Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 28-ից օգոստոսի 4-ը 2021 թ

28.06.2021

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը նվազող լուսին է: Լավ ժամանակաշրջան է գործ անելու համար, հատկապես՝ տան բարեկարգման, ընտանիքի, երեխաների և սիրելիների հետ կապված: Հիանալի ժամանակ է բնության գրկում անցկացնելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 28-ից օգոստոսի 4-ը. Խոյ

Խոյի ուշադրության կենտրոնում այս շաբաթ լինելու են գործընկերների, ղեկավարության և տարիքով ու դիրքով իրենցից բարձր գտնվողների հետ շփումները: Ցանկալի է հրաժարվել նախաձեռնություններից այն հարցերում, որոնք դուրս են ձեր իրավասության ոլորտից: Սա վերաբերում է ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական կյանքին: Դարձեք մի պահ դրսի դիտորդ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 28-ից օգոստոսի 4-ը. Ցուլ

Շաբաթվա աստղագուշակը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել սեփական առողջությանը: Բացառեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հեռու նմացեք այն ամենից, ինչը խանգարում է և խախտում հոգեկան հարմարավետությանը: Սովորական կյանքի ուղուց փոքր-ինչ շեղումները բացասաբար կանդրադառնան ձեր ինքնազգացողության վրա: Ընտանիքի անդամները հոգեբանական և ամեն կարգի աջակցություն կցուցաբերեն բոլոր ձեռնարկներում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 28-ից օգոստոսի 4-ը. Երկվորյակ

Այս նշանի տակ ծնվածների համար շաբաթվա հիմնական իրադարձությունները տեղի կունենան աշխատանքի հետ կապված: Ձեզ տրված է գործողությունների լիակատար ազատություն ամեն հարցում, անկախ նրանից, թե ինչ եք ձեռնարկում: Այն ամենը, ինչ կցանկանաք, կկատարվի ըստ պահանջի: Փորձեք իմաստուն օգտագործել այս նվերը: Շատ բան մի ցանկացեք և հաշվի առեք ձեր շրջապատի հետաքրքրությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 28-ից օգոստոսի 4-ը. Խեցգետին

Ճակատագրական փոփոխություններ չեն սպասվում, բայց այն, ինչ տեղի կունենա այս օրերին, ձեզ կստիպի մտածել այդ մասին: Պատճառը կլինի սիրելիի անսպասելի խոստովանությունը կամ երեխայի արարքը: Այս ժամանակահատվածում լավ է մտածել այն մասին, արդյո՞ք դուք շատ եք տարված ձեր սեփական շահերով, և արդյոք չե՞ք մոռացել մտերիմների մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 28-ից օգոստոսի 4-ը. Առյուծ

Ամեն իմաստով ստեղծագործական շրջան է սպասվում: Դուք բառացիորեն լող եք տալու սիրելիների, մտերիմների, ընկերներ-ընկերուհիների սիրո մեջ: Եվ այս ամենը կօգնի ձեզ հաջողությամբ հաղթահարել բարդ խնդիրները, որոնք հարկ կլինի լուծել աշխատավայրում: Աստղերը երիտասարդներին խոստանում են ռոմանտիկ ծանոթություն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 28-ից օգոստոսի 4-ը. Կույս

Կլինի մեծ քանակությամբ էներգիա, և որպեսզի ձեզ լավ զգաք, այն պետք է օգտագործվի իր նպատակների համար: Լավ կլինի զբաղվել ընտանեկան խնդիրներով, որոնք հետաձգվել են ավելի լավ ժամանակների համար: Իսկ չամուսնացած կանայք մեծ հնարավորություն ունեն վերջապես և անվերադարձ կորցնել իրենց ազատությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 28-ից օգոստոսի 4-ը. Կշեռք

Փորձեք ապրել այստեղ և հիմա: Այս շաբաթվա համար ոչինչ մի պլանավորեք, քանի որ ծրագրերը կարող են հաճախ փոխվել՝ ձեր կամքից անկախ պատճառներով: Առջևում շատ ուղևորություններ են սպասվում ինչպես անձնական, այնպես էլ գործնական նպատակներով: Ուղղակի չմոռանաք հանգստի մասին: Ուրախացրեք ինքներդ ձեզ սպա կենտրոն այցելությամբ կամ նոր սանրվածքով:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 28-ից օգոստոսի 4-ը. Կարիճ

Կյանքի բոլոր ոլորտներում հաջողություններն այժմ մեծապես կախված են ձեր գործունեությունից: Ուստի քայլեր ձեռնարկեք: Մի վախեցեք սխալներ թույլ տալուց և նպատակին չհասնելուց: Առաջնորդվեք այն սկզբունքով, որ փորձը՝ փորձանք չէ: Հիանալի ժամանակ է ցույց տալու ձեր ողջ կարողությունները՝ և՛ աշխատանքում, և՛ սիրո մեջ: Ազատ զգացեք ձեր զգացմունքներն արտահայտելիս:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 28-ից օգոստոսի 4-ը. Աղեղնավոր

Վիթխարի աշխատանքային պլաններ մի կազմեք, ապահով հեռավորություն պահեք սիրելիների և ընկերների հետ հարաբերություններում: Այս պահին ամենալավը ձեր մասին հոգ տանելն է, հետևեք ձեր ֆիզիկական և հոգեկան առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 28-ից օգոստոսի 4-ը. Այծեղջյուր

Առաջիկա շաբաթվա կարգախոսն է՝ «Ռիսկը արդարացված է»: Հաջողության մեծ հնարավորություններ կունենաք այն ամենում, ինչ կցանկանաք անել: Սպասվում են ճակատագրական փոփոխություններ, որոնք կանդրադառնան ֆինանսների, սիրո և ընկերության վրա: Ճիշտ է՝ ստիպված կլինեք վերանայել ձեր որոշ համոզմունքներ և գնահատել առաջնահերթությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 28-ից օգոստոսի 4-ը. Ջրհոս

Անհանգիստ և հոգսաշատ ժամանակաշրջան է: Ձեզ հավանաբար կտանջեն կասկածները: Կշեռքի մի կողմում կլինեն աշխատանքը և սոցիալական հաջողությունը, իսկ մյուսում՝ սերն ու ընտանիքի բարեկեցությունը: Ստիպված կլինենք որևէ մեկին նախապատվություն տալ: Որոշումներ կայացնելիս ապավինեք այն ամենին, ինչ հուշում է ձեր սիրտը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 28-ից օգոստոսի 4-ը․ Ձկներ

Լավ ժամանակաշրջան է հաջող ձեռնարկների համար, հատկապես՝ մասնագիտական և ֆինանսական ոլորտներում: Այնուամենայնիվ, դա անելու համար բոլոր հարցերում դուք պետք է ղեկը ձեր ձեռքը վերցնեք՝ ապավինելով բացառապես ինքներդ ձեզ: Արտաքին օգնությանը դիմեք միայն ծայրահեղ դեպքերում և այն ընդունեք միայն սիրելիներից:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1791 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 13-19-ը 2021 թ

13.09.2021
Այն գործերը, որոնք երկար ժամանակ չէիք կարողանում տեղից շարժել, կսկսեն առաջ գնալ: Ընդ որում՝ այս շաբաթվա առաջին իսկ օրվանից: Օգտագործեք այս ժամանակը հին խնդիրնրը լուծելու և շուտով նոր նախագծեր սկսելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 6-12-ը 2021 թ

06.09.2021
Ժամանակաշրջանը կարող է ճակատագրական դառնալ: Եթե ցանկանում եք իրականացնել որևէ գաղափար, նախաձեռնեք այն:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը 2021 թ

30.08.2021
Երազները իրականացնելը, ինչպես նաև ծրագրեր կազմելն այս ընթացքում անցանկալի է: Բայց հնարավոր և անհրաժեշտ է ամփոփել արդյունքները: Ավելի լավ է դա անել գրավոր:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 23-29-ը 2021 թ

23.08.2021
Այս շաբաթ ձեզնից կպահանջվի կենտրոնանալ նպատակի վրա, վերացնել խոչընդոտները և չտրվել ունայնությանը

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 16-21-ը 2021 թ

16.08.2021
Գործերն այնքան շատ կլինեն, որ առանց բաշխելու չեք հաղթահարի: Մի վախեցեք առաջադրանքներն այլ մարդկանց ուղղորդելուց և ուրիշներից օգնություն խնդրելուց: Հակառակ դեպքում, ձեր սեփական էներգիայի պաշարը կհասցնեք զրոյի:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 9-15-ը 2021 թ․

09.08.2021
Սա լավ ժամանակ է վեհ ու բարոյական գաղափարների հետ կապված նախագծերի իրականացման համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-09-2021 12:16
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը դավաճանել է կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, ինչ-որ «հանրաճանաչ երգչուհու» հետ: Հայտնի է դարձել, որ երաժշտը դավաճանել է ոչ մեկ անգամ: Մասնավորապես նշվում է, որ ռեփերը սիրավեպ է ունեցել այն պահին, երբ զույգը որդի ունեցել՝ Սեյնթին (այժմ նա արդեն 5 տարեկան է): Հիփ-հոփ արտիստի անհավատարմությունը, ըստ աղբյուրների, Քիմին «շատ է վրդովեցրել»:
18-09-2021 12:04
Հետազատությունների համաձայն՝ մարդու ուղեղը կարող է դեգրադացվել առանց մշտական մարզումների: Այնպիսի զբաղմունքը, ինչպես գրքեր կարդալը, աշխատանքը ժամանակի հետ եւ մեծ արագությամբ չի պահպանում ուղեղը տոնուսի մեջ, քանի որ հենց ուսումն է լավագույն տարբերակը: Մշտական ուսուցման դեպքում ուղեղը զարգանում է եւ անգամ մեծանում չափերով:
18-09-2021 12:00
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ առնվազն 30 վայրկյան Մոցարտի դաշնամուրային սոնատներ միացնելը նվազնում է էպիլեպսիկ նոպաները դեղորայքային բուժման չենթարկվող հիվանդների մոտ:
17-09-2021 08:52
Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր երգին և տեսահոլովակին, որը կոչվում է «Ավրորայի աղոթքը»։ «Պոլսահայ արվեստագետ Սիբիլն «Ավրորայի աղոթքը» նվիրել է բոլոր պատերազմներում որբացած երեխաներին»․ թուրքական լրատավակայքերի այս և այլ շեշտադրմամբ հրապարակումներում նշվել է, որ Սիբիլի նոր երգն իր շուրջն է համախմբել երաժշտասերներին։
17-09-2021 08:48
Ճապոնացի արքայադուստր Մակոյի փեսացուն՝ Քեյ Կոմուրոն, ԱՄՆ-ից Ճապոնիա կվերադառնա՝ գալիք հարսանիքին նախապատրաստվելու համար: Հարսանեկան արարողությունն ի սկզբանե նախատեսված էր 2018 թվականի նոյեմբերի 4-ին, սակայն հետաձգվել է ԱՄՆ-ում փեսայի մոր ֆինանսական դժվարությունների պատճառով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2021 թ

01.09.2021
Անհրաժեշտ է ռազմավարական հեռանկարների տեսլականը համատեղել իմպրովիզացիայի կարողության հետ: Այդ դեպքում ճակատագրի բոլոր անակնկալներն ու շրջադարձերը, նույնիսկ եթե դրանք անմիջական օգուտ չբերեն, հաճելի տպավորություններ կավելացնեն:

LADYNEWS TV
Անի Լորակը «Մերկացած» տեսահոլովակում մարմնավորել է շատ տղամարդկանց գաղտնի ցանկությունները: Եվ իր՝ նույնպես:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.09.2021
Դիտվել է 1484 անգամ
16.09.2021
Դիտվել է 887 անգամ
14.09.2021
Դիտվել է 677 անգամ
15.09.2021
Դիտվել է 415 անգամ
17.09.2021
Դիտվել է 398 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster