Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2020 թ.
08.06.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 8-14-ը. Խոյ
Աստղերը ցանկանում էին, որ շաբաթը ձեզ համար առանց սիրային անակնկալների անցներ, բայց ձեր երկրպագուները դեմ էին և որոշել են կազմակերպել ռոմանտիկ ապստամբություն: Կլինեն ծով հաճոյախոսություններ, իսկ խոստովանություններն անգամ գլխապտույտ կառաջացնեն ձեզ մոտ․ կիսվեք ձեր տագնապներով ընկերների հետ, և նրանք գրագետ խորհուրդներ կտան:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 8-14-ը. Ցուլ
Ընտանեկան կապերն ամրապնդելու համար խորհուրդ է տրվում ուղևորության մեկնել կամ արշավի գնալ բնության գիրկը: Թարմ օդը, վառ տպավորությունները դրականորեն կանդրադառնան անձնական հարաբերությունների վրա: Սթրեսային իրավիճակներում զգուշությունը կարող է լքել ձեզ և անցանկալի հետևանքների հանգեցնել: Այս ժամանակահատվածում հնարավոր է հոջողությամբ լուծել ժառանգության, պարտքի, ապահովագրության հետ կապված հարցերը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 8-14-ը. Երկվորյակ
Զգուշավոր եղեք ձեր ցանկությունների մեջ: Հանպատրաստի լուծումներն ու ինքնաբուխ քայլերը կարող են չար կատակ խաղալ ձեզ հետ: Արյունատար և ոսկրային համակարգերը խոցելի կլինեն, հնարավոր են ատամնների հետ կապված և այլ խնդիրներ' օրգանիզմում կալցիումի և մագնեզիումի պակասի պատճառով: Ֆինանսական հարցերում հնարավոր է աջակցություն հին ընկերների և ծանոթների կողմից, բայց ձեր ֆինանսական իրավիճակի վրա դա դժվար թե ազդի:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 8-14-ը. Խեցգետին
Այս շրջանում Խեցգետինները ստիպված կլինեն շատ աշխատել: Աշխատանքի ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել լրացուցիչ հոգնածության: Այս նշանի ներկայացուցիչներն այժմ պետք է զգույշ լինեն: Մեծ է վնասվածքներ ստանալու և վատ ինքնազգացողության հավանականությունը: Ֆինանսական հավասարակշռություն ապահովող որոշումների ընդունման ժամանակն է: Եթե մենակ եք աշխատում, ապա պետք է ուշադիր կատարեք ձեր պարտականությունները, մի անտեսեք անգամ մանրուքները:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 8-14-ը. Առյուծ
Այս շաբաթը պահանջում է մեծ զգուշություն և չափավորություն ամեն ինչում: Օրգանիզմը մեծ ինտենսիվությամբ դիմադրում է հիվանդություններին, վատնված ուժերն արագ վերականգնվում են: Մասնագիտական հաջողությունները և կարիերայի աճի ակտիվ ցանկությունը կարող են գնահատված լինել: Լավ ժամանակ է նրանց համար, ովքեր գործ ունեն այլ մարդկանց փողերի հետ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 8-14-ը. Կույս
Ձեր առողջության համար անբարենպաստ ժամանակաշրջան է, հնարավոր է, որ զգաք անհարմարություն, թուլություն, դժգոհություն ինքներդ ձեզանից: Էնդոկրին և լիմֆատիկ համակարգերը ծանրաբեռնված են, կարող են լինել նաև դեմքի մաշկի գրգռումներ, գլխացավեր: Ավելի մեծ նյութական հարստություն ձեռք բերելու ուժեղ ցանկությունը կարող է հանգեցնել էներգիայի վատնման անօգուտ աշխատանքի վրա:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 8-14-ը. Կշեռք
Կշեռքները կհանդիպեն անցյալի ուրվականների հետ: Չլուծված խնդիրներ, որոնք բարդացրել են կյանքը երկար ամիսներ կամ նույնիսկ տարիներ, չկատարված պարտավորություններ, երկարատև հարաբերություններ, որոնցում դեռ վերջակետ չի դրված: Դե, ժամանակն է կարգի բերելու դարակները, հակառակ դեպքում դուք չեք կարողանա առաջ շարժվել:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 8-14-ը. Կարիճ
Կարիճները պետք է հոգ տանեն իրենց առողջության մասին, քանի որ դիմադրողականությունը համարյա զրո է: Փոխարենը՝ արդեն շաբաթվա սկզբին ձեզ կայցելի ոգեշնչում, կցանկանաք ստեղծագործել, կփորձեք ձեռնարկել նոր նախագծեր: Նշանի շատ ներկայացուցիչների մոտ կդրևորվի ուժեղ կանխազգացողություն, ոմանք նույնիսկ ճշգրիտ գուշակություններ կանեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 8-14-ը. Աղեղնավոր
Այս պահին ձեզ համար կարևոր է լսել ձեր մարմնի ազդակներին: Եթե զգում եք որևէ ախտանիշ կամ անհանգստացնող ահազանգ, դիմեք բժշկի: Ձեր շրջապատում կարող են հայտնվել մարդիկ, ովքեր շահ են փնտրում և անկեղծ չեն վերաբերվում ձեզ: Աշխատեք ուշադիր հետազոտել բոլոր նոր ընկերներին:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 8-14-ը. Այծեղջյուր
Երկար և քրտնաջան աշխատանքից հետո ձեզ կարճ հանգիստ է սպասում: Անձնական կյանքում և աշխատանքում կրքերը կկարգավորվեն, և դուք կարող եք լավ հանգստանալ: Երկուշաբթի և հինգշաբթի նշանակեք կարևոր հանդիպումներ, հարցազրույցներ և խորհրդակցություններ: Այս օրերին մեծ է հնարավորությունը, որ հաջողության հասնեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 8-14-ը. Ջրհոս
Եթե ղեկավարները նախկինում չէին հավատում ձեզ, ապա այժմ տնօրենը հնարավորություն կունենա փոխելու իր կարծիքը: Դուք կլինեք բարձունքին: Նույնիսկ ինքներդ կզարմանաք ձեր կատարողականությունից և խելքից: Բայց ընկերների կողմից կարող եք քննադատվել: Չարաժե չարանալ նրանց վրա, պարզապես ականջի հետև գցեք նրանց ասածները:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 8-14-ը․ Ձկներ
Դուք ամբողջովին կընկղմվեք անձնական կյանքի մեջ: Ոչինչ չեք նկատի ձեր շուրջը, կմոռանաք ընկերների մասին, մի կողմ կդնեք աշխատանքային առաջադրանքները: Լավ տրամադրությունը ձեզ կոգեշնչի նոր գաղափարների: Միգուցե դուք վերջապես հասունացել եք այնքան, որպեսզի հոբբին դարձնեք կյանքի գործ:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 4824 անգամ
Читать на русском
|