Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Տնային գրասենյակ և ձմեռային պատշգամբ. ներքին կահավորման միտումներն ըստ Google-ի

26.11.2020

Այս տարի շատերը ստիպված էին տանը շատ ավելի շատ ժամանակ անցկացնել, քան սովորաբար: Բնակարանը վերածվել է գրասենյակի, դպրոցի, մանկապարտեզի և ֆիթնես ակումբի: Այս ամենը հսկայական ազդեցություն է ունեցել ներքին կահավորման միտումների վրա:

Ըստ Google-ում որոնվող բառակապակցությունների և բառերի, օգտատերերը կարիք ունեն փոփոխելու իրենց բնակարանի դասավորությունը`այն ավելի հարմարավետ դարձնելու և չորս պատերի մեջ ավելի երկար ժամանակ անցկացնելու համար: Այս հարցումները տարածված են այժմ և արդիական կլինեն գալիք տարի:

Հարմարավետ տնային գրասենյակ

600x400

Դպրոցականներն անցել են հեռավար ուսուցման, իսկ նրանց ծնողները ստիպված են տնից աշխատել: Այս ամենի համար հարկավոր է հանգիստ անկյուն` համակարգչով, հարմարավետ գրասեղանով և գրասենյակային բազկաթոռով, այնպիսին, որը ներդաշնակի սենյակի ներքին կահավորմանը: Բացի այդ, այդ աշխատանքային անկյունի լուսավորությունն ու ֆոնը պետք է լինեն այնպիսին, որ հնարավոր լինի մասնակցել տեսակոնֆերանսների: Զարմանալի չէ, որ բնակարանում աշխատատեղի դասավորության հետ կապված հարցումներն այդքան տարածված են դարձել որոնողական համակարգերում:

Ձմեռային պատշգամբներ

600x400

Այս տարի պատշգամբները պարբերաբար փոխարինում են փողոցում զբոսանքներին և գրեթե միակ տեղն են, որտեղ կարելի է մաքուր օդ շնչել: Ամռանը շատ բան հարկավոր չէ պատշգամբում հարմարավետ մնալու համար, բայց փորձեք ձմռանը մի քանի ժամ անցկացնել այնտեղ: Այս իսկ պատճառով մեծացել է տաք ծածկոցների, էլեկտրական լամպերի, տաքացուցիչների, մոմերի և ձմեռային պատշգամբը բարեկարգելու այլ պարագաների պահանջարկը:

Բանջարանոց՝ պատուհանագոգին

600x400

Հաջորդ տարի սեփական բանջարեղեն ու կանաչեղեն աճեցնելը խոստանում է ավելի մեծ տարածում ստանալ, քան այս: Լոլիկը, վարունգը և տարբեր կանաչիները տեղ են զբաղեցնում պատուհանագոգերին և դարակներին ոչ այնքան սննդի, որքան գեղեցկության և բնությանը մոտ լինելու համար:

Ծաղկեփնջեր՝ չոր ծաղիկներից

600x400

Դե, իսկ նրանց, ովքեր ժամանակ չեն գտնում տանը բնական ժաղիկներ աճեցնելու համար, նպատակահարմար է մեկ այլ թրենդ՝ չոր ծաղիկների ծաղկեփնջերը: Եվ ցանկալի է դրանք պատրաստել սեփական ձեռքերով՝ փորձելով պահպանել գույները, ծաղկաթերթերի և տերևների ամբողջականությունը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3397 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Հոգեբանը նշել է, թե որքան պետք է տևի սեքսը

02.02.2024
Հոգեբանը ցրել է սեքսի մասին տարածված միֆը, որը հանգեցնում է վեճերի։

Զուգագուլպաների 5 տարբերակ, որոնցից ավելի լավ է հրաժարվել

18.01.2024
Դրանք կփչացնեն նույնիսկ ամենաոճային տեսքը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 633 անգամ
26.03.2024
Դիտվել է 187 անգամ
28.03.2024
Դիտվել է 151 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster