Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Մասնագետները պարզել են սեքսի համար լավագույն ժամանակը

16.06.2021

Սեքսով զբաղվելու լավագույն ժամանակը արթնանալուց 45 րոպե հետո է՝ առավոտյան 7: 30-ին:

Այս մասին ասվում է բրիտանական Forza Supplement առողջապահական առաջատար ընկերության ուսումնասիրության մեջ:

Նշվում է, որ «էներգիայի մակարդակը հասնում է առավելագույնի գիշերվա լավ հանգստից հետո, ինչը վկայում է անկողնում երկու սեռերի՝ ավելի մեծ դիմացկունության մասին»:

«Սեքսով պայմանավորված` էնդորֆինների ներհոսքն իջեցնում է արյան ճնշումը և սթրեսի մակարդակը, ինչպես նաև մեզ թույլ է տալիս ավելի լավ զգալ ողջ օրվա ընթացքում», - ասում են մասնագետները:

Հետազոտողներն անցկացրել են հազարավոր առողջ և ակտիվ կենսակերպ վարող մարդկանց կենսաբանական ժամացույցների ուսումնասիրություն: Հարցվածներին խնդրել են արձանագրել լավագույն ժամանակահատվածները, երբ առավելագույն արդյունավետություն են ունեցել իրենց առօրյա գործունեությունից:

Պատասխանների հիման վրա Forza-ն ստեղծել է ամենօրյա գրաֆիկ, որը նախատեսված է մարդկանց օգնելու «իրենց կյանքից առավելագույնը քաղելու»։

«Մենք ցանկանում էինք գտնել բացարձակ օպտիմալ ժամանակները աշխատելու, հանգստանալու և զվարճանալու համար», - ասում է Forza Supplements-ի գործադիր տնօրեն Լի Սմիթը: - Առօրյայում կատարած փոքր փոփոխությունները, իսկապես, կօգեն ձեզ նիհարել, լինել ավելի առողջ, արդյունավետ՝ աշխատանքում, և, նույնիսկ, ավելի լավ սիրեկան դառնալ»

Եվ այսպես՝ առողջ ապրելակերպի 12 խորհուրդ Forza-ից.

- 6: 45-ն արթնանալու լավագույն ժամանակն է, իդեալական՝ յոթից-ինը ժամ քնելուց հետո:

- 7: 00-ն ամենալավ ժամանակն է վազքի համար. հետազոտությունները ցույց են տվել, որ դատարկ ստամոքսին (նախաճաշից առաջ) կատարած վարժությունները հանգեցնում են այրած ճարպի քանակի ավելացման: Դա պայմանավորված է նրանով, որ գիշերային սովածությունից հետո արյան մեջ շաքարի, ինսուլինի և գլիկոգենի մակարդակն ավելի ցածր է:

- 7:15-ն նախաճաշի ամենալավ ժամանակն է, որը պետք է տեղի ունենա արթնանալուց մոտ 30 րոպե անց: Forza-ի կողմից հարցվածների 84%-ը նշել է, որ ուտելու հստակ ժամանակը նիհարելու լավագույն միջոցն է:

- 7:30-ը սեքսով զբաղվելու լավագույն ժամանակն է. սա արդեն քննարկվել է այս հրապարակման նախաբանում:

600x400

- 9: 45-ը աշխատելու լավագույն ժամանակն է. հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր մտավոր ակտիվությունն իր գագաթնակետին է հասնում արթնանալուց շուրջ երեք ժամ անց: Ձեր կենտրոնացումը, հիշողությունը, ուշադրությունը և ստեղծագործությունը պետք է լավագույնը լինեն օրվա այս ժամանակահատվածում:

- 10: 45-ը հանգստանալու լավագույն ժամանակն է. սա այն ժամանակն է, երբ սթրեսի մակարդակը հասնում է առավելագույնին:

- 12: 15-ը ճաշի լավագույն ժամանակն է. այն պետք է լինի նախաճաշից չորս ժամ անց:

- 15:30-ը նախուտեստի ժամանակն է: Հարցվածներից տասից չորսը (39%) նշել են, որ ավելի հավանական է, որ օրվա կեսին իրենք կխախտեն սննդակարգը:

- 18: 00-ն ընթրիքի լավագույն ժամանակն է, բայց ժլատ մի եղեք, նույնիսկ, եթե ամբողջ օրը հետևել եք ձեր կալորիաներին:

- 18:15-ը խմելու լավագույն ժամանակն է. այս ժամանակահատվածն անվանում են «գինու ժամ», երբ մենք հանգստանում ենք երկար աշխատանքային օրվանից հետո: Հիշեք, որ օրգանիզմին առնվազն չորս ժամ է հարկավոր, որպեսզի ալկոհոլ օգտագործելուց հետո մինչև քնելը ձեր լյարդը վերականգնվի:

- 18: 30-ը մարզադահլիճում մարզվելու լավագույն ժամանակն է. ուսումնասիրությունների մեծ մասը ցույց է տալիս, որ ուժն առավոտյան ամենացածրն է և աստիճանաբար աճում է՝ երեկոյան հասնելով գագաթնակետին:

- 22: 10-ը քնելու լավագույն ժամանակն է:

Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ եթե գիշերն ավելի ակտիվ եք և առավոտյան 6: 45-ից ուշ եք արթնանում, կարող եք կարգավորել վերը նշված ժամանակացույցը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2698 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Այս հոտը քաղցկեղի հիմնական ախտանիշններից է. ստուգեք ինքներդ ձեզ

03.11.2023
Հիվանդությունը չխորացնելու և հաջող բուժման հնարավորություն թողնելու համար արժե ուշադրություն դարձնել նույնիսկ պակաս ուշագրավ բաներին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 547 անգամ
22.03.2024
Դիտվել է 252 անգամ
26.03.2024
Դիտվել է 143 անգամ
27.03.2024
Դիտվել է 83 անգամ
28.03.2024
Դիտվել է 54 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster