Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը 2020-21 թ

28.12.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը. Խոյ

Նոր տարվա շրջանը հաջող կլինի ձեզ համար, բացառությամբ մեկ օրվա` հունվարի 3-ը: Փորձեք այդ օրը չպլանավորել հանդիպումներ և մեծ կարևոր իրադարձություններ: Մնացած ժամանակը կարող եք լիարժեք թուլանալ և հանգստանալ, քանի որ արձակուրդից անմիջապես հետո ձեզ լարված աշխատանք է սպասվում:


Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը. Ցուլ

Դեկտեմբերի վերջը շատ դրական ժամանակաշրջան է ձեզ համար: Էներգիան և լավատեսությունը կօգնեն ձեզ կարիերայում և անձնական կյանքում: Ձեր հաջողությունները կնկատվեն ղեկավարների կողմեց և կօգնեն ձեռք բերել գործընկերների վստահությունը: Հունվարի սկիզբը ստեղծագործական փորձերի շրջան է: Նշանի շատ ներկայացուցիչներ կկարողանան դրսևորել իրենց տաղանդները, իրականացնել առաջին հայացքից անհավանական թվացող նախագծեր ու երազանքներ: Նոր գործընկերները կօգնեն ձեզ ընդլայնել ծանոթությունների շրջանակը, դուրս գալ շրջապատ, հանդիպել հետաքրքիր մարդկանց հետ, և դա ձեզ կօգնի լիաթոք շնչել:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը. Երկվորյակ

Դուք պետք է նոր տարի մտնեք բոլոր իմաստներով նորացված: Սա վերաբերում է ինչպես ձեր արտաքինին, այնպես էլ ներքին աշխարհին: Մի վախեցեք կտրել հին կապերը, որոնք ձեզ խանգարում էին: Հունվարի առաջին իսկ օրերից ձեզ սպասում են նոր ծանոթություններ, հետաքրքիր մարդիկ ու գայթակղիչ առաջարկներ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը. Խեցգետին

Այս ժամանակահատվածում ձեր լավ տրամադրությամբ դուք կուրախացնեք ուրիշներին, մարդիկ կձգտեն դեպի ձեզ: Տարեվերջին դուք կունենաք լավ ֆինանսական շահույթ, այնպես որ Ամանորի արձակուրդներին ազատ զգացեք այն ծախսելիս: Զգուշ եղեք փողոցում. Մեծ է վնասվածքներ ստանալու ռիսկը:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը. Առյուծ

Շաբաթվա առաջին կեսին բախտը կաշխատի ձեզ համար, այնպես որ բաց մի թողեք ձեր պայծառ վաղվա հիմքը դնելու հնարավորությունը: Հունվարի սկզբին հնարավորություն կունենաք ցուցադրել ձեր տաղանդները, աչքի ընկնել բիզնեսով, գիտությամբ ու ստեղծագործական գործունեությամբ: Ինչ էլ որ անեք, գործերը վերելք կապրեն: Մի անհանգստացեք մանր անախորժություններից և մի կորցրեք ձեր լավատեսությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը. Կույս

Առողջական խնդիրները, որոնք այժմ կարող են առաջանալ, բոլորովին ժամանակավրեպ են: Ավելի լավ է չհետաձգել բժշկին այցը, հակառակ դեպքում դուք ռիսկի եք դիմում արձակուրդներն անցկացնել ոչ լավագույն վիճակում: Ուշադիր եղեք հունվարի 3-ին. այդ օրը աստղերը խորհուրդ են տալիս կատարել վճռական քայլ, որը նախկինում վախեցնում էր ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը. Կշեռք

Անձնական նախաձեռնության և բիզնես գործունեության շնորհիվ դուք կկարողանաք հաջողությամբ լուծել բոլոր ֆինանսական խնդիրները: Իսկ հունվարի սկզբին ֆինանսական իրավիճակն ավելի կամրապնդվի: Ոմանք կտեղավորվեն նոր, ավելի բարձր վարձատրվող աշխատանքի, մյուսները կգտնեն եկամուտի լրացուցիչ աղբյուրներ: Այսպես թե այնպես, դուք կզգաք ֆինանսական կայունություն, կկարողանաք թույլ տալ խոշոր գնումներ և կապիտալ ներդրումներ: Հունվարի առաջին օրերին ազատորեն ապավինեք անձնական կապերին և բիզնես գործընկերների օգնությանը, այնուհետև ավելի լավ է ապավինեք բացառապես ձեր ուժերին:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը. Կարիճ

Այս ժամանակահատվածում հնարավոր է ձեզանից օգնություն խնդրեն, և դուք կկարողանաք տրամադրել այն: Արձակուրդներն անցկացրեք հարճելի ընկերակցությամբ, ինչը ձեզ կօգնի շեղվել մնացած չլուծված աշխատանքային խնդիրներից: Սիրելին հիմա չպետք է խանդի առիթներ տա, դա կարող է վիճաբանության պատճառ դառնալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը. Աղեղնավոր

Դինամիկ ժամանակաշրջան է: Դուք շատ վճռական և, երբեմն, ագրեսիվ կլինեք, եթե ինչ-որ մեկը որոշի կանգնել ձեր ճանապարհին: Վճռական տրամադրվածությունը լավ է, բայց չպետք է մտնել վեճերի մեջ և շատ ավելորդություններ թույլ տալ: Հատկապես ցանկալի չէ բնավորություն ցույցաբերել ընտանիքում:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը. Այծեղջյուր

Դեկտեմբերի վերջին դուք չպետք է կնքեք պայմանագրեր և նույնիսկ բանավոր պայմանավորվածություններ ունենաք. ամենայն հավանականությամբ, դրանք ոչ միայն չեն արդարացնի ձեր սպասելիքները, այլև արդեն նոր տարում կարող են հանգեցնել լուրջ խնդիրների: Այնպես որ, ամենանպատակահարմարն ընթացիկ գործեր անելն է, այդ թվում ՝ տոնին պատրաստվելը: Հունվարի սկզբին հնարավորություն կունենաք բարելավել ընտանիքում տիրող մթնոլորտը, կարգավորել հին խնդիրները, տունն ավելի հարմարավետ դարձնել, ձեռք բերել ցանկալի իրեր:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը. Ջրհոս

Առաջիկա շաբաթվա ընթացքում աստղերը խստորեն խորհուրդ են տալիս չստել: Ցանկացած սուտ կարող է բացահայտվել և տհաճ հետևանքներ ունենալ ձեզ համար: Ամանորի նախաշեմին դուք կցանկանաք լավ ժամանակ անցկացնել, բայց վերահսկեք ձեզ: Խորհուրդ չի տրվում հիմա մեծ գումարներ ծախսել: Ընդհակառակը, ժամանակն է սկսել գումար խնայել սև օրվա համար: Հետևեք ձեր առողջությունը և մի չարաշահեք ալկոհոլը: Հունվարի 3-ին կենցաղային վնասվածք ստանալու մեծ հավանականություն կա:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ը․ Ձկներ

2020-ի վերջը բավականին հաջող կստացվի. ձեր տաղանդները, ինչպես նաև անցյալի նվաճումները կգնահատվեն (ներառյալ՝ դրամական առումով): 2021 թվականի հունվարի սկզբին դուք գտնվում եք հիանալի մարզավիճակում, զգում եք դրական էներգիայի ներհոսք և երազում փոփոխությունների մասին: Մի արագացրեք իրադարձությունները. դուք ունեք շատ գաղափարներ, բայց դրանցից շատերը պատրանքային կլինեն: Այնուամենայնիվ, դա ոչ մի կերպ չի ազդի ձեր խանդավառության վրա: Ստեղծագործական նախագծերը, ամենայն հավանականությամբ, հաջողակ կլինեն և կգրավեն ղեկավարների, գործընկերների և հավանական գործատուների ուշադրությունը:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 3741 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 407 անգամ
17.04.2024
Դիտվել է 274 անգամ
18.04.2024
Դիտվել է 209 անգամ
19.04.2024
Դիտվել է 174 անգամ
23.04.2024
Դիտվել է 82 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster