Ինչի վրա չպետք է խնայի կինը գնումներ կատարելիս
28.04.2020
Մտնելով հագուսի խանութ, շատերը մտածում են, թե ինչպե՞ս քիչ փող ծախսեն։ Ցավոք, որակով իրերը հաճախ բավականին թանկ են լինում։ Հմայիչ և ոճային տեսք ունենալու համար, կանայք չպետք է խնայեն զգեստապահարանի մի շարք իրերի վրա։
Հիմնական կոշիկներ
Կոշիկները կանանց զգեստապահարանում պարտադիր են: Դրանց օգնությամբ դուք կարող եք կանացիություն և նրբագեղություն հաղորդել ցանկացած կերպարի: Կոշիկ ընտրելիս աշխատեք չխնայել: Որակյալ զույգը ոչ միայն ձեզ կծառայի ավելի քան մեկ տարի, այլև ոտքերն առողջ կպահի:
Հիմնական կոշիկների պարագայում նախապատվությունը տվեք միջին կրունկներով հանգիստ միաերանգ նմուշներին։ Կոշիկները երբեք չպետք է սեղմեն կամ նեղ լինեն, քանի որ դա կարող է ազդել քայլվածքի վրա: Ընտրեք հարմարավետ մոդելներ, որոնք հիանալի են նստում ոտքի վրա և համահունչ են զգեստապահարանի մյուս հիմնական իրերի հետ:
Զուգագուլպաներ
Ցուրտ եղանակին դժվար է առանց զուգագուլպաների: Դրանք պետք է նստեն ինչպես երկրորդ մաշկ, այնպես որ ավելի լավ է չգնել էժանագինը: Լավ զուգագուլպաները կատարյալ կնստեն ոտքի վրա՝ շնորհիվ որակյալ նյութերի:
Նման մոդելները խիտ են և առաջին իսկ լվանալուց չեն պատռվում: Դրանք բավականին առաձգական են, ինչը օգնում է շեշտել ոտքերի գեղեցիկությունը և տեսողականորեն նրբագեղ դարձնել դրանք:
Գոտի
Ճիշտ ընտրված պարագաները կարևոր են գեղեցիկ կերպար ստեղծելու համար: Այժմ նորաձև են ոճային միաերանգ գոտիները: Դրանք հիանալի համապատախանում են ինչպես ջինսերին և տաբատներին, այնպես էլ շրջազգեստներին ու կոմբինիզոններին:
Շատ հաճախ փորձում են խնայել գոտիների վրա, և՝ իզուր: Էժան աքսեսուարներն արագ ճաքճքում և պատռվում են: Այսօր գոտին կերպարի գերժամանակակից ձևավորում է: Ավելի լավ է գնել մեկ լավ գոտի, որը ձեզ երկար ժամանակ կծառայի և միևնույն ժամանակ չի կորցնի իր գրավիչ տեսքը, քան մոդել, որը մեկ ամիս հետո հարկ կլինի դեն նետել:
Պայուսակ
Պայուսակը ոչ միայն գեղեցիկ, այլև պետքական աքսեսուար է: Կախված հանդերձանքից՝ կարելի է ընտրել տարբեր մոդելներ և երանգներ: Որակյալ պայուսակը կարգավիճակ ունեցող կերպարի բանալին է: Այն արտաքին տեսքը դարձնում է ավելի ոճային և գրավիչ:
Արհեստական նյութերից պատրաստված պայուսակները հաճախ էժան տեսք են ունենում և արագ մաշվում են: Որակյալ պայուսակը ցանկացած կերպար կդարձնի նորաձև և կանացի:
Վրադիր կտրվածքով շրջազգեստ
Հագուստ ընտրելիս կանայք առաջին հերթին ուշադրություն են դարձնում, թե ինչպես է այն նստում իրենց վրա: Ճիշտ ընտրված շրջազգեստը պետք է կատարյալ տեսք ունենա ինչպես գույնով, այնպես էլ ոճով: Վրադիր կտրվածքով շրջազգեստներն արդեն վաղուց նորաձևության մեջ են:
Խանութներում կարելի է գտնել տարբեր նյութերից կարված մոդելներ: Եթե ցանկանում եք, որ ձեր կերպարը նորաձև և թանկ ռեսք ունենա, նախապատվությունը տվեք որակյալ նյութերին, ինչպիսիք են բամբակը, մետաքսը և վուշը: Վրադիր կտրվածքով շրջազգեղտը շատ գրավիչ է և շեշտում է կազմվածքի բոլոր առավելությունները՝ կերպարին տալով թեթևություն և նրբագեղություն:
Աղբյուր' LADYNEWS.am
Դիտվել է 3586 անգամ
Читать на русском
|