Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ցանկանո՞ւմ եք երջանիկ հարաբերություններ․ սկսեք ճիշտ սպասումներից

23.04.2021

Ռոմանտիկ հեքիաթները լավ են մանկության տարիներին, բայց մենք վաղուց ենք մեծացել: Խոստովանելու ժամանակն է. զուգընկերը չի հրաժարվի ամեն ինչից հանուն ձեր «մեծ և մաքուր» սիրո և չի սովորի կարդալ մեր միտքը: Բայց մյուս կողմից, մենք իրավունք ունենք հույս դնել նրա հարգանքի, վստահության և հավատարմության վրա:

Էլ ի՞նչ կարող եք ակնկալել հարաբերություններից, և ի՞նչ սպասումներից ավելի լավ է հրաժարվել:

Առողջ սպասումներ

Հարգանք

Հարաբերություններում հարգանքի պակասը չափազանց դժվար է փոխհատուցել: Մեզանից յուրաքանչյուրն արժանի է գնահատման, լսված լինելու, անձնական սահմանների անձեռնմխելիության: Ինչպե՞ս իմանալ, որ ձեր զուգընկերը ձեզ բավարար չի հարգում: Պարզապես՝ արտահայտեք ձեր տեսակետները, որոնք սկզբունքորեն տարբերվում են նրա կարծիքից և գնահատեք սիրելիի արձագանքը:

Վստահություն

Համաձվեք, որ սերտ, առողջ և խորը կապեր ստեղծել մեկի հետ, որին լիովին չեք կարող վստահել, չի ստացվի: Վստահությունը մի տեսակ «սոսինձ» է, որն ամրացնում է միությունը: Այն մեզ տալիս է անվտանգության զգացում, հնարավորություն՝ կիսվել անձնական հարցերով՝ առանց դատապարման վախի: Երկուսդ էլ պետք է միմյանց վստահեք և ձեզ վստահ զգաք: Հակառակ դեպքում, երկարաժամկետ հեռանկարում դժվար թե ինչ-որ բան ստացվի:

Հավատարմություն

Այստեղ անհրաժեշտ է վերապահում անել, որ ժամանակակից աշխարհում ոչ բոլորն են ընտրում մոնոգամ հարաբերություններ: Բայց միշտ էլ կարևոր է հավատարիմ մնալ պայմանավորվածություններին: Հավատարիմ լինել՝ նշանակում է ոչ միայն չդավաճանել, այլ մարդկանց հետ չքնել, այլև դժվար պահերին զուգընկերոջ համար հուսալի թիկունքը ապահովել:

Հաղորդակցություն

600x400

Դժվար է հավատալ, բայց այսօր ամուսնությունները հաճախ խզվում են հենց բնական հաղորդակցման բացակայության պատճառով: Հոգեբան Ջոն Գոթմանը նույնիսկ առանձնացնում է ամուսնալուծության չորս նախանշան՝ քննադատություն, անտեսում, պաշտպանողական վարք և մերժողականություն: Եթե «աշխարհի վերջի» այս չորս ձիավորներից մեկն արդեն հորիզոնում է, ապա ինչ-որ բան շտապ փոխելու ժամանակն է: Ճիշտ է, մեզանից ոչ բոլորին են սովորեցրել արտահայտել մեր զգացմունքները և «գրագետ» շփվել: Բայց ամենավատն այն է, երբ դուք կամ ձեր զուգընկերը նույնիսկ չեք էլ փորձում «մշակել» այդ հմտությունները՝ ձեր միությունը փրկելու համար:

Միասին անցկացրած ժամանակը

Խոսքը ձեր ամբողջ ազատ ժամանակը միասին անցկացնելու մասին չէ: Ձեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա իր անձնական հետաքրքրությունները, նախասիրությունները, սեփական սոցիալական շրջապատը: Գլխավոր հարցն այն է, թե արդյոք այս ամենով հաջողվու՞մ է առաջնահերթությունը տալ միմյանց:

Հավասարություն

600x400

Ժամանակին կնոջ տեղը բացառապես խոհանոցում էր, և նա կարևոր հարցերում ձայնի իրավունք չուներ, իսկ տղամարդը պետք է նյութապես ապահովեր ընտանիքը: Բայց ժամանակները վաղուց փոխվել են: Այնպես որ, եթե կարծում եք, որ չափազանց շատ բան եք վերցրել ձեր վրա, իսկ զուգընկերը ձեզ հետ որոշակի պարտականություններ չի կիսում, ժամանակն է խոսել այդ մասին:

Ակնկալիքներ, որոնցից վաղուց ժամանակն է հրաժարվել

Զուգընկերը պետք է կարդա ձեր միտքը

Վերադառնանք այնտեղ, որտեղից սկսել ենք: «Սիրելիս, ինքդ գուշակիր» և «Եթե ցանկանայիր՝ ինքդ էլ կհասկանայիր» մոտեցումը ծայրաստիճան վնասակար է: Դիմացինը պարտավոր չէ գուշակել, թե ինչը ձեզ կարող է ուրախացնել: Այնպես որ, պարզապես ասեք նրան այդ մասին: Շատերին թվում է, օրինակ, որ «ակնարկով» նվիրված ծաղիկները «այն չեն», բայց հավատացեք, որ սա բավականին մանկամիտ դիրքորոշում է, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Ձեր սիրելին ձեզ «կլրացնի»

Դուք կես չեք, այլ ամբողջական մարդ: Միայն այս մոտեցմամբ կարելի է կառուցել առողջ հարաբերություններ: Մի ակնկալեք, որ ձեր զուգընկերը կբավարարի ձեր բոլոր կարիքները՝ ներառյալ սերը, ուշադրությունը և համբավը: Որքան շատ լինեն այս տեսակի սպասելիքները, այդքան մեծ է հիասթափության հնարավորությունը: Սովորեք ձեր կարիքները բավարարել ինքնուրույն կամ տարբեր մարդկանց հետ շփվելով:

Ձեր միջեւ «կայծ կա», որը երբեք չի մարի

600x400

Հարաբերությունները չեն կարող մինչև կյանքի վերջը շուրջօրյա «հրավառություն» լինել: Դրանք կունենան թե վերելքներ, թե վայրէջքներ, ինչպես նաև հանգստության շրջաններ: Դա լիովին բնական է: Կարևոր է, սակայն, որ «ինքնահոսի» չթողնել, այլ շարունակել աշխատել դրանց վրա:

Զուգընկերը կհրաժարվի իր կարիքներից ու հետաքրքրություններից

Մենք՝ մարդիկս, հիմնականում եսասեր ենք, այդպիսին է մեր էությունը: Իսկ հարաբերություններում հիմնականում կենտրոնանում ենք մեր ուզածի վրա՝ մոռանալով զուգընկերոջ կարիքների ու սպասումների մասին: Բայց դա չի աշխատում. երկուսն էլ պետք է երջանիկ լինեն միասնության մեջ, հակառակ դեպքում վաղ թե ուշ հարաբերությունների վերջը կգա: Պարբերաբար ստուգեք ձեր «ճանապարհային քարտեզները». ո՞ւր է ուզում գնալ ձեզանից յուրաքանչյուրը: Փնտրեք ճանապարհների հատման կետերը և միմյանց աջակցեք այդ ճանապարհին:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 2733 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 403 անգամ
17.04.2024
Դիտվել է 271 անգամ
18.04.2024
Դիտվել է 203 անգամ
19.04.2024
Դիտվել է 171 անգամ
23.04.2024
Դիտվել է 78 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster