«Արմենիա էքսպո-2019» 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսում, որ անցկացվեց սեպտեմբերի 12-14-ը Երևանում, այցելուներից շատերին ծանոթ, իսկ մի մասի համար հաճելի հայտնություն էին «ՆԵ» ապրանքանիշով ներկայացված գունավոր լաքերի և եղունգների խնամքի պարագաները։ Ինչպես նշեցին ցուցահանդեսի կազմակերպիչները՝ «ՄԵՆՕԿ» համատեղ ձեռնարկության թողարկածը նման առաջին արտադրությունն է Հայաստանում։
Ցուցահանդեսի այցելուների հիացական արձագանքները, իմ մի փոքր հաճելի զարմանքն ու հայկական յուրահատուկ արտադրանքի ստեղծման գործընթացին ծանոթանալու ցանկությունս տարան Աբովյան քաղաքում գործող «ՆԵ»-ի արտադրամասեր, որտեղ հյուրընկալ աշխատակիցներն ինձ պատմեցին ու ներկայացրեցին հետաքրքիր բազմաթիվ մանրամասներ։
«ՆԵ» հայկական գունավոր լաքերի արտադրությունը սկսվել է 2016թ․-ից, վաճառքի դուրս եկել՝ 2017թ․-ի փետրվարից։ Ինչպես ներկայացրեց «ՄԵՆՕԿ» ՍՊԸ-ի տնօրեն Եղիա Մկրտչյանը՝ մինչ արտադրությունը գունավոր լաքերը փորձարկման երկար ճանապահ են անցել: Նախ՝ լաբորատոր աշխատանքներից հետո թեստավորման համար բաժանվել են տարբեր թիրախային խմբերի, հաշվի առնվել սպառողների կարծիքները, բարելավվել է լաքերի բանաձևը: Այնուհետև ստացված նմուշներն ուղարկվել են միջազգային անկախ հեղինակավոր փորձաքննության՝ վերջիններիս կողմից ստանալով գերազանց գնահատանք։ Այս ուղին անցնելուց հետո միայն 2017-ի ապրիլի 17-ին կայացել է «ՆԵ»-ի հանդիսավոր շնորհանդեսը՝ հայտնի գործիչների ու աստղերի մասնակցությամբ:
«ՆԵ» գունավոր լաքերի արտադրության մեջ օգտագործվում է միայն բարձրակարգ հումք՝ ներմուծված ԱՄՆ-ից և Եվրոպայից։ Դրանք չեն պարունակում միջազգայնորեն արգելված 5 վնասակար նյութերը ՝ դիբութիլ ֆտալատ, կամֆորա, տոլուոլ, ֆորմալդեգիդ և ֆորմալդեգիդի խեժ, որոնք հանդիպում են հայաստանյան շուկայում տարածված լաքերից շատերի մեջ։ «ՆԵ»-ի նմուշներին հատուկ են լավ պիգմենտավորված նորաձև գույները, բացառիկ փայլուն բանաձևը, կրում են իրենց երանգներին համապատասխան ինքնատիպ անուններ։
Ընկերության տեսականին ամբողջացնում են պրոֆեսիոնալ մատնահարդարման պարագաներն ու եղունգների խնամքի միջոցները։ Վերջիններիս, որ ներառում են հիմնային և վերին շերտերը, ակրիլները, գել լաքերը ու կուտիկուլայի յուղերը, հումքային բազան ներկրվում է ԱՄՆ-ից։
Մայրաքաղաքում գործում են «ՆԵ»-ի մասնագիտացված սրահ-ստուդիաները, տեսականին հասանելի է Երևանի ու մարզերի բազմաթիվ վաճառակետերում։
Եղիա Մկրտչյանի խոսքով՝ իրենց լաբորատորիանեում պրպտումներն ու փորձարկումերը շարունակական են, լավագույնը գտնելու, տեսականին ավելի ընդլայնելու և սպառողներին նոր ու արդիական նմուշներով ապահովելու համար։ Ապագա ծրագրերը չի շտապում հանրայնացնել՝ դրանք պահելով որպես հաճելի անակնկալ։
«Մենք աշխատում ենք մեր հայրենակիցների համար, ստեղծում ենք լավագույնը և ոգևորվում՝ տեսնելով նրանց ոգևորվածությունը»,-ասաց հայ գործարարը։
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: