Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի 5 ամենաստախոս նշանները

16.12.2020

Որոշ նշաններ շատ «տաղանդավոր» են ոչ լավագույն որակներ ցուցադրելու հարցում: Նրանցից շատերը խաբեության ու մանիպուլյացիայի ժանրում գործում են ամենաիսկական հրաշքներ...

Խոյ

Այս նշանի տակ ծնվածներն ամբողջ կյանքի ընթացքում ձգտում են բարձունքներ նվաճել: Սա վերաբերում է բառացիորեն ամեն ինչին՝ անձնական կյանքին, կարիերային, նյութական բարեկեցությանը, հասարակության մեջ կարգավիճակին: Խնդիրն այն է, որ Խոյին առանձնապես չի անհանգստացնում այն փաստը, որ իր «վերելքի» ընթացքում այլ մարդիկ կարող են տուժել: Այդ պատճառով նա իրեն թույլ է տալիս մեկ բան ասել և բոլորովին այլ բան անել: Եվ, եթե նա իսկապես գրոհում է, ապա այս նշանի ներկայացուցիչն առանց վարանելու ոտնատակ է տալիս ցանկացածին, նույնիսկ հարազատներին ու սիրելիներին: Նրա նպատակն է ձեռք բերել իրենը, ինչը նշանակում է, որ ցանկացած միջոց արդարացված է:

Իհարկե, ոչ բոլոր Խոյերն են դա անում: Շատերը կանգ են առնում «թռիչքի ընթացքում» կամ փորձում են աշխատել իրենց վրա: Բայց այն փաստը, որ այս նշանի մարդկանց մեջ իսկական «տանկեր» կան, որոնք առաջ են մղվում, փաստ է:

Երկվորյակներ

Ահա թե ով է իրական և գերտաղանդավոր դերասանը՝ Երկվորյակների նշանի տակ ծնված մարդը: Նա կխաբի այնպիսի անխռով հայացքով և հաղթող ժպիտով, որին պարզապես չես կարող չհավատալ: Նրանք ակնթարթորեն շրջում են զրույցն իրենց ուզած ուղղությամբ, շեղում ձեր ուշադրությունը, խառնում բառերն ու իրադարձությունները: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք գիտեն, թե ինչպես փոխել մարդկանց վերահսկելու կախարդական անջատիչը:

Նույնիսկ ամենալուրջ իրավիճակներում նրանք իրենց այնպես են պահում, կարծես ընդհանրապես ոչինչ չի պատահել: Երկվորյակները կխաղան ձեր սրտի ու զգացմունքների հետ այնպես, որ երբեք չեք գուշակի: Եվ այս ամենը զվարճալի և հեշտ կլինի: Գրեթե հեքիաթի նման:

Փաստն այն է, որ այս նշանի ներկայացուցիչներին դուք իրական երբեք չեք տեսնի: Նրանք տարբեր են ամեն օր, ամեն րոպե: Եվ սա նրանց մեջ ամենասարսափելին է:

Խեցգետին

Այս նշանի ներկայացուցիչները սովորաբար ազնիվ, պարկեշտ ու բարի են: Բայց պետք է նշել, որ ոչ միշտ: Դա պայմանավորված է նրանով, որ Խեցգետինը հակված է զարդարել իրերը այնպես, որպեսզի դրանք ավելի լավ տեսք ունենան կամ չվախեցնեն: Հետեւաբար, նրանք սիրում են խաբեության այնպիսի ժանր, ինչպիսին է «քաղցր սուտը»:

Խեցգետինները ստում են բացառապես այլ մարդկանց չվրդովեցնելու համար: Եվ ամենացավալին այն է, որ նույնիսկ, երբ դրա կարիքը չկա: Հաճախ՝ էլ ավելի մեծ վնաս պատճառելով: Այնպես որ, նրանք պարզապես պետք է սովորեն ամեն ինչի մասին խոսել շիտակ ու ազնիվ: Դա ամենևին էլ դժվար չէ և, որ ամենակարևորն է, այն շատ ավելի արդյունավետ է հաղորդակցման մեջ:

Առյուծ

Այս նշանի տակ ծնվածը փափագում է փառք և հիացմունք: Եվ եթե այդ ամենը սուտ է պահանջում, նա ոչ մի վայրկյան չի հապաղի: Ի վերջո, քանի-քանի պատմություն կարող եք հորինել ձեր սեփական սխրանքների մասին՝ համընդհանուր սիրո շողերի տակ լողանալու համար:

Ցավոք, այս պահվածքն ամենեւին հիացմունքի արժանի չէ, այլ ավելի շուտ վանող: Քանի որ շատ շուտով փաստերը ջրի երես են դուրս գալիս և պարզվում է, որ...արքան մերկ է:

Իհարկե, այս նշանի ներկայացուցիչները հոյակապ են և ունեն շատ հիանալի հատկություններ, բայց ինչու՞ են նրանք գոյություն չունեցող «սխրանքներ» հորինում: Ամենայն հավանականությամբ՝ իրենց ուռճացված Էգոյի պատճառով:

Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչները հազվագյուտ որակ ունեն՝ նրանք գիտեն, թե ինչպես անջատել սեփական հույզերը՝ իրենց նպատակներին հասնելու համար: Եթե դա անելու համար ստիպված են ստել, նրանք չեն էլ հապաղի:

Կշեռքներն առանձնապես տրամադրված չեն մարդկանց հետ կապվելու, ուստի կարող են պարզապես օգտագործել նրանց և անմիջապես մոռանալ:

Այո, նրանք թույլ կտան մուտք գործել իրենց կյանք, բայց դուք կմնաք այնտեղ, քանի դեռ ձեր անհրաժեշտությունը կա: Հետո բարեկիրթ կերպով «կնետեն զամբյուղի մեջ»։ Իհարկե, դա չի վերաբերում հարազատներին ու ընկերներին: Կշեռքները, որպես կանոն, նրանց հետ այդպես չեն վարվում:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2562 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի 5 ամենասկանդալային նշանները

05.05.2022
Մարդիկ տարբեր են, և կախված չէ, թե կենդանակերպի որ նշանին են պատկանում։ Բայց կան որոշ ընդհանուր հատկանիշներ, որոնք ավելի բնորոշ են կոնկրետ նշանին:

Կենդանակերպի ամենախորամանկ նշանները

15.04.2022
Ինչու՞ գնալ ուղիղ ճանապարհով, երբ կարող ես շրջվել և ավելի արագ տեղ հասնել: Երբեմն մենք հակված ենք խորամանկության տարբեր դրսևորումների՝ կյանքը պարզեցնելու և մեր ուզածին հասնելու համար։

Կենդանակերպի ամենազգայուն նշանները

10.03.2022
Կենդանակերպի այս նշաններն ամենաուժգինն են զգում իրենց ներքին տագնապները։

Ինչ պետք է իմանալ երազների մեկնաբանության մասին ըստ Ֆրոյդի

03.03.2022
Ինչպե՞ս է անգիտակցականն ազդում երազների վրա և ի՞նչ է դա նշանակում՝ ըստ հոգեվերլուծության հոր։

Կենդանակերպի ո՞ր նշանները կարող են հանդիպել իրենց սիրուն 2022 թվականի գարնանը

24.02.2022
Թեթև և կարճ ֆլիրտը, կրքերի իշխանությունը հակացուցված են։ Հաշվարկեք ձեր յուրաքանչյուր քայլը և դրա հետևանքները, վերլուծեք ու գործեք պատասխանատու և վեհանձն:

Երազներ տեսնում են բարձր ինտելեկտով մարդիկ

03.02.2022
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն խելացի մարդիկ կարող են տեսնել և հիշել երազները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2022 10:25
Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է, որ «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը 2023 թվականին տեղի կունենա մարտի 12-ին «Դոլբի» թատրոնում:
17-05-2022 10:11
Netflix սթրիմինգային ծառայությունն աշխատում է «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ սեզոնի վրա։  Նշվում է, որ այս պահին նոր սերիաների համար դերասանների հավաքագրումն է ընթանում։
17-05-2022 10:07
ԱՄՆ-ում տեղի բնակչուհին երկու անգամ նկատողություն է ստացել աշխատավայրում՝ փարթամ մարմնի համար: Կալիֆոռնիայի նահանգից Նինա Օսեգեդան իր բլոգում պատմել է գործընկերների եւ ղեկավարության բացասական մեկնաբանությունների մասին՝ կապված իր մեծ կրծքի եւ հետույքի հետ։
17-05-2022 07:33
Բրիթնի Սփիրսը կորցրել է երեխային, որին սպասում էր իր փեսացուից՝ սպորտային մարզիչ Սեմ Ասգարիից: Այս մասին Instagram-ում երկրպագուներին ասել է երգչուհին։
17-05-2022 02:29
Հեռուստահաղորդավար, դերասան և կինոռեժիսոր Ալեքսանդր Գորդոնը գաղտնի ամուսնացել է Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտամանկավարժական ինստիտուտի ուսանող, տավիղահար Սոֆյա Կալանդաձեի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, իսկ զույգը նախօրեին ամուսնացել է Սուզդալի Սպասո-Եվֆիմիև վանքում։ 20-ամյա կինը 38 տարով փոքր է 58-ամյա հեռուստահաղորդավարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ

02.05.2022
Այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը:

LADYNEWS TV
Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.05.2022
Դիտվել է 950 անգամ
11.05.2022
Դիտվել է 486 անգամ
13.05.2022
Դիտվել է 415 անգամ
12.05.2022
Դիտվել է 405 անգամ
14.05.2022
Դիտվել է 162 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster