Պարզվում է հորմոնները ևս «աշխատանքի ժամեր» ունեն
11.03.2020
Հորմոնալ ժամանացույց
Մինչև առավոտյան 6:00-ն արթնանալու դեպքում արտադրվում է երջանկության հորմոնը՝ սերոտոնինը։
6:00-ին բարձրանում է կորտիզոլի մակարդակը՝ հորմոն, որը մեր օրգանիզմը պատրաստում է ակտիվ կենսունակության։
Այժմ առավելագույնս միանում է տրամաբանությունը։ Օրվա պլանները կազմելու և որոշում կայացնելու ճիշտ ժամանակն է։
7:00-ին դադարում է մելատոնինի արտադրությունը՝ տեղ ազատելով սեռական հորմոնների համար։ Քնելը շարունակելն անիմաստ է․ հետագա քնելու արժեքը = 0, ինչը նշանակում է կյանքի անիմաստ վատնում։
8:00-ին թատերաբեմում սեռական հորմոններն են։ Դրանք ստերոիդներն են՝ հորմոնններ, որոնք ձևավորում են մեր մկանային կառուցվածքը։ Մարզանքով, մարմնամարզությամբ և բազմանալու ճիշտ ճամանակն է։
Առավոտյան խմելով 500 մլ ջուր և մարզանք անելով, կարելի է դուրս մղել սթրեսի հորմանները։
10:00 -14:00-ը դեգիդրոէպիանդրոստերոնի (DHEA) գագաթնակետն է՝ նեյրոհորմոն, որը պատասխանատու է հիշողության և ուշադրության համար։ Մտավոր գործունեության լավագույն ժամանակահատվածն է։
14:00-16:00 շրջանում կտրուկ զգալով քնկոտություն մի զրկեք ձեզ 20 րոպե քնելու հաճույքից։ Դա աճի հորմոնի պիկն է, որ բերում է գեղեցկություն ու հավերժ երիտասարդություն։ Այդ քնից հետո ցանկալի է փոքրիկ նախավարժանք, քանի որ աճի հորմոնը պատասխանատու է մկանային շերտի քանակի համար։
17:00-ից սկսվում է նվազել կորտիզոլը։ Լավ կլինի, որ կաևոր որոշումների ընդունումը հետաձգվեք։ Սպորտը հակացուցված է, քանի որ մկանների սնուցումը շատ դժվարանում է։
21:00-ից սկսում է արտադրվել մելատոնինը։ Իջեցնելով մարմնի ջերմաստիճանը, մենք մտերիմների ջերմության և հոգատարության կարիքն ենք զգում։ Ընտանեկան գրկախառնությունների ճիշտ ժամանակն է։
22:00-ից օփիոիդային հորմոնների ակտիվացման շրջանն է, որոնք ունեն թմրամիջոցների ազդեցություն․ սրանք էնդորֆիններն են: Այդ ժամանակ քունը կուղեկցվի հաճելի զգացողությամբ։
Օրվա սթրեսը հետևում է․ օրգանիզմը պատրաստ է վերալիցքավորման։ 22:00-4:00 ժամանակահատվածում ընկած քունը առավելագույն արժեքավորն է։
2:00-ից գործի է անցնում աճի հորմոնը, որ ապահովում է գեղեցկություն և երիտասարդություն։ Դրա շնորհիվ երեխաները «ճախրում» են քնի մեջ, իսկ մեծերը մնում են երիտասարդ, գեղեցիկ, ամուր ոսկորներով և որակյալ մկաններով։
Աղբյուր' LADYNEWS.am
Դիտվել է 6911 անգամ
Читать на русском
|