Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2020 թ․
31.05.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 1-7-ը. Խոյ
Եթե դեռ չեք տիրապետել մեդիտացիայի տեխնիկային, ժամանակն է դա անել: Ի վերջո, մոտ ապագան այնքան ակտիվ կլինի, որ դուք հանգստի կարիք կունենաք: Քաղաքից դուրս գնացեք և եղեք հպարտ մեկուսացման մեջ: Ոչ մի խոստում հիմա մի տվեք. հավանական է, որ դուք չեք պահելու դրանք:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 1-7-ը. Ցուլ
Հաջողությունը ձեզ գլուխապտույտի կհանգեցնի, և, ի վերջո, կարող է կորցնեք դրա արդյունքները: Իջեք երկնքից՝ երկիր: Այժմ խորհուրդ է տրվում ծրագրել ապագա խոշոր ծախսերը, որպեսզի հասկանաք, թե ինչպես կարող եք դրանցից գումար վաստակել: Ժամանակահատվածը բարենպաստ է բեղմնավորման, ինչպես նաև երեխաների ծննդյան համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 1-7-ը. Երկվորյակ
Ինչ էլ որ հիմա ձեռնարկեք, ձեզ սպասում են արագ և հաճելի արդյունքներ: Այնպես որ՝ որոշեք ձեր առաջնահերթությունները և գործի անցեք: Ժամանակաշրջանը նպաստավոր է գումար հավաքելու համար: Ալկոհոլն այժմ խստորեն հակացուցված է. կարող են շատ խնդիրներ առաջանալ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 1-7-ը. Խեցգետին
Այս օրերին ձեր անկանխատեսելիությունը կարող է վրդովեցնել բոլորին: Առաջին հերթին ՝կտուժեն մտերիմ մարդիկ: Այս շաբաթ հնարավորություն կլինի դրսևորելու ձեզ. մի կորցրեք այն: Քիչ գումար ծախսեք սննդի և մանր-մունր բաների վրա. դրա հաշվին կարելի է խնայել:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 1-7-ը. Առյուծ
Պատրաստ եղեք որոշ անակնկալների, որոնք տեղի կունենան ձեր կյանքում: Ոմանց համար դրանք հաճելի կլինեն, բայց Առյուծների մեծ մասի դեպքում՝ ոչ: Ընտանիքը կօգնի հաղթահարել խնդիրները: Զգուշացեք խիստ դիետաներից, նախապատվությունը պարզապես տվեք առողջ սննդակարգին:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 1-7-ը. Կույս
Վերջապես, ձեր անձնական կյանքը կպատվի գույներով: Ավելին, դուք հիմնականում կունենաք առավել դրական հույզեր. ձեր սիրելին միայն հաճույք կպատճառի ձեզ: Այն Կույսերը, ովքեր նախընտրում են մինչև վերջ չվերդարձնել պարտքերը, այժմ ավելի լավ է վերանայեն իրենց դիրքորոշումը: Տոկոսները կարող են հիշեցնել իրենց մասին:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 1-7-ը. Կշեռք
Այս ժամանակահատվածում ձեր ֆինանսական վիճակը մեծապես կախված է այլ մարդկանցից և դժվարությունները հաղթահարելու ու խնդիրները լուծելու ձեր ունակությունից: Հնարավոր են դրամական հարաբերություններ անհատների կամ կազմակերպությունների հետ, փոխօգնություն և փոխադարձ վերահսկողություն: Կարող է լուծվեն ժառանգության, երեխաներին աջակցության, ապահովագրության, հարկերի, վարկերի հետ կապված հին խնդիրները: Այս ժամանակահատվածում ցանկալի չէ նոր վարկեր վերցնել:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 1-7-ը. Կարիճ
Լավագույն ժամանակահատվածը չէ նյութական խնդիրների լուծման և եկամուտների ավելացման համար: Մոլորակները տրամադրում են փող վատնելուն, և ոչ թե դրանց կուտականն ու ավելացմանը: Ավելի լավ է դրանք ծախսել շաբաթվա առաջին կեսին, քանի որ երկրորդն անբարենպաստ է լուրջ ձեռքբերումների համար: Երկար ուղևորությունները նույնպես ավելի լավ է պլանավորեք շաբաթվա առաջին կեսին. երկրորդին դրանք կարող են բերել անհարկի խնդիրներ և ծախսեր:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 1-7-ը. Աղեղնավոր
Ժամանակն է լուծելու պարտքի, վարկի, ժառանգության կամ ապահովագրության հետ կապված խնդիրները: Աշխատեք այդ ամենն իրականացնել շաբաթվա առաջին կեսին: Երկրորդ կեսում կարող են առաջանալ դժվարություններ և խոչընդոտներ․ սխալներ կարող են սողոսկել փաստաթղթերի մեջ, ինչը կհանգեցնի լրացուցիչ ծախսերի: Շաբաթվա երկրորդ կեսին կարող են լինել լրացուցիչ ծախսեր' կապված ճանապարհորդության կամ ուսման հետ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 1-7-ը. Այծեղջյուր
Այս ժամանակաշրջանն ավելի հարմար է հոգևոր և մտավոր զբաղմունքների, ժամանցի և ճանապարհորդության, քան նյութական հոգսերի ու դժվարությունների համար: Փողն ավելի շատ սիրում է նրանց, ովքեր զբաղվում են անսովոր գործունեությամբ: Օրինակ՝ ապագայի կանխատեսմամբ, էզոթերիկ և փիլիսոփայական ուսմունքների տարածումամբ: Գովազդի դեպքում կարող է նաև վաստակելու լավ հնարավորություն լինել: Հաջողված կլինեն արտասահմանի և օտարերկրացիների հետ կապված գործերը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 1-7-ը. Ջրհոս
Հնարավոր է նյութական հաջողություն սեփական աշխատանքի, անձնական պարտականությունների կատարման և պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ: Վերադասների և ենթակաների միջև լավ հարաբերությունները նույնպես նպաստում են մասնագիտական հաջողությանը, ինչը, իհարկե, պետք է հանգեցնի նաև լավ պարգևի: Բայց չարժի մեծ ռիսկի դիմել․ դուք կարող եք գերագնահատել ձեր հնարավորություններն ու կարողությունները:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 1-7-ը․ Ձկներ
Ընկերները լի են հեռագնա ծրագրերով, և նրանք ոչ մի դեպքում չեն հանդարտվի: Երկրպագուները նույնպես բավականին վճռական են տրամադրված․ ռոմանտիկան լավ է, բայց ընտանիքի մասին ևս փորձեք չմոռանալ: Ընտանիքի անդամները երազում են գնումներ կատարելու մասին, այնպես որ գումար կուտակեք. հնարավոր է՝ հանգստյան օրերը անցկացնեք թանկարժեք խանութներում:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 5196 անգամ
Читать на русском
|