Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 19-25-ը 2021 թ

19.07.2021

Հուլիսի 19-23-ն աճող լուսին է: Եթե դուք անվճռական եք, ապա այս ընթացքում ձեզ հետ ոչինչ չի պատահի: Բայց նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչպես արագ որոշումներ կայացնել, այս օրերը կարող են նշանավորվել հսկայական հաջողություններով: Ոչնչից մի վախեցեք: Աճող Լուսնի պայմաններում դուք կարող եք և պետք է նոր բան սկսեք և առաջ շարժվեք:

Հուլիսին 24-ին  լիալուսին է: Ինչ էլ որ պատահի այդ օրը, ընդունեք երախտագիտությամբ: Սա աստղերի ու աստղագուշակների խորհուրդն է: Նույնիսկ, եթե ձեզ ինչ-որ բան չի գոհացնում, փորձեք դրա մեջ հաճելի պահեր գտնել և կենտրոնանալ դրանց վրա:

Հուլիսի 25-ին նվազող լուսին է: Այդ օրվա հիմնական խնդիրը ցանկացած ունայնությունից խուսափելն է: Մի շտապեք ինքներդ և մի արագացրեք ոչ մեկին: Ավելի լավ է այս օրերն անցկացնել հանգիստ ռիթմով:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 19-25-ը. Խոյ

Փորձեք այս ժամանակահատվածում հնարավորինս շատ հանգստանալ: Ապագայում ձեր աշխատունակությունը կախված կլինի դրանից: Պարտք մի տվեք հիմա, նույնիսկ, եթե ձեր հարազատները խնդրեն: Աստղերը խորհուրդ են տալիս հաճախել միջոցառումներ ու հանդիպումներ՝ ծանոթություններ հաստատելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 19-25-ը. Ցուլ

Կատարյալ ժամանակահատված է ինքնակրթության համար: Սկսեք լսել օգտակար դասախոսությունների շարք, տեսանյութեր դիտել կամ ավելի շատ կարդացեք: Շաբաթվա երկրորդ կեսին կարևոր գործեր մի՛ պլանավորեք: Լավ ժամանակ է դիետա պահելու և բեռնաթափման համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 19-25-ը. Երկվորյակ

Ձեզ բարենպաստ ժամանակաշրջան է սպասվում: Առաջին հերթին դա վերաբերում է աշխատանքային խնդիրներին և հարցերին: Ղեկավարները կնկատեն ձեր ջանքերը: Երկրորդ կեսի հետ հարաբերություններում զուսպ եղեք: Որոշ դժգոհությունների մասին ավելի լավ է լռեք: Ի դեպ, հիմա ավելի շատ գրկախառնվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 19-25-ը. Խեցգետին

Այն, ինչ դուք պլանավորել եք, տեղից չի շարժվի: Հարկ կլինի օգնություն խնդրել: Բայց փնտրեք շահագրգիռ օգնականի: Տեղափոխման և վերանորոգման համար լավագույն ժամանակը չէ, մի փոքր հետաձգեք դրանք: Եթե ամառանոց ունեք, զբաղվեք պարտեզում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 19-25-ը. Առյուծ

Լարված ժամանակահատվածը թույլ չի տա հանգիստ շունչ քաշել: Տանը հնարավոր են դժվարություններ, իսկ աշխատավայրում՝ գործընկերների հետ թյուրիմացություններ: Հիշե՛ք, ամեն ինչ կախված է ձեզանից: Մտածեք, թե ինչպես կարող եք իրավիճակը շրջել ի նպաստ ձեզ: Ժամանակահատվածը հղի է վնասվածքներով. զգույշ եղեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 19-25-ը. Կույս

Կատարյալ հնարավորություն կստանաք ընտանիքի, հատկապես երեխաների հետ շփվելու համար: Ժամանակ անցկացրեք ընտանիքի անդամների հետ, նույնիսկ, եթե աշխատավայրում բոլորը պահանջում են ձեր ուշադրությունը: Դուք հիմա չպետք է գնումներ կատարեք՝ ամբողջ գումարը ծախսեելու հարկ չկա: Ավելի լավ է դրանք խնայեք ապագա գնումների համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 19-25-ը. Կշեռք

Ուշադիր եղեք. շատերը կցանկանան հումորներ անել ձեր վրա: Ընդհանրապես, այս ընթացքում ամեն ինչին հումորով վերաբերվեք: Առօրյայում կուտակված լարվածությունից ազատվելուն կօգնի հողի հետ աշխատանքը: Գնացեք ամառանոց և այնտեղ զբաղվեք: Դրանից հետո մի մոռացեք հանգստանալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 19-25-ը. Կարիճ

Այս շրջանում գործնական հանդիպումներն անհաջող կլինեն: Փոխարենը երկրորդ կեսի և ընկերների հետ ժամադրությունները կանցնեն անմոռանալի: Աշխատեք այս օրերին պարտքով փող չվերցնել: Վերադարձնելը դժվար կլինի, իսկ հարաբերությունները՝ կփչանան: Նաև վեճերի մեջ մի նեգրավվեք․ կպարտվեք ...

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 19-25-ը. Աղեղնավոր

Վեճերն այժմ ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Փորձեք չեզոք լինել, հատկապես՝ աշխատավայրում: Էներգիան և հույզերը մի ծախսեք անարժան մարդկանց վրա. զտեք շփումները: Երիտասարդ սերնդի հետ հակասությունները կարող են տհաճ իրավիճակների հանգեցնել: Ձեզ հանգիստ տվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 19-25-ը. Այծեղջյուր

Ցանկացած փորձ այժմ հաջողությոմբ կպսակվի: Օրինակ, կարող եք փոխել ձեր սանրվածքը, աշխատանքի կամ բնակության վայրը: Միայնակները կարող են գտնել իրենց երկրորդ կեսը, իսկ նրանք, ովքեր ամուսնացած չեն, կարող են ամուսնության առաջարկ ստանալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 19-25-ը. Ջրհոս

Նույնիսկ, եթե այս ժամանակահատվածում ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, դժվար թե կարողանաք փոխել այն: Այնպես որ, արտաշնչեք և հանգստացեք: Հնարավորինս քիչ շփվեք, հատկապես, եթե զրուցակիցը հետաքրքիր չէ: Շաբաթվա երկրորդ կեսին հետաքրքիր առաջարկ կստանաք: Համաձայնվեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 19-25-ը․ Ձկներ

Եթե ինչ-որ բանում համոզված չեք, ավելի լավ է մի սկսեք: Սա առաջիկա օրերի կարգախոսը պետք է լինի: Հոգատար եղեք մտերիմների նկատմամբ. նրանք ձեր աջակցության կարիքն ունեն: Այժմ ձեր սիրելին իրեն տարօրինակ կպահի: Լարեք ուշադրությունը, որպեսզի ոչ մի բան բաց չթողնեք:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2245 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 11-17-ը 2021 թ

11.10.2021
Այս օրերը բարենպաստ են սովորելու, վերապատրաստվելու, ինքնակատարելագործվելու, այսինքն՝ այնպիսի բաների համար, որոնցից ակնկալում եք հոգևոր աճ և առաջընթաց:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 4-10-ը 2021 թ

04.10.2021
Այս շրջանում վստահ եղեք ինքներդ ձեզ վրա. այդ պարագայում շրջապատը ձեզ կընկալի որպես ուժեղ անհատականություն: Հատկապես այս կանոնը պետք է օգտագործվի աշխատանքային հարցերի լուծման ժամանակ:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը 2021 թ

27.09.2021
Շաբաթը բարենպաստ է ապագայի համար ծրագրեր կազմելու, սպորտի, ֆիթնեսի և կերպարի փոփոխության համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 20-26-ը 2021 թ

20.09.2021
Եթե ցանկանում եք փոխել աշխատանքը, ավելի լավ է դա անեք հիմա: Գործընթացը կանցնի հարթ, ավելին՝ հավանականությունը, որ այդ փոփոխությունը միայն դեպի լավը կլինի՝ մեծ է:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 13-19-ը 2021 թ

13.09.2021
Այն գործերը, որոնք երկար ժամանակ չէիք կարողանում տեղից շարժել, կսկսեն առաջ գնալ: Ընդ որում՝ այս շաբաթվա առաջին իսկ օրվանից: Օգտագործեք այս ժամանակը հին խնդիրնրը լուծելու և շուտով նոր նախագծեր սկսելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 6-12-ը 2021 թ

06.09.2021
Ժամանակաշրջանը կարող է ճակատագրական դառնալ: Եթե ցանկանում եք իրականացնել որևէ գաղափար, նախաձեռնեք այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-10-2021 11:25
Հոկտեմբերի 13 -ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական կանանց ֆորումը: Միջոցառումը տեղի է ունենում երեք տարին մեկ, որտեղ քննարկվում են կանանց դերը ժամանակակից աշխարհում և գլոբալ խնդիրներում: Երեկ նիստի մոդերատորն է եղել Վլադիմիր Պուտինի 36-ամյա  դուստրը՝ Մարիա Վորոնցովան, քննարկվել է «ԴՆԹ-ի ուսումնասիրությունը որպես ինքնաճանաչման միջոց» թեման: 
15-10-2021 10:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը ապրում է Թուրքիայում, նրա հասակը 215․16 սմ է։ Ռյումեյսա Գելգին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր նաև 2014 թվականին՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ դեռահաս։ Այն ժամանակ նրա հասակը 213 սմ էր։
15-10-2021 10:33
Ճարպակալում ունեցող մարդկանց համար շատ կարեւոր է սպորտով զբաղվելը, եւ դա ամենեւին էլ քաշի կորստի համար չէ. վարժությունները նրանց համար ինքնին օգտակար են: Ճարպակալում ունեցող մարդիկ, որոնք նստակյաց կյանք են վարում, կարող են 30%-ով կամ ավելի նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը, եթե սկսեն վարժություններ անել:
15-10-2021 10:23
Մարդուն օրական անհրաժեշտ կալորիականությունը պետք է հաշվարկել՝ հաշվի առնելով նրա քաշը. խորհուրդ է տրվում յուրաքանչյուր մեկ կիլոգրամ քաշի համար սպառել 25-30 կիլոկալորիա:
15-10-2021 07:18
Շուրջ 3 միլիարդ մարդ, այսինքն՝ երկրի ամբողջ բնակչության մոտ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2021 թ

01.10.2021
Ամսվա դժվար մեկնարկը հնարավորություն կտա աճել որպես անհատականություն, կենտրոնանալ և ցույց տալ ուժեղ կողմերը: Դա ոչ միայն կհանգեցնի դրական արդյունքների, այլև հնարավորություն կտա կառավարելի դարձնել իրադարձությունները:

LADYNEWS TV
50-ամյա Քրիստինա Օրբակայտեն ներկայացրել է տեսահոլովակ իր նոր ՝ «Երազանք երազում» երգի հիման վրա: Տեսահոլովակում նկարահանվել է նաև նրա իննամյա դուստրը՝ Կլաուդիան, որին Օրբակայտեն լույս աշխարհ է բերել Միխայիլ Զեմցովի հետ ամուսնության ժամանակ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.10.2021
Դիտվել է 1667 անգամ
14.10.2021
Դիտվել է 1024 անգամ
12.10.2021
Դիտվել է 445 անգամ
13.10.2021
Դիտվել է 339 անգամ
15.10.2021
Դիտվել է 333 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster