Մթերք, որն իջեցնում է վաղաժամ մահվան ռիսկը․ գիտնականներ
24.05.2018
Բրիտանացի եւ չինացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրվա ընթացքում առնվազն մեկ ձվի ուտելը զգալիորեն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:
Չինաստանում չորս տարվա ընթացքում 30-79 տարեկան 416,000 կամավորներ պատմել են, թե որքան հաճախ են ձու ուտում, իսկ բժիշկները վերահսկել են նրանց առողջությունը:
Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունը տեւել է 9 տարի, եւ այդ ընթացքում գրանցվել է 83.977 սիրտ-անոթային խանգարում: Ցավոք, 9 985 մարդ մահացել է:
Տվյալների վերլուծության արդյունքում գիտնականները արձանագրել են հետեւյալ վիճակագրությունը. շաբաթական առնվազն 5 ձու ուտող մարդիկ 28% պակաս խոցելի են կաթվածից, 18% սիրտ-անոթային հիվանդություններից, իսկ 12% -ը՝ իշեմիկ հիվանդության առաջացման վտանգից՝ համեմատած նրանց հետ, ովքեր սահմանափակվում են երկու ձվի օգտագործմամբ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6559 անգամ
Читать на русском
|