Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Բեյոնսեն խոսել է անցյալի սխալների մասին. «Ես շատ հաճախ էի դիետաներ պահում»

12.08.2021

39-ամյա երգչուհի Բեյոնսեն դարձել է Harper՝s Bazaar ամսագրի ամերիկյան տարբերակի նոր հերոսուհին: Փոփ -դիվան նկարահանվել է սեպտեմբերյան համարի չորս շապիկների համար, որոնք ստացել են The Icon Issue անվանումը:

Բրիտանացի նորաձևության լուսանկարիչ Քեմփբել Էդդի տեսախցիկի առջև Բեյոնսեն հայտնվել է ինչպես adidas ապրանքանիշի համար իր Ivy Park Rodeo սպորտային հագուստի չորրորդ հավաքածույով, այնպես էլ Gucci-ի շքեղ շրջազգեստով՝ խորը դեկոլտեով և փետուրներով զարդարված թևքերով:

600x400

Բեյոնսեի նոր համագործակցությունը adidas-ի հետ ներշնչված է աֆրոամերիկացի կովբոյների ոճից: Ընդհանուր առմամբ, այն ներառում է հագուստի 58 նմուշ, կոշիկի 5 մոդել և 13 աքսեսուար: Նոր ֆոտոսեսիայի նկարներում աստղը կեցվածք է ընդունել կիսաթափանցիկ բոդիով, կովբոյական գլխարկով և ջինսե մարզահագուստով՝ իր իսկ հավաքածուի շերտերով:

600x400

Նոր համարում Բեյոնսեն վերլուծում է, թե ինչի հասել է իր 40 տարիների ընթացքում (սեպտեմբերի 4-ին նա նշելու է իր տարեդարձը): Աստղը պնդում է, որ իր կարիերայի ընթացքում ստիպված է եղել ենթարկվել ընդհանուր ընդունված կանոններին և չափանիշներին, և միայն հիմա է վերջապես կարողացել ազատ շնչել և դառնալ ինքն իրեն:

«Ես տասնամյակներ շարունակ հետևել եմ բոլոր կանոններին, ուստի այժմ կարող եմ խախտել արգելքները: Ապագայի իմ հիմնական ցանկությունն է շարունակել անել այն ամենը, ինչը, շատերի կարծիքով, չպետք է անեմ», - ասում է աստղը:

600x400

Հրատարակությանը տված հարցազրույցում Բեյոնսեն նաև վերլուծել է իր վերաբերմունքը սեփական մարմնի նկատմամբ և եկել այն եզրակացության, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում չափազանց կոշտ է եղել իր նկատմամբ: Աստղը համոզված է, որ իզուր է այդքան հաճախ դիետա պահել՝ փորձելով իրեն համապատասխանեցնել գեղեցկության ընդհանուր ընդունված չափանիշներին և չի հասկացել, որ կնոջ իսկական գեղեցկությունը նրա առողջության մեջ է՝ ֆիզիկական և մտավոր:

«Նախկինում ես շատ հաճախ էի դիետա պահում՝ սխալմամբ հավատալով, որ ինքնդ քեզ հետևելը ֆիզիկական վարժություններն են և մարմնի վրա խիստ կենտրոնացումը: Առողջությունս, այն, ինչ զգում եմ առավոտյան, հոգեկան հանգստությունս և ժպիտների քանակը` ահա, թե ինչի վրա եմ այժմ կենտրոնանում: Հոգեկան առողջությունը նույնպես ինքներդ քո նկատմամբ հոգատարություն է: Հիմա ես փորձում եմ կոտրել վատ ինքնազգացողության և ինքնամոռացության այս արատավոր շրջանակը: Ձեր մարմինը ձեզ միշտ հուշում է այն ամենը, ինչը պետք է իմանալ, բայց ես պետք է սովորեի նախ լսել այն: Այս գործընթացը վերաբերում է նրան, թե ինչպես փոխել ձեր սովորությունները, դադարել ուշադրություն դարձնել չիպսերի տոպրակին և ձեր շուրջը տիրող քաոսին»,-ասել է աստղը:

600x400

Ամսագրի տպագիր տարբերակը հասանելի կլինի միայն օգոստոսի 31-ին, սակայն համացանում արդեն հայտնվել են սեպտեմբերյան համարի ֆոտոշարքից առաջին լուսանկարները, ինչպես նաև հատվածներ՝ Բեյոնսեի հարցազրույցից:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3079 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 403 անգամ
17.04.2024
Դիտվել է 270 անգամ
18.04.2024
Դիտվել է 203 անգամ
19.04.2024
Դիտվել է 171 անգամ
23.04.2024
Դիտվել է 78 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster