Կարկանդակ միսով և պանրով
26.09.2020
Կարկանդակը պատրաստվում է շատ արագ, այն ստացվում է հյութեղ, սննդարար և անչափ համեղ: Սեղանից կփախցնեն անմիջապես:
Բաղադրիչները.
• Միս (խաշած) ՝ 200 գր • Պանիր՝ 160 գ • Սոխ (կարագով տապակած)՝ 150 գ • Մածուն՝ 200 գր • Ալյուր՝ 160 գ • Սամիթ՝ 20 գ • Աղ՝ 3 գ • Պղպեղի խառնուրդ՝ 1 գ • Հավի ձու՝ 2 հատ
• Փխրեցուցիչ։
Պատրաստման ժամանակը' 45 րոպե։
Պատրաստման եղանակը․
- Խորը ամանի մեջ կոտրել ձվերը, ավելացնել աղը և պղպեղը, խառնել:
- Ավելացնել մածունը, ալյուրը, փխրեցուցիչը, խառնել:
- Սամիթը մանր կտրատել:
- Պանիրն անցկացնել քերիչով:
- Խմորի մեջ ավելացնել պանիրը, սոխը, սամիթը, մանր կտրատած միսը, խառնել:
- Խմորը դնել կաղապարի մեջ, հավասարեցրեցնել:
- 35 րոպե եփել 180° տաքացրած ջեռոցում:
Համեղ, անուշաբույր կարկանդակը պատրաստ է։ Բարի ախորժակ։
VIDEO
Աղբյուր՝ LADY NEWS.am
Դիտվել է 3538 անգամ
Читать на русском