Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ժամանակակից կանայք, ովքեր երբեք հարաբերություններ չեն ունենա

04.09.2020

Այս հոդվածում կխոսենք 4 տեսակ կանանց մասին, որոնք հարաբերությունների մեջ չեն լինում:

Տեսակ առաջին․ «Երջանիկ»

«Երջանիկ» կինը գիտի, թե ինչպես հարմարվել ցանկացած իրավիճակի: Միայնությունը նրա համար խնդիր չէ, նա ինքն իրեն ապահովում է, շփվում ընկերների հետ, ունի հոբբի, հետաքրքրություններ: Եթե պատահում է, որ նա միայնակ է մնում, ինքն իր հետ բավական լավ է զգում: Բավականաչափ ուժեղ ինքնագնահատական ունի, որպեսզի հուզականորեն չարձագանքի, երբ մարդիկ խղճում են, որ ամուսնացած չէ: Նա նաև հարաբերությունների խնդիր չունի:

Տեսակ երկրորդ «Փախած»

Այս տեսակի կանանց համար մենակությունը հարաբերությունից խուսափելու միջոց է: Նա նույնպես լավ հարմարված է մենությանը, ապահովում է իր կյանքը, այն լցնում իրադարձություններով, հոգ տանում իր մասին, բայց դա անում է ոչ թե նրա համար, որ ընտրել է այդ ուղին, այլ, որ այլ կերպ հնարավոր չէ: «Ուրիշ էլ ո՞վ դա կանի իմ փոխքրեն։ Ինձանից բացի ոչ իմ կարիքը, ըստ էության, չունի, և ոչ մեկին էլ չեմ վստահում»: Այստեղ կնոջ ինքնագնահատականը սովորաբար սատարման կարիք ունի, և, ամենայն հավանականությամբ, հարաբերությունների հետ է կապված չլուծված խնդիրն է, որ նրան մղել է միայնության: Եթե այս խնդիրը չվերացվի, սկզբունքորեն, ամեն ինչ այդպես էլ կմնա:

Տեսակ երրորդ․ «Սիրո ստրուկ»

600x580

Այս տեսակի կինը վախենում է միայնությունից, մտահոգվում է, որ ոչ մեկին պետք չէ: Նա վատ է հարմարվում միայնությանը։ Ի դեպ, միայնակ կանանց շրջանում այդպիսիք մեծամասնություն են: Խնդիր կարող է լինել ինքդ քեզ զվարճացնելը, ապահովելը, հանգստի կազմակերպումը, ինքդ քեզ հետաքրքիր համարելը: Մենակությունն առաջացնում անհանգստություն, ընկճվածություն․ վատ է առանց տղամարդու, կարծես՝ լիարժեք կին չես:
Ահա թե ինչու այս տեսակի կանայք սպասել չգիտեն, ընտրում են այն տղամարդկանցից, ովքեր տվյալ պահին կան: Նրանք հակված են կախվածության, ուստի խանդոտ են, վերահսկում են տղամարդիկանց՝ փորձելով ինչ-որ կերպ կապել իրենց, և այդ ամենը տղամարդուն վանում է: Ի դեպ, այս պատճառով հարաբերություններում նման կանայք նույնպես հազվադեպ են երջանիկ լինում:

Տեսակ չորրորդ, «Նահատակ»

600x580

Նահատակները վատ են հարմարված թե՛ մենությանը, թե՛ հարաբերություններին: Այն դեպքն է, երբ «Միայնակ չեմ կարող, իսկ հարաբերություններից վախենում եմ»: Ամեն ինչ խնդրահարույց է: Իհարկե, սա ամենադժվար դեպքն է: Նա միայնակությունից փրկություն է փնտրում հարաբերություններում, իսկ հետո, հարաբերությունից՝ միայնության մեջ, և այդպես՝ շրջանաձև: Տղամարդիկ հարմար չեն, հարաբերությունները հակասական են, մշտական հիասթափություններ և նևրոզներ և նույնիսկ ավելի վատ բաներ՝ շատ հավանական են:

Իհարկե, այստեղ կարևոր է թե ինքնագնահատականն ամրացնել, թե սովորել ինքդ քո մասին հոգ տանել, թե հարաբերությունների հետ կապված խնդիրները հաղթահարել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4546 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 509 անգամ
18.04.2024
Դիտվել է 241 անգամ
19.04.2024
Դիտվել է 188 անգամ
23.04.2024
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster