Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2020 թ

26.10.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը. Խոյ

Խոյերն ավելի լավ է այս շաբաթն անցկացնեն հանգիստ ու պասիվ: Հանգստացեք, բավականաչափ քնեք. հիմա ձեր էներգիան, իհարկե, զրո չէ, բայց մարմինը ենթակա է վարակների ազդեցությանը: Հետևեք ձեր առողջությանը: Եվ առաջին իսկ ախտանիշաների դեպքում դիմեք բժշկի:


Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը. Ցուլ

Դժվար ժամանակաշրջան է ձեզ համար, իսկ ձեր սիրո համար՝ ճակատագրական: Կարող է հանդիպեք մի անձնավորության, որը գլխիվայր կշրջի ձեր կյանքը, իսկ դուք՝ նրա: Այնպես որ, լրջորեն վերաբերվեք այս ժամանակահատվածում ծագած փոխհարաբերություններին և հարապուրանքներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը. Երկվորյակ

Հարցի ֆինանսական կողմը ձեզ հիմա շատ չի անհանգստացնում: Դուք պարզապես անում եք այն, ինչ պետք է՝ գիտակցելով, որ հաջողության հասնելու դեպքում փողը գետի պես կհոսի, իսկ եթե կորցնեք, ապա դրամապանակի և բանկային հաշվի կանխիկ գումարն ընդհանրապես չի մխիթարի ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը. Խեցգետին

Ընկերների հետ հաճելի ճանապարհորդությունը կարող է ստվերվել փողի հետ կապված խնդիրների պատճառով: Մոլորակների դասավորվածության լարվածությունը ձեզ կդարձնեն կախված այլոց ֆինանսներից: Իսկ նման իրավիճակները ձեզ միշտ նյարդայնացնում են:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը. Առյուծ

Մոլորակների դիրքը ձեզ կարող է թաքնված տագնապներ ու հոգսեր բերել: Բավական շոշափելի: Հատկապես մեծ է սեփական առողջության վերաբերյալ տարբեր անհանգստությունների ռիսկը: Տագնապ մի հնչեցրեք. ամեն ինչ լավ կլինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը. Կույս

Շաբաթվա առաջին կեսին ձեզ լավ հեռանկարներ են սպասվում, եթե ինչ-որ հակասական խնդրի շուրջ ցանկանում եք զրուցել հարազատների հետ: Երկրորդ կեսին հավանական են անձնական հարաբերությունների զարգացում, ռոմանտիկ հանդիպումներ և ժամադրություններ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը. Կշեռք

Մոլորակները սթրեսային իրավիճակներ են խոստանում, կմեծանա անսպասելի վնասվածքների և հանկարծակի հիվանդությունների հավանականությունը: Լուրջ վերաբերվեք այն ամենին, ինչն տեղի է ունենում ձեր առողջության հետ. սա այժմ ամենակարևորն է:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը. Կարիճ

Խանդ, նախկին սիրեկանի հետ հարաբերությունների փոփոխություն, հանդիպում նոր մարդու հետ․ այս ժամանակահատվածում շատ բան կարող է պատահել: Նույնը վերաբերում է գործընկերների հետ հարաբերություններին. շատ հավանական է գործարար պայմանավորվածությունների խախտումներ, գործընկերների անսպասելի որոշումներ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը. Աղեղնավոր

Կարող եք զղջալ հապճեպ կայացրած որոշման համար: Կգիտակցեք, որ արարքն արդեն կատարված է, հետդարձ չկա, իսկ արդյունքը չի բերել սպասված ուրախությունը: Փորձեք հաշտվել կատարվածի հետ և ըստ այդմ առաջ նայել:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը. Այծեղջյուր

Տրված պահին մոլորակների դիրքն այնպիսին է, որ դուք կարող եք և՛ բարձունքներ գրավել, և՛ կտրուկ անկում ունենալ: Զգուշացեք ցանկացած գայթակղիչ առաջարկներից. ապավինեք բացառապես ինքներդ ձեզ և հիշեք, որ անվճար պանիրը միայն թակարդում է լինում։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը. Ջրհոս

Դուք կհասկանաք, որ իսկական ընկերները միշտ եղել ու կլինեն ձեզ հետ, և նրանք հաստատ կաջակցեն ձեզ ցանկացած բարդ իրավիճակում: Ի դեպ, հենց այս մարդկանց հետ շփումն է, որ հիմա ձեզ օգուտ կբերի և կօգնի կրկին զգալ ինքնավստահություն, որը մի փոքր խամրել էր վերջին շրջանում։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը․ Ձկներ

Այս ժամանակահատվածը Ձկներին շատ ավելի մեծ էներգիա կբերի, քան նախորդը: Դուք կզգաք, որ ձեր մարմինը լցվում է կենսունակությամբ և էներգիայով: Դրական փոփոխությունը ձեզ օգուտ կբերի: Ճամփորդեք, հանգստացեք, զբոսնեք:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 3716 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 11-17-ը 2024 թ․

11.03.2024
Շաբաթը սկսվում է Նորալուսնից անմիջապես հետո, իսկ դա նշանակում է, որ կենդանակերպի բոլոր նշանների համար հեշտ չի լինի՝ հազվադեպ բացառություններով։ Որոշ ժամանակ մի կողմ թողեք ամենալուրջ գործերը և մի ապրեք այն պատրանքի մեջ, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի՝ առանց հավելյալ ջանքերի։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 4-10-ը 2024 թ․

04.03.2024
Այս շաբաթը խոստանում է լինել իրադարձություններով լի և կենդանակերպի բոլոր նշաններին շատ նոր փորձառություններ կպարգևի։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 26-ից մարտի 3-ը 2024 թ․

26.02.2024
Շաբաթը խոստանում է բարենպաստ լինել կենդանակերպի բոլոր նշանների համար՝ ձմռանից գարուն անցումը տեղի կունենա աննկատ և առանց խնդիրների։

Շաբաթվա աստղագուշակ․ 2024 թ․ փետրվարի 19-25-ը 

19.02.2024
Շաբաթը բարենպաստ է ռոմանտիկ ծանոթությունների, կրքոտ հանդիպումների ու առկա հարաբերությունների բարելավման համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 597 անգամ
22.03.2024
Դիտվել է 264 անգամ
26.03.2024
Դիտվել է 165 անգամ
28.03.2024
Դիտվել է 122 անգամ
27.03.2024
Դիտվել է 108 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster