Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 10-16-ը 2021 թ
10.05.2021
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 10-16-ը. Խոյ
Անձնական կյանքում կգա երկար սպասված հանգստությունը: Վերահսկեք ձեզ, որպեսզի կրկին չխախտեք այդ կատարելիությունը: Ժամանակահատվածը լավ է նոր ծրագրեր կազմելու և դրանք կյանքի կոչելու ուղիներ մտածելու համար: Ուղղակի ոչ ոքի դեռ մի ասեք ձեր նպատակների մասին: Թող դա լինի ձեր գաղտնիքը:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 10-16-ը. Ցուլ
Աշխատավայրում մրցակցությունը կարող է սրվել: Ավաղ, ռիսկ կա, որ դուք կմնաք առանց աշխատանքի: Մի վիճեք, այլ ավելի շուտ ձեր էներգիան ծախսեք ընտանեկան հարաբերությունների պահպանման վրա: Հարազատների նկատմամբ նրբանկատ եղեք: Բոլոր առաջարկները, որոնք կստանաք, քննարկեք մասնագետների հետ:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 10-16-ը. Երկվորյակ
Լուրջ վերաբերվեք ավելի փորձառու մարդկանց խորհուրդներին: Դրանք ձեզ կօգնեն ճիշտ որոշումներ կայացնել։ Մայիսի 11-ին զգոն եղեք. մտերիմ մարդիկ կարող են ձեզ հուսախաբ անել: Հանգստյան օրերն անցկացրեք ընտանիքի հետ: Դա կօգնի վերականգնել կորցրած բարեկամական հարաբերությունները:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 10-16-ը. Խեցգետին
Դժվար գործերի ձեռնամուխ եղեք միայն այն դեպքում, եթե կա մեկը, ում վրա կարող եք հույս դնել: Որոշ առաջադրանքներից հարկավոր է հրաժարվել: Այն գումարը, որը հիմա պարտքով կտաք, շուտ չի վերադառնա: Այդուհանդերձ, ստիված կլինեք, եթե չեք ուզում կորցնել բարեկամությունը: Ագահություն մի դրսևորեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 10-16-ը. Առյուծ
Այժմ ձեզ պետք է տոկունություն՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր: Կարող են հայտնվել խնդիրներ, որոնց դուք չէիք սպասում: Թույլ մի տվեք, որ հույզերը տիրապետեն ձեզ: Շունչ քաշել կկարողանաք հանգստյան օրերին: Նախընտրելի է պասիվ հանգիստը:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 10-16-ը. Կույս
Հնարավորություն կունենաք լուծել հին ընտանեկան խնդիրները: Բաց մի՛ թողեք այն: Ժամանակահատվածը բարենպաստ է ցանկացած ճանապարհորդության և ժամանցի համար: Ձեզ սպասվում են խոստումնալից ծանոթություններ: Աստղերը խորհուրդ են տալիս ավելի մեծ ուշադրություն դարձնել նոր դեմքերին:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 10-16-ը. Կշեռք
Այս ժամանակահատվածում հեշտ չի լինի ձեզ ինքնատիրապետել: Ինչ-որ մեկի հետ վիճաբանելու ցանկությունը կարող է խանգարել այս ժամանակահատվածը հանգիստ անցնելուն: Իրավիճակը մեղմելու համար գնացեք քաղաքից դուրս, օրինակ՝ ամառանոց: Հանգստացեք, բաց թողեք գոլորշին, ուժ ստացեք։
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 10-16-ը. Կարիճ
Այս ժամանակահատվածում փոխզիջումներից խուսափել անհնար կլինի: Մի վախեցեք առաջինը գնալ հաշտեցման, եթե գնահատում եք սիրելիների հետ ձեր հարաբերությունները: Հնարավոր է դավաճանություն մտերիմ ընկերոջ կողմից: Այնուամենայնիվ, մի շտապեք ջնջել նրան ձեր կյանքից: Նրան հնարավորություն տվեք ամեն ինչ կարգի բերել:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 10-16-ը. Աղեղնավոր
Հիանալի ժամանակ է, որպեսզի սկսեք ակտիվորեն հոգ տանել ձեր մասին: Նույնիսկ կարող եք արմատապես փոխել ձեր կերպարը: Աշխատավայրում մեծ է ծառայողական սիրավեպ սկսելու հավանականությունը: Ինչո՞ւ ոչ։ Այնուամենայնիվ, ցանկացած իրավիճակում ավելի լավ է նախ մտածել, դրանից հետո միայն գլխիվայր սուզվել զգացմունքների աշխարհ:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 10-16-ը. Այծեղջյուր
Նոր տպավորություններ ու վառ հույզեր են ձեզ սպասվում առաջիկա շաբաթվա ընթացքում: Ինքներդ ձեզ հանգիստ տվեք և երկար ժամանակվա համար էներգիա կուտակեք՝ պետք է գալու: Այս օրերին երեխաների հետ կապված որոշակի խնդիրներ կառաջանան: Լուծեք դրանք սառը գլխով կամ ամբողջովին հետաձգեք որոշում կայացնելը:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 10-16-ը. Ջրհոս
Դավաճանության ռիսկը կանգնած կլինի նշանի մի շարք ներկայացուցիչների առջև: Մանրակրկիտ դիտարկեք ձեր զուգընկերոջը՝ տեսնելու համար, արդյոք ձեր միությունը վտանգվա՞ծ չէ: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը: Կա՞ մի բան, որը մի փոքր անհանգստացնում է: Անմիջապես դիմեք ձեր բժշկին:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 10-16-ը․ Ձկներ Արժեքավոր փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Այո, դա կարող է դժվար լինել, բայց դուք կկարողանաք հաղթահարել: Գործընկերները կարող են սկսել ձեր դեմ դավադրություն կազմակերպել՝ պատրաստ եղեք: Ավելի լավ է ձեզ հեռու պահեք: Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր երկրորդ կեսի հետ'ձեր հարաբերություններն ամրապնդելու համար:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 3509 անգամ
Читать на русском
|