Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 14-20-ը 2021

14.06.2021

Հունիսի 14-20-ը աճող լուսին է: Չզարմանաք, եթե այս ժամանակահատվածում փող ստանաք, որը դուք չէիք սպասում: Ավելի լավ է դրանք ծախսել պարտքերը փակելու և կարևոր գնումների համար, չպետք է մսխել մանրուքների վրա: Այս օրերին հանդիպեք ընկերների հետ, եղեք բնության գրկում. մի խոսքով, որքան հնարավոր է շատ հանգստացեք:



Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 14-20-ը. Խոյ

Այս ժամանակահատվածը ձեզ համար կլինի բուռն և հուզիչ: Ակնկալվում է մեծ թվով առաջնահերթ խնդիրներ: Հատուկ ուշադրություն դարձրեք փաստաթղթերին. մանրակրկիտ ուսումնասիրեք այն ամենը, ինչը ստորագրում եք: Անցկացրեք ձեր երկար սպասված հանգիստը բնության գրկում, մաքուր օդն օգտակար կլինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 14-20-ը. Ցուլ

Սպասեք լուրջ փոփոխություններ ձեր անձնական կյանքում: Նրանք, ովքեր առանց երկրորդ կեսի են, այս ժամանակահատվածում բոլոր հնարավորություններն ունեն ծանոթանալու նրա հետ: Ուշադիր եղեք ձեր բարեկեցության նկատմամբ: Այս շրջանում հիվանդությունների դեպքում փորձեք դրանք հաղթահարել առանց հաբերի: Հնարավորության դեպքում մի փոքր արձակուրդ վերցրեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 14-20-ը. Երկվորյակ

Գործը կմղվի առաջին պլան: Ձեզ կվստահեն բարդ գործ, որի ավարտից կախված կլինի ձեր հետագա մասնագիտական ապագան: Այնպես որ, փորձեք այն կատարել գերազանց: Ժամանակահատվածը բարենպաստ է նրանց համար, ովքեր պատրաստվում են նիհարել: Ցանկացած դիետա արագ և երկարաժամկետ արդյունքներ կբերի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 14-20-ը. Խեցգետին

Շատ իրադարձություններ տեղի կունենան, որոնք կարող են փչացնել ձեր տրամադրությունը: Փորձեք լավատես լինել, հակառակ դեպքում խնդիրները դադար ու վերջ չեն ունենա: Սիրելիի հետ հարաբերություններում կարող են տարաձայնություններ առաջանալ: Գուցե ստիպված լինեք հրաժարվել ձեր շահերից և փոխզիջման գնալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 14-20-ը. Առյուծ

Ձեր կյանքում ակտիվ շրջան է սպասվում: Ստիպված կլինեք հարցեր լուծել ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատավայրում: Բայց ունակ կլինեք կարգավորել ամեն ինչ: Եթե մեքենա եք վարում, այս ժամանակահատվածում հատկապես զգույշ եղեք: Պետք է զգոնություն ցուցաբերել նոր ծանոթություններ ձեռք բերելու հարցում: Դրանք հեռանկար չունեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 14-20-ը. Կույս

Հոգնածության զգացողությունն այս ժամանակահատվածում մեկ անգամ չէ, որ ձեզ կայցելի: Հատկապես դժվար կլինի շաբաթվա սկզբին: Քաջալերեք ինքներդ ձեզ կամ բարոյական աջակցություն խնդրեք ընկերներից: Ավելի շատ ուշադրություն դարձրեք տարեց հարազատներին: Նրանց այժմ առավել, քան երբևէ, պետք է ձեր ներկայությունը իրենց կողքին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 14-20-ը. Կշեռք

Այս ժամանակահատվածում դուք շատ առաջարկներ կստանաք, բայց դրանք ընդունելուց առաջ կշռադատեք կողմերն ու դեմերը: Վստահելի հարաբերություններ հաստատեք երեխաների հետ, որպեսզի բաց չթողնեք կարեւոր իրադարձությունները, որոնք տեղի կունենան նրանց կյանքում: Ավելի զգույշ եղեք ֆինանսական հարցերում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 14-20-ը. Կարիճ

Դուք սովոր եք ուշադրության կենտրոնում լինել, այնպես որ ձեզ համար դժվար չի լինի կրկին առաջնագծում հայտնվել: Մի զարմացեք, եթե ձեր գործընկերները սկսեն նախանձել ձեզ: Ուշադրություն դարձրեք սննդակարգին, այն այս օրերին մի ծանրաբեռնեք: Խուսափեք հարազատների հետ բախումներից, հաշտեցումը երկար ժամանակ կպահանջի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 14-20-ը. Աղեղնավոր

Նույնիսկ չափազանց անբարեխիղճ և դժվար մարդկանց հետ մոտ ապագայում կարող եք ընդհանուր լեզու գտնել: Այնպես որ, հենց հիմա պետք է լուծենք բոլոր վեճերը և քննարկենք դժվարությունները: Այս ժամանակահատվածում եղեք առատաձեռն: Լավ կլինի, եթե ինչ-որ բան նվիրեք բարեգործությանը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 14-20-ը. Այծեղջյուր

Գործընկերոջ հետ հարաբերությունները նոր մակարդակի կհասնեն՝ դրանք ավելի վստահ կդառնան: Փորձեք նրանից խնդրել մի բան, որը նախկինում չեք համարձակվել անել: Հանգստյան օրերին տանը մի մնացեք, նույնիսկ, եթե եղանակը վատը լինի: Ձեզ սպասում են նոր ծանոթություններ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 14-20-ը. Ջրհոս

Հակված կլինեք հետաձգելու ծագած խնդիրների լուծումը: Մի արեք նման սխալ. հետագայում կարող է շատ ուշ լինել: Աշխատավայրում կարող են փորձել ձեզ հանել հավասարակշռությունից: Մի ընկեք սադրանքների մեջ: Փորձեք հեռու մնալ անմիջական բախումներից ու վեճերից:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 14-20-ը․ Ձկներ

Շաբաթը փողի հարցերում հաջողակ չի լինի: Բայց ձեռքերը ծալած նստելու փոխարեն, սկսեք եկամուտի լրացուցիչ աղբյուր փնտրել: Ձեր ազատ ժամանակն անցկացրեք ստեղծագործական աշխատանքով: Դա կօգնի ձեզ հանգստանալ և ոգեշնչվել: Զգուշացեք ալկոհոլից: Մի չարաշահեք:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2287 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը 2021 թ

26.07.2021
Թույլ տվեք ձեզ հանգստանալ, հատկապես, եթե նախկինում լավ աշխատանք եք կատարել: Այս ժամանակահատվածը հարմար չէ ակտիվ գործունեության համար. հետաձգեք ամեն ինչ ավելի ուշ:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 19-25-ը 2021 թ

19.07.2021
Եթե դուք անվճռական եք, ապա այս ընթացքում ձեզ հետ ոչինչ չի պատահի: Բայց նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչպես արագ որոշումներ կայացնել, այս օրերը կարող են նշանավորվել հսկայական հաջողություններով: Ոչնչից մի վախեցեք:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 12-18-ը 2021 թ

12.07.2021
Լուրջ վերաբերվեք այն ֆինանսական առաջարկներին, որոնք այժմ կստանաք: Ձեր անձնական կյանքում, ընդհակառակը, ավելի քիչ մտածեք և ավելի շատ զգացեք:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 5-11-ը 2021 թ

05.07.2021
Ժամանակահատվածն այնքան էլ բարենպաստ չէ երկար ճանապարհորդությունների համար, բայց քաղաքից դուրս ուղևորությունները բավականին տեղին կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 28-ից օգոստոսի 4-ը 2021 թ

28.06.2021
Լավ ժամանակաշրջան է գործ անելու համար, հատկապես՝ տան բարեկարգման, ընտանիքի, երեխաների և սիրելիների հետ կապված:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 21-27-ը 2021 թ

21.06.2021
Կարևոր որոշումներն ընդունվում են հենց հիմա: Հատկապես ընտանեկան հարաբերությունների և աշխատանքային հարցերի հետ կապված: Այս ոլորտներում չի կարելի սխալվել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-07-2021 10:22
36 -ամյա Սքարլեթ Յոհանսոնը դատի է տվել Disney-ին՝ «Սև այրին» ֆիլմի հոնորարի համար: Սքարլեթը վրդովված էր, որ ֆիլմի պրեմիերան թատրոններում և ստիմինգային ծառայությունում հեռարձակվել է միաժամանակ, մինչդեռ Յոհանսոնի հոնորարները կախված են միայն կինոթատրոնների տոմսարկղերում վաճառքից: Մյուս կողմից, Disney-ն անհիմն է համարել նրա պահանջները և, ի պատասխան, հայտարարել, որ դերասանուհուն արդեն վճարված է 20 միլիոն դոլարի չափով գումար:
31-07-2021 10:08
Արագ նիհարելու համար անհրաժեշտ չէ պահել խիստ դիետաներ և օրեր շարունակ անցկացնել մարզասրահում: Այս մեթոդը կօգնի նիհարել 8-12 կգ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում: Միակ պայմանը՝ դուք պետք է յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելուց առաջ խմեք երկու բաժակ ջուր և չխմեք ուտելուց հետո երկու ժամվա ընթացքում:
31-07-2021 10:05
TikTok-ի աստղը Քոնեքտիկուտից մտել է Գինեսի ռեկորդների գիրք որպես աշխարհում ամենամեծ բերան ունեցող։ 31-ամյա Սամանթա Ռամսդելի տեսանյութը մի քանի անգամ վիրուսային է դարձել TikTok-ում, երբ նա ցուցադրել է իր բերանի չափը։
31-07-2021 10:01
24-ամյա ամերիկացի լողորդուհի Քեթի Լեդեկին նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը 800 մետր ազատ ոճում՝ երրորդ անընդմեջ Խաղերում։ Սա Լեդեկիի 7-րդ օլիմպիական ոսկե մեդալն է կարիերայում։ Այդ ցուցանիշով նա հետ է միայն ամերիկացի Ջենի Թոմփսոնից, որը 8 ոսկե մեդալ ունի։
31-07-2021 05:18
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և իրավապաշտպան Ամալ Ալամուդին Քլունին երեխայի չեն սպասում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ամուսինների ներկայացուցչին: Բրիտանական պարբերականն ավելի վաղ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամուսինները սպասում են իրենց երրորդ երեխայի ծնունդին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ

01.07.2021
Մտավոր ունակությունը պետք է ավելի ուժեղ գտնվի, քան զգացմունքներն ու գայթակղությունները, որոնք ի հայտ կգան ներսից և դրսից:

LADYNEWS TV
Անի Լորակը «Մերկացած» տեսահոլովակում մարմնավորել է շատ տղամարդկանց գաղտնի ցանկությունները: Եվ իր՝ նույնպես:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.07.2021
Դիտվել է 1684 անգամ
27.07.2021
Դիտվել է 955 անգամ
29.07.2021
Դիտվել է 753 անգամ
28.07.2021
Դիտվել է 485 անգամ
30.07.2021
Դիտվել է 479 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster