Աղջիկը հագել է Քիմ Քարդաշյանի շորերը և ցույց տվել, թե որքան անհեթեթ են դրանք իրական կյանքում
11.07.2018
Քիմ Քարդաշյանը մեր ժամանակների ոճի և գեղեցկության խորհրդանիշն է: Սակայն այս թեզը միշտ վիճաբանությունների առիթ է տալիս: Այդուհանդերձ աշխարհի հազարավոր կանայք փորձում են նմանակել նրա ոճը:
Որքանո՞վ է այն հարմարավետ սովորական կնոջ համար: Լիբանանցի դերասանուհի Ագաթա Էզեդինը որոշել է փորձարկել Քիմի կերպարները և տեսնել մարդկանց արձագանքը փողոցում:
Դերասանուհին գտել է նման իրեր, որոնք, սակայն, մի քանի չափս փոքր են, քանի Քիմինը:
Ագաթան դրանցում բավականին անհեթեթ տեսք ուներ, իսկ անցորդները զարմանքով էին նայում նրան, անգամ՝ լուսանկարում էին:
«Դրանք շատ ծայրահեղ հագուստներ են ինձ համար, և բոլորովին նման չեն իմ հագուստներին: Դուք չեք կարող փողոցով անցնել՝ առանց մարդկանց ուշադրությունը գրավելու: Հատկապես՝ կանանց: Ես դրանցում մի փոքր անհարմարություն եմ զգում»,-ասում է Ագաթան:
Իսկ ահա զինվորական ոճը նրան դուր է եկել: Հատկապես, որ մարդիկ նրա վրա ուշադրություն չէին դարձնում այդ հագուստով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5613 անգամ
Читать на русском
|