար դրսից մի փոքր օգնության կարիք կունենաք։ Պետք է լսել ուրիշների խորհուրդները։ Նոյեմբերին օգտակար կլինեն նաև գործնական ու անձնական ուղևորությունները։

• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 14, 19, 22, 27
• Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 16, 21, 25, 29

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ. Կշեռք

Կշեռքները կարող են ունենալ մի փոքր սրված աշնանային խառնաշփոթ, բայց հեշտությամբ կկարողանան գլուխ հանել դրանից: Նշանի միայնակ ներկայացուցիչներին կհաջողվի գայթակղել շրջապատին։ Ռոմանտիկան և սիրախաղը ձանձրույթի ու բացասականության հաղթահարման լավագույն դեղամիջոցն են: Ամուսնացած Կշեռքները և նրանք, ովքեր հարաբերությունների մեջ են, պետք է հնարավորինս շատ ժամանակ տրամադրեն սիրելիների և երկրորդ կեսի հետ շփվելու համար: Ժամանակի հետ կուտակված փորձը և խորհուրդները նույնպես կօգնեն ձեզ ազատվել վատ տրամադրությունից։ Բիզնեսում և աշխատանքի մեջ աստղագուշակները Կշեռքներին խորհուրդ են տալիս օբյեկտիվորեն գնահատել իրենց հնարավորությունները, չշտապել որոշումներ կայացնելիս և նայել մեդալի երկու կողմերն էլ:

• Բարենպաստ օրերը՝ 2, 6, 11, 15, 20, 26, 30
• Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 13, 17, 22, 28

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ. Կարիճ

Կարիճները հենց ամսվա սկզբին պետք է տունը մաքրեն անախորժություններ գրավող բաներից, ընդհանուր մաքրություն անեն։ Դա ձեզ օգտակար կլինի: Դուք կարող եք նաև ազատվել աշխատավայրում առկա խառնաշփոթից՝ ձեր արդյունավետությունը բարձրացնելու համար: Կարիճներն ամսվա կեսերին որոշակի էներգետիկ խոցելիություն կունենան։ Նրանց անհրաժեշտ կլինի հնարավորինս քիչ շփվել տհաճ մարդկանց հետ։ Ավելի լավ է շրջանցել ուրիշների կպչուն կարծիքները և ուշադրություն չդարձնել սադրանքներին ու քննադատություններին։

• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 12, 19, 23, 27
• Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 16, 21, 25, 29

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ. Աղեղնավոր

Աղեղնավորներին չափազանց դինամիկ ժամանակ է սպասվում, և նրանք անպայման էներգիայի պաշտպանության կարիք կունենան։ Աստղաբանները գտնում են, որ նոյեմբերին այս նշանի ներկայացուցիչները պետք է խաղադրույք կատարեն սիրային ոլորտի վրա։ Թերևս եկել է հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու, հոգու ընկեր որոնելու ժամանակը: Եթե կյանքում լուրջ ու ինքնաբուխ փոփոխություններ տեղի ունենան, ապա անհանգստանալու կարիք չկա, քանի որ Աղեղնավորները միշտ կկարողանան այդ փոփոխությունները իրենց օգտին շրջել ։ Իրադարձությունները ճակատագրական չեն լինի՝ ամեն ինչ կգտնվի լիակատար վերահսկողության տակ է։

• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 15, 20, 26
• Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 13, 18, 23, 28

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ. Այծեղջյուր

Նոյեմբերին Այծեղջյուրները կկարողանան հասնել հոգևոր վերելքի, եթե նրանք կիրառեն եղած փորձը, շփվեն իմաստուն մարդկանց հետ, հետևեն համապատասխան ուսմունքներին: Այս նշանի ներկայացուցիչները խելացի մարդիկ են, ովքեր գիտեն քննադատաբար մտածել։ Այծեղջյուրները միշտ տեսնում են մեծ պատկերը, և այդ պատճառով մեկ քայլ առաջ են շատերից։ Նոյեմբերը հիանալի ժամանակ է հավերժական հարցեր հնչեցնելու համար՝ «ինչպե՞ս», «ինչո՞ւ», բայց մի մոռացեք հրատապ խնդիրների մասին: Աստղագուշակները Այծեղջյուրներին խորհուրդ են տալիս պայքարել մելանխոլիկ տրամադրության դեմ։ Հակառակ դեպքում կարող են ձեռքից բաց թողնել հաջողությունը։

• Բարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 17, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 15, 20, 26, 30

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ. Ջրհոս

Ջրհոսները Կենդանակերպի ամենապատասխանատու և վստահելի նշաններից են։ Բնավորության այս ուժեղ և կարևոր գծերը նոյեմբերին նրանց բազմիցս կօգնեն ջրից չոր դուրս գալ: Աստղերը կբարձրացնեն նրանց մարտական ոգին, վստահություն կհաղորդեն ու կօգնեն լուծել կուտակված խնդիրները։ Հաջողության անդադար ձգտումը լավ է, բայց նոյեմբերին պետք է հիշել նաև հանգստի մասին: Գերադասելի է, որ Ջրհոսներն ընտրեն խաղաղ հանգիստ տանը՝ սիրելիների հետ կամ միայնության մեջ: Կարող եք ֆիլմեր դիտել, սեղանի խաղեր խաղալ, քնել, համեղ ուտելիք պատրաստել։

• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 16, 21, 25

• Անբարենպաստ օրերը՝1, 5, 9, 14, 19, 23, 27

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ․ Ձկներ

Ձկների համար նոյեմբերի սկիզբին որոշ դռներ կարող են փակ մնալ: Դրանք բացելուն նրանց կօգնեն փորձառությունն ու հատուկ վարժանքները։ Այս ամիս անգործությունը հավասարազոր է կործանման: Կարևոր է ակտիվ լինել բոլոր ոլորտներում, լուծել հրատապ խնդիրները, բայց չմոռանալ հանգստի մասին։ Բիզնեսում և, ընդհանրապես, ֆինանսական հարցերում ավելի լավ է ընտրել գիշատչի մարտավարությունը՝ պետք է սպասել և որսալ հարձակման հարմար պահը։ Ձկների ստեղծագործական կարողությունները փոքր-ինչ կնվազեն, սակայն ամսվա երկրորդ կեսին կրկին կվերականգնվեն։

• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 16, 21, 25
• Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 14, 19, 23, 27

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6193 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2023 թ․

01.10.2023
2023 թվականի հոկտեմբերը մեզանից շատերին կդրդի անսպասելի գործողությունների, ընդ որում նորարարության հետ կապված գաղափարները կգան ամսվա սկզբին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2024 09:48
Կանադացի և բրիտանացի հոգեբանների միջազգային թիմը պարզել է, որ մարդկանց մեծամասնության համար դժվար է վերստին կապ հաստատել հին ընկերների հետ: Որպես հաղորդակցության վերականգնման հիմնական խոչընդոտներ նշվել են մերժվելու վախը, անհարմարության և մեղքի զգացումը: Որպես նախկին ընկերոջը զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու լավագույն պատճառը համարվել է նրա ծննդյան օրը, ինչպես նաև ընդհանուր հուշերը հիշեցնելու ցանկությունը:
25-04-2024 03:55
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը պարգևատրվել է Պատվո ասպետների շքանշանով: Պատվավոր մրցանակը հանձնել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը։ Միդլթոնը շքանշանը ստացել է ի երախտագիտություն իր երկարամյա պետական ծառայության։ Նա թագավորական ընտանիքի՝ այս մրցանակը ստացած առաջին անդամն է։
25-04-2024 02:01
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրությանը իր նոր ընկերոջ՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Սելենա Գոմեսին և Բենի Բլանկոյին նկատել են «Նյու Յորք Նիքսի» և «Ֆիլադելֆիա Սեվեվթի սիքսերս» բասկետբոլային խաղի ժամանակ:
25-04-2024 01:05
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինն իր անձնական բլոգում խոսել է իր ծանր հիվանդության մասին։ «Ինչու՞ է իմ ջերմաստիճանն այդքան ցածր: Այս տարի ես շատ վատ ալերգիա ունեմ, բայց դա դեռ ամենը չէ: Ես ունեմ թարախային սինուսիտ։ Սա շատ լուրջ հիվանդություն է։ Նրանք, ովքեր երբևէ հանդիպել են սինուսիտի թեկուզ ախտանիշներին, լավ գիտեն, թե դա ինչ է»,- կիսվել է գործարար կինը։
25-04-2024 00:13
Կարինա Նիգայը բաժանվել է միլիարդատիրոջ որդի և Ֆորմուլա 1-ի մրցարշավորդի Նիկիտա Մազեպինից։ Բաժանորդի հարցին, թե որտեղ է իր ընկերը, Նիգայը պատասխանել է, որ այժմ միայնակ տիկնոջ կարգավիճակում է։ «Ինչ-որ տարօրինակ սկզբունքի համաձայն՝ մարդիկ հանդիպում ու անցնում են նույն շրջապտույտի միջով անծանոթներից... մինչև ամենամոտ մարդիկ և նորից՝ անծանոթների...»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 531 անգամ
18.04.2024
Դիտվել է 243 անգամ
19.04.2024
Դիտվել է 190 անգամ
23.04.2024
Դիտվել է 137 անգամ
25.04.2024
Դիտվել է 43 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster