Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը 2020 թ

28.09.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Խոյ

Դուք ձեր շրջապատում շատ հայտնի անձնավորություն կլինեք, ուստի ձեզ կհրավիրեն տոնական միջոցառումների, և այդ ամենը, հաստատ, կհիշվի: Ամենայն հավանականությամբ, դուք ստիպված կլինեք բաժակներ բարձրացնել տարբեր ընկերների շրջապատում. այսօր՝ այստեղ, վաղն՝ այնտեղ: Պատրաստվեք զվարճանքի:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Ցուլ

Այժմ դուք ուզում եք դադար տալ և լավ մտածել այն մասին, թե ի՞նչ է կատարվում ձեր կյանքում: Այն որոշումից, որը դուք կկայացնեք, շատ բան է կախված այն մարդկանց համար, ովքեր ձեզ շատ են սիրում: Հիշեք սա և շտապողականություն մի դրսևորեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Երկվորյակ

Ձեր ժամանակը գալիս է, և ձեր շուրջն ամեն ինչ խաղում է վառ գույներով: Աշխատանքում ամեն ինչ լավ կընթանա: Մտերիմները, հավանաբար, կհամատեղեն ուժերը և ձեզ կմատուցեն, հիրավի, արքայական նվեր, որի մասին անգամ չէիք երազել:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Խեցգետին

Մոլորակների դիրքը կխթանի ձեր էներգիան և գումար վաստակելու ունակությունը կհասնի անհավանական բարձունքների: Դուք այնքան ակտիվ կլինեք, որ ինքներդ ձեզ կզարմացնեք: Որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի, որ ձեր հաշվարկների մեջ սխալներ կգարնցվեն։ Շատ լավ՝ համալրեք պաշարները:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Առյուծ

Դուք խոսքի վարպետ եք և տեղը կդնեք յուրաքանչյուրին, ով կհամարձակվի դժգոհություն արտահայտել ձեր կամ ձեր սիրելիների հասցեին: Սա հանրային ելույթների և սեփական կարծիքը պաշտպանելու լավ ժամանակաշրջան է: Ձեզ կլսեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Կույս

Դուք հպարտ եք ձեր սիրելիներով, իսկ ձեր սիրելիները՝ ձեզնով: Եվ գնահատում են, և սիրում, և հարգում: Իսկ ընտանիքի ընկերները հիանում են ընտանիքում ներդաշնակություն ստեղծելու ձեր ունակությամբ: Արդյո՞ք սա առիթ չէ, որ գոնե մի փոքր փորձել «թագադրվել» և բարձրացնել ինքնագնահատականը:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Կշեռք

Ձեր շրջապատում հույզերը թեժանալու են, և իրավիճակը սրվելու է: Այնուամենայնիվ, ձեր նուրբ կանխազգացումը թույլ կտա տարբերակել, թե ի՞նչը պետք է ականջի հետև գցել, և որտե՞ղ պետք է համարձակորեն նետվել մարտի:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Կարիճ

Դուք լիովին վերահսկում եք ձեզ հետ կատարվողը և ձեր մարմնի յուրաքանչյուր օրգանը: Միանգամայն համոզված եք, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է: Հիանալի ժամանակ է հանգստանալու, հետաքրքիր գրքեր կարդալու, լավ քնելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Աղեղնավոր

Աստղերը խոսում են ձեր սիրելիի կարգավիճակի ուժեղ ազդեցության մասին այն զգացմունքների ուժի վրա, որոնք դուք ունեք նրա հանդեպ: Ձեր երեւակայության մեջ հիմա սերն ու աղքատությունը բոլորովին անհամատեղելի են: Ո՞վ գիտի, միգուցե դուք ինչ-որ տեղ ճիշտ եք:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Այծեղջյուր

Ամբողջ ժամանակ ստիպված կլինեք կանգ առնել և ջանքեր գործադրել ձեր չափազանց անկարգապահ գործընկերներից մեկի վրա: Մի կողմից, իհարկե, դուք պետք է կարողանաք ինքներդ ձեզ վերահսկել: Բայց մյուս կողմից, երբեմն պետք է գոլորշին բաց թողնել, այնպես, որ ամեն ինչ սրտին մոտ մի ընդունեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը. Ջրհոս

Ձեր աշխատանքի համար այնքան շատ չեք ստանում, որքան սպասում եք: Բայց, ընդհանուր առմամբ, վերաբերմունքը ձեր նկատմամբ կփոխվի, այն կդառնա ավելի հարգալից: Աստիճանաբար դուք վաստակում եք անհրաժեշտ գնահատականներ և միավորներ՝ նոր կարգավիճակի համար: Շարունակեք նույն ոգով:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը․ Ձկներ

Մոլորակների շնորհիվ ձեր փողոցում ևս տոն կլինի: Մեծ է հավանականությունն առաջխաղացման, կարիերայում աճի, և այդ ամենը շնորհիվ ազդեցիկ մարդկանց հետ բարեկամության: Հաջողություն. մի կորցրեք այդ կապերը:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 3277 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 16-22-ը 2022 թ

16.05.2022
Սա կլինի դրական պահերով լի ժամանակաշրջան, երբ մարդը լեցուն կլինի ձեռներեցությամբ, եռանդով, ակտիվությամբ, խորաթափանցությամբ, ինչը կօգնի հաղթահարել տարբեր խոչընդոտներ և սահմանափակումներ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 9-15-ը 2022 թ

09.05.2022
Առաջիկա յոթ օրերը դրական են լինելու, սակայն կարող են դժվարություններ լինել ինքնադրսեւորման եւ սեփական յուրահատկության ներկայացման հետ կապված։ Մի հանձնվեք, եղեք ակտիվ և եռանդուն։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 2-8-ը 2022 թ

02.05.2022
Հնարամտությունը կարագացնի ցանկացած գործընթաց։ Ուրիշների սևեռուն ուշադրությունը ձեզ համար տհաճ կլինի։ Սիրած գործերով զբաղվելը ձեզ մեծ էներգիա կհաղորդի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 25-ից մայիսի 1-ը 2022 թ

25.04.2022
Այս շրջանում հնարավոր են իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի: Առաջիկա օրերին հեշտ չի լինի կյանքի կոչել ձեր նախագծերը։

Շաբաթվա աստղագուշակ․ ապլիլի 18-24-ը 2022 թ

18.04.2022
Հանգամանքները, շրջապատող մարդիկ ձեզ կդրդեն ստեղծագործ ու արտասովոր որոշումներ կայացնելու։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 11-17-ը 2022 թ

11.04.2022
Շատ հետաքրքիր իրադարձություններ կարող են տեղի ունենալ, որոնք գլխիվայր շուռ կտան ձեր կյանքը և կօգնեն իրականացնել ամենակարեւոր նպատակները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2022 10:25
Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է, որ «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը 2023 թվականին տեղի կունենա մարտի 12-ին «Դոլբի» թատրոնում:
17-05-2022 10:11
Netflix սթրիմինգային ծառայությունն աշխատում է «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ սեզոնի վրա։  Նշվում է, որ այս պահին նոր սերիաների համար դերասանների հավաքագրումն է ընթանում։
17-05-2022 10:07
ԱՄՆ-ում տեղի բնակչուհին երկու անգամ նկատողություն է ստացել աշխատավայրում՝ փարթամ մարմնի համար: Կալիֆոռնիայի նահանգից Նինա Օսեգեդան իր բլոգում պատմել է գործընկերների եւ ղեկավարության բացասական մեկնաբանությունների մասին՝ կապված իր մեծ կրծքի եւ հետույքի հետ։
17-05-2022 07:33
Բրիթնի Սփիրսը կորցրել է երեխային, որին սպասում էր իր փեսացուից՝ սպորտային մարզիչ Սեմ Ասգարիից: Այս մասին Instagram-ում երկրպագուներին ասել է երգչուհին։
17-05-2022 02:29
Հեռուստահաղորդավար, դերասան և կինոռեժիսոր Ալեքսանդր Գորդոնը գաղտնի ամուսնացել է Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտամանկավարժական ինստիտուտի ուսանող, տավիղահար Սոֆյա Կալանդաձեի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, իսկ զույգը նախօրեին ամուսնացել է Սուզդալի Սպասո-Եվֆիմիև վանքում։ 20-ամյա կինը 38 տարով փոքր է 58-ամյա հեռուստահաղորդավարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ

02.05.2022
Այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը:

LADYNEWS TV
Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.05.2022
Դիտվել է 1042 անգամ
13.05.2022
Դիտվել է 422 անգամ
12.05.2022
Դիտվել է 416 անգամ
17.05.2022
Դիտվել է 255 անգամ
14.05.2022
Դիտվել է 184 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster