Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 19-25-ը 2021 թ
19.04.2021
Ապրիլի 19-25-ը՝ աճող Lուսին է: Մի զարմացեք, եթե միանգամից մի քանի մարդ մտնի ձեր կյանք: Ընդ որում՝ նրանք բոլորն ընտիր կլինեն՝ խելացի, հետաքրքիր, ուրախ: Ամրապնդեք հարաբերությունները, կապեր հաստատեք և խուսափեք վեճերից ու թյուրիմացություններից: Ապագայում դուք ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք դրա համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 19-25-ը. Խոյ
Սիրային հարաբերություններում նախկին կրքերը վերակենդանացնելու համար ստիպված կլինեք ջանք թափել: Ամեն ինչ ձեր ձեռքերում է, հիշեք սա: Իմաստուն եղեք գործընկերների հետ հարաբերվելիս: Չարին չարով մի պատասխանեք: Ապրիլի 19-21-ն ընկած ժամանակահատվածում զգոն եղեք. ձեզ կարող են խաբել:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 19-25-ը. Ցուլ
Ցանկացած վիճաբանություն այժմ անցանկալի է: Ընդհակառակը, փորձեք բարի լինել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են ձեզ: Այս ժամանակահատվածում կատարված գործարքներն անշահավետ կլինեն: Իսկ, ահա, ուումնառությունը միայն օգուտ կբերի: Կարող եք սկսել ցանկացած առցանց դասընթացից:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 19-25-ը. Երկվորյակ
Քրոնիկ հիվանդությունները կարող են հիշեցնել իրենց մասին: Ամենալավ բանը, որ կարող եք անել՝ առողջ ապրելակերպ վարելն է: Հանգստյան օրերին մի նստեք տանը, գնացեք մաքուր օդի: 23-25-ը հնարավոր են նյութական մուտքեր, որոնք դուք չէիք սպասում:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 19-25-ը. Խեցգետին
Որոշ Խեցգետիններ այժմ կարող են ծառայողական բուռն սիրավեպ ունենալ: Այնուամենայնիվ, այն, ամենայն հավանականությամբ, շարունակություն չի ունենա: Այժմ աշխատավայրում ավելի լավ է չընկնել տնօրինության սուր աչքի տակ: Ընտանիքում հնարավոր են կենցաղային վեճեր: Չեզոքացրեք դրանք ձեր սեփական նախաձեռնությամբ:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 19-25-ը. Առյուծ
Կարող եք գայթակղիչ, բայց շատ ռիսկային առաջարկ ստանալ: Ընդունեք միայն այն դեպքում, եթե լիովին համոզված եք արդյունքի մեջ: Այս ժամանակահատվածում ցանկալի է առավելագույնս աշխատել, որպեսզի հետո կարողանաք հանգստանալ: Ժամանակն է սկսել պլանավորել ձեր ճանապարհորդությունը:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 19-25-ը. Կույս
Ձեր սիրելիի հետ հարաբերություններ մի պարզեք: Հիմա ամենալավ բանը միմյանցից հանգստանալն է: Ցանկալի է, որ խոշոր գնումներ չկատարեք: Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս տանը չնստել և ընդունել բոլոր ստացված հրավերները:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 19-25-ը. Կշեռք
Ինչ ընտրություն էլ լինի ձեր առջև հիմա, դուք ամեն ինչ ճիշտ կանեք: Մի՛ կասկածեք ձեր ունակությունների վրա: Այս ժամանակահատվածում դուք կարող եք արմատապես փոխել իրավիճակն ու ճակատագիրը: Հետևեք նշաններին: Այժմ Տիեզերքն առատորեն կբաշխի դրանք և կօգնի ձեզ իր խորհուրդներով:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 19-25-ը. Կարիճ
Հին ծանոթները, որոնց վաղուց մոռացել եք, կրկին կհիշեցնեն իրենց մասին: Oh, որքան անժամանակ է դա: Ժամանակահատվածը բարենպաստ է ձեր գաղափարները ղեկավարությամը ներկայացնելու համար: Դրանք հավանություն կստանան: Եթե ամառանոց ունեք, ապա ժրաջան աշխատեք: Դուք կարող եք լավ և ավելին անել, քան ծրագրել էիք:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 19-25-ը. Աղեղնավոր
Այս շաբաթ շատ Աղեղնավորների բաժանում է սպասվում: Եթե դրանց փիլիսոփայորեն վերաբերվեք, շուտով ձեր կյանքում նոր դռներ կբացվեն: Հիմա ավելի լավ է պարտք չտալ, եթե չեք ուզում գումար կորցնել: Ավելի լավ է օգնել ոչ թե ֆինանսապես, այլ, սենք, լավ խորհրդատվությամբ։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 19-25 -ը. Այծեղջյուր
Ապրիլի 22-25-ն ընկած ժամանակահատվածը ճակատագրական կլինի ձեզ համար: Այս շրջանում կարող եք պլանավորել բոլոր կարևոր գործերը: Ամենամոտ հարազատները կարող են վրդովվեցնել. պատրաստ եղեք դրան: Օգնություն խնդրեք ընկերներից, ձեր երկրորդ կեսից և շատ ավելի լավ կզգաք:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 19-25-ը. Ջրհոս
Ցանկացած տեղափոխութուն և թռիչք այժմ խորհուրդ չի տրվում: Ավելի լավ է հետաձգեք ձեր ճանապարհորդությունը: Ցանկալի է, որ այս ժամանակն անցկացնեք տանը՝ բազմոցին պառկած՝ հետաքրքիր գիրք ընթերցելով: Ձեզ հանգիստ է պետք: Ֆիզիկական աշխատանքն այժմ կարող է հանգեցնել վնասվածքների կամ հին հիվանդությունների սրման:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 19-25-ը․ Ձկներ
Չե՞ք ցանկանում փչացնել ձեր հարաբերությունները: Ուրեմն՝ ղեկը հանձնեք տղամարդուն: Իսկ դուք՝ հոգ տարեք ձեր մասին՝ օրինակ, թարմացրեք ձեր զգեստապահարանը: Գնումները ձեզ ուրախություն կպատճառեն: Ի դեպ, հիմա կատարյալ ժամանակն է մեքենա կամ բնակարան գնելու համար: Միեւնույն ժամանակ անցանկալի է վարկ վերցնելը:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 3250 անգամ
Читать на русском
|