Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 8-14-ը 2021 թ

08.03.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 8-14-ը. Խոյ

Անձնական կյանքում կգա երկար սպասված հանգստությունը: Վերահսկեք ձեզ, որպեսզի կրկին չխախտեք կատարյալ անդորրը: Ժամանակահատվածը նպաստավոր է նոր ծրագրեր կազմելու և դրանք կյանքի կոչելու ուղիներ գտնելու համար: Միայն թե ոչ մեկին դեռ մի ասեք ձեր նպատակների մասին: Թող դա ձեր գաղտնիքը լինի:


Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 8-14-ը. Ցուլ

Մրցակցությունն աշխատավայրում կարող է սրվել: Ավաղ, մեծ է առանց աշխատանքի մնալու հավանականությունը: Մի վիճեք, ավելի լավ է էներգիա ծախսեք ընտանեկան հարաբերությունների պահպանման վրա: Նրբանկատ եղեք ձեր հարազատների հետ: Բոլոր առաջարկները, որոնք կստանաք, քննարկեք մասնագետների հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 8-14-ը. Երկվորյակ

Լուրջ վերաբերվեք ավելի փորձառու մարդկանց խորհուրդներին: Դրանք կօգնեն ձեզ ճիշտ որոշում կայացնել։ Մարտի 13-ին զգոն եղեք. մտերիմ մարդիկ կարող են ձեզ հուսախաբ անել: Կիրակին անցկացրեք ձեր ընտանիքի հետ: Դա կօգնի վերականգնել կորցրած հարաբերությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 8-14-ը. Խեցգետին

Դժվար գործերին ձեռնամուխ եղեք միայն այն դեպքում, եթե հույս ունեք, որ ինչ-որ մեկը ձեզ կօգնի: Որոշ առաջադրանքներից պետք է հրաժարվել: Այն գումարը, որը հիմա պարտք կտաք, շուտ չի վերադառնա: Բայց ստիպած կլինեք տալ, եթե ցանկանում եք պահպանել ընկերությունը: Ժլատ մի եղեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 8-14-ը. Առյուծ

Այժմ ձեզ պետք է տոկունություն՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր: Կարող են հայտնվել խնդիրներ, որոնց չէիք սպասում: Թույլ մի տվեք, որ ձեր հույզերը գերիշխեն: Հանգստանալ կարող եք շաբաթ-կիրակի: Ավելի լավ է նախընտրել խաղաղ հանգիստը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 8-14-ը. Կույս

Հնարավորություն կունենաք լուծել հին ընտանեկան խնդիրները: Բաց մի՛ թողեք այս պահը: Ժամանակահատվածը բարենպաստ է ցանկացած ճանապարհորդության և ժամանցի համար: Ձեզ սպասվում են խոստումնալից ծանոթություններ: Աստղերը խորհուրդ են տալիս ավելի ուշադիր նայել նոր դեմքերին:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 8-14-ը. Կշեռք

Այս ժամանակահատվածում ինքնատիրապետումը հեշտ չի տրվի: Ինչ-որ մեկի հետ վիճաբանելու ցանկությունը կարող է խանգարել ձեզ հանգիստ անցնել այս ժամանակը: Իրավիճակը մեղմելու համար գնացեք քաղաքից դուրս, օրինակ՝ ամառանոց: Հանգստացեք, բաց թողեք գոլորշին, ուժ հավաքեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 8-14-ը. Կարիճ

Այս ժամանակահատվածում առանց փոխզիջումների անհնարին կլինի: Մի վախեցեք առաջինը հաշտեցման գնալ, եթե գնահատում եք սիրելիների հետ հարաբերությունները: Չի բացառվում դավաճանություն մտերիմ ընկերոջ կողմից: Այնուամենայնիվ, մի շտապեք ջնջել նրան ձեր կյանքից՝ հնարավորություն տվեք ամեն ինչ կարգի բերելու:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 8-14-ը. Աղեղնավոր

Հիմա հիանալի ժամանակ է, որպեսզի սկսեք ակտիվորեն հոգ տանել ձեր մասին: Դուք նույնիսկ կարող եք արմատապես փոխել ձեր կերպարը: Աշխատավայրում մեծ հավանականություն կա ծառայողական սիրավեպ սկսելու: Ինչո՞ւ ոչ։ Բայց, այնուամենայնիվ, ցանկացած իրավիճակում ավելի լավ է նախ լավ մտածել, հետո միայն գլխիվայր սուզվել զգացմունքների աշխարհ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 8-14-ը. Այծեղջյուր

Շաբաթվա ընթացքում ձեզ սպասում են նոր տպավորություններն ու վառ հույզեր: Փորձեք հանգստանալ և լսվել էներգիայով՝ այն ձեզ պետք է գալու: Այս օրերին երեխաների հետ կապված որոշակի խնդիրնե կլինեն: Լուծեք դրանք սառը գլխով կամ որոշումներն ամբողջությամբ հետաձգեք ավելի ուշ շրջան:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 8-14-ը. Ջրհոս

Նշանի որոշ ներկայացուցիչների վրա կախված է դավաճանության ռիսկը: Ավելի ուշադիր հետևեք ձեր զուգընկերոջը՝ տեսնելու համար, թե արդյոք ձեր միությունը վտանգված չէ՞: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը: Կա՞ մի բան, որը մի փոքր անհանգստացնում է ձեզ: Անմիջապես դիմեք բժշկի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 8-14-ը․ Ձկներ

Հնարավորություն կունենաք արժեքավոր փորձ ձեռք բերելու: Այո, դա կարող է բարդ լինել, բայց ունակ եք կարգավորել այդ ամենը: Գործընկերները կարող են սկսել ձեր դեմ դավադրություն կազմակերպել՝ պատրաստ եղեք: Ավելի լավ է հեռու մնաք: Շատ ժամանակ անցկացրեք ձեր երկրորդ կեսի հետ՝ հարաբերություններն ամրապնդելու համար:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում։

Դիտվել է 2324 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 21-27-ը 2021 թ

21.06.2021
Կարևոր որոշումներն ընդունվում են հենց հիմա: Հատկապես ընտանեկան հարաբերությունների և աշխատանքային հարցերի հետ կապված: Այս ոլորտներում չի կարելի սխալվել:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 14-20-ը 2021

14.06.2021
Այս օրերին հանդիպեք ընկերների հետ, եղեք բնության գրկում. մի խոսքով, որքան հնարավոր է շատ հանգստացեք:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 7-13-ը 2021 թ

07.06.2021
Այս ժամանակահատվածում գործընկերների հետ վեճերում ավելի լավ է փոխզիջման գնալ: Ձեր հաշտվողականությունն ապագայում նկատի կառնվի:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 31-ից հունիսի 6-ը 2021 թ

31.05.2021
Լսեք ձեր ինտուիցիային և հետևեք ներքին ձայնին: Այս դժվար պահին դրանք ձեզ թույլ չեն տա սխալվել:

Սպորտով զբաղվելը կօգնի հաղթահարել ծխախոտից ունեցած կախվածությունը

25.05.2021
Հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են Ջորջ Վաշինգտոն ինստիտում, ցույց են տվել՝ երբ մարդն օրվա 20 րոպե կատարի ֆիզիկական վարժություններ, ապա կնվազի ծխելու ցանկությունը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 24-30-ը 2021 թ.

24.05.2021
Դուք ձեզ առավել հանգիստ կզգաք «խաղաղ ջրերում»՝ հեռու աշխարհի եռուզեռից: Մի անհանգստացեք ոչնչի համար. ամենը, ինչ ձեզ հարկավոր է, կգա ինքնուրույն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-06-2021 10:19
Թել Ավիվի համալսարանի հոգեբանները որպես ամուսնացած տղամարդկանց վաղաժամ մահվան պատճառներից մեկը նշել են անբավարարությունն ամուսնական կյանքից: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց շրջանում ամուսնությունից անբավարարությունը կյանքի տեւողության վրա իր ազդեցությամբ կարող է համեմատվել այնպիսի գործոնների ռիսկի հետ, ինչպիսին են ծխելը եւ ֆիզիկական ակտիվության բացակայությունը։
24-06-2021 10:15
Հանգուցյալ ռեժիսոր Բորիս Գրաչեւսկու երրորդ կինը՝ Եկատերինա Բելոցերկովսկայան, պատմել է իննամսական որդու՝ Ֆիլիպի տարօրինակ կանխազգացման մասին հոր մահվան օրը։  Նրա խոսքով՝ ճակատագրական գիշերը Ֆիլիպն անսպասելիորեն արթնացել է ու գոռացել «հայրիկ», թեեւ այդ պահին փոքրիկին կողմնակի ձայներ չեն անհանգստացել։ Եկատերինան այդ դեպքն անվանել է «միստիկ օրենք», որը նախազգուշացրել է մոտեցող դժբախտության մասին։
24-06-2021 02:22
Բլոգեր Քլոե Բյորնսը ասել է, որ Tinder-ում տղամարդկանց հետ ծանոթանալու ունիվերսալ արտահայտություն է գտել: Աղջիկը հարցրել է բոլոր տղամարդկանց, ում հետ զույգ է ձեւավորել ծանոթությունների հավելվածում, թե ինչու իրենք դեռ միասին չեն: Հանդիպելու առաջարկները եկել են միանգամից մի քանի տղամարդուց:
24-06-2021 01:01
Մի քանի օր առաջ 38-ամյա երգիչ McSIM-ը հիվանդանոց էր եկել թոքաբորբի ախտորոշմամբ` թոքերի 40 տոկոս վնասվածքով: Երգչուհու PR տնօրենն անդրադառնալով նրա առողջությանը նշել է. «Ոչ մի բարելավում»:
24-06-2021 00:08
Բրիթնի Սփիրսը դատարանում ելույթ է ունեցել հոր խնամակալության դեմ.«Ինձ թույլ չեն տալիս ծննդաբերել»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ.

01.06.2021
Խոչընդոտների համառորեն հաղթահարումը կհանգեցնի ուշագրավ արդյունքների, իսկ փայլուն ոճը, նուրբ ճաշակն ու բնական տաղանդները կփայլեն նոր երանգներով:

LADYNEWS TV
Անի Լորակը «Մերկացած» տեսահոլովակում մարմնավորել է շատ տղամարդկանց գաղտնի ցանկությունները: Եվ իր՝ նույնպես:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2021
Դիտվել է 14122 անգամ
18.06.2021
Դիտվել է 13402 անգամ
21.06.2021
Դիտվել է 1215 անգամ
19.06.2021
Դիտվել է 640 անգամ
23.06.2021
Դիտվել է 364 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster